Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավորների պատվիրակությունը՝ Արցախում

Փետրվար 06,2015 19:56

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին
ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական
պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական
հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը  շարունակվել է ընդլայնված կազմով, որին միացել են նաև Արցախի
խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները:
Քննարկվել  են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի
երկայնքով լարվածության ավելացման արդյունքում ստեղծված իրավիճակին
վերաբերող հարցերը:
Անդրադառնալով ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած
միջադեպին՝ օրենսդիրներն ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն
օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի
համագործակցության ընդլայմանն ու 2015 թվականին իրականացվելիք ծրագրերին
վերաբերող հարցերը:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զարզանդ says:

    Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի դուռն է չոքեչոք գնում …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728