Օրվա լրահոսը
Նորիկ Սարգսյան. «Մեծ տերությունները մեզ մանրադրամի են վերածել»
Նորիկ Սարգսյանի կարծիքով՝ Ավետիսյանների սպանությունում առկա է թուրք-ադրբեջանական ձեռագիրը
«Եթե ղարաբաղցիները մեր ու ձեր են անում, բա մեր տղաներն ի՞նչ գործ ունեն սահմանին»
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին անհանգստացրել են վերջին օրերին Արցախի բնակիչների «մեր երկիր», «ձեր երկիր» ձեւակերպումները: Հիշեցնենք, որ առաջինը «մեր ու ձեր» տարբերակումը ներկայացրեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, հետո Բերձորում Արցախի ոստիկանների հարձակումներից տուժած քաղաքացիները պատմեցին, թե արցախցի ոստիկանները ինչպես են «մեր ու ձեր երկիր» տարբերակել: «1998 թվականին, երբ Ռոբերտ
ՀՔԾ-ն ընդունել է ոստիկանության անօրինական գործունեությունը
Տիգրան Խզմալյանը, Արգիշտի Կիվիրյանը, Ավետիք Իշխանյանը եւ եւս մեկ հոգի ճանաչվել են տուժող` հունվարի 15-ին ՌԴ դեսպանատան դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետեւանքով: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանն, որն այսօր հրավիրվել էր ՀՔԾ: Ի դեպ, որոշումը կայացվել է այդ իրադարձությունների առիթով Aravot.am-ի հրապարակումների հիման վրա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,
Ուորլիք. Անցած տարի նախագահները կրճատել էին իրենց տարաձայնությունները. «Ազատություն»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շփումների շարունակումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար։ «Փաստն այն է, որ երկու նախագահներն էլ գիտեն՝ ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար համապարփակ կարգավորում գտնելու համար։ Մենք գիտենք, որ անցած տարվա իրենց քննարկումներում նրանք մոտեցրել էին իրենց դիրքորոշումներ
Թիկնած աղջկա ձեռքն ու ոտը գողացել են. (Տեսանյութ)
Երեւան-Սեւան մայրուղում գտնվող պղնձաձույլ աղջկա՝ «Արձագանք» կոչվող արձանը բարբարոսության է ենթարկվել: Թիկնած աղջկա ձեռքն ու ոտքն գողացվել են: Հուշարձանի ճակատագրով կարծես ոչ մեկը Կոտայքի մարզում հետաքրքրված չէ: Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Կամո Հովհաննիսյանի խոսքով, արձանը իրենց ենթակայության տակ չէ եւ չի կարող ոչինչ անել: Հակառակ դեպքում կդիմեր իրավասու ատյաններին: Ոլորտի պատասխանատուն ենթադրում
Էդուարդ Շարմազանով. Հայությունը մեկ մեխի է խփում
«Որպես պատմաբան, ես չեմ հիշում Հայոց պատմության ընթացքում մի դրվագ, որտեղ հայության բոլոր թևերը, կառույցները խփում են մի մեխի»,- ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, այսպես բնութագրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդունված համահայկական հռչակագրիրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հռչակագրի ընդունումը նա որակում է իբրեւ պատմական իրադարձություն: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, այդ փաստաթուղթը հայ ժողովրդի երազանքների,
Վարդան Խաչատրյան. «Մենք կանգնած ենք պատմության եղծման փորձի առաջ»
Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ ամենամեծ կեղծիքն է՝ պատկերացնել, որ տեղի է ունեցել ցեղասպանություն եւ այլեւս դա չի կրկնվելու
Կարինե Դանիելյան. «Վտանգ կա, որ ՄԱԿ-ի մյուս կառույցները եւս տեղափոխվեն Իստամբուլ»
Կարինե Դանիելյանը չի վստահում Հելեն Քլարկի հայտարարություններին՝ կայացված որոշումները կիսատ-պռատ են
ՀՀԿ-ում չեն մեկնաբանում ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովը
«ԲՀԿ առաջնորդն ունի իր քաղաքական օրակարգը, մենք դա չենք մեկնաբանում»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ պատասխանելով հարցին` ՀՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին: Լրագրողների հարցերին ի պատասխան ՀՀԿ խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ իր կուսակցությունը խորհրդաժողովին մասնակցության հրավեր չի ստացել, ոչ էլ
Էդուարդ Շարմազանով. «Տո խելոք ջան, քո ի՞նչ խելքի գործն է դա»
«Տո խելոք ջան, քո ի՞նչ խելքի գործն է դա, այլ երկրի քաղաքացին ի՞նչ իրավունք ունի այլ երկրի տրամադրություններ տարածելու այլ երկրում»,- այսօր, լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` Հիմնադիր խորհրդարանի անդամներից մեկի այն հայտարարությունը, թե գնում էին Արցախ` հակառուսական տրամադրություններ տարածելու: Հայաստանի հանրապետական կուսակցությունն անթույլատրելի է համարում, որ հայաստանյան ներքաղաքական խնդիրներին,
Գյումրիում ցույցի մասնակցած երիտասարդին որպես վկա հրավիրել են ոստիկանություն ու ձերբակալել. (Տեսանյութ)
Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 1993 թվականին ծնված Մնացական Ալեքսանյանին հրավիրելով Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ կես ժամ առաջ ձերբակալել են: Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց նրա հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, որդու ձերբակալության լուրը հեռախոսով իրեն հայտնել է Շիրակի մարզի դատախազի տեղակալը: Ձերբակալության պատճառ դարձել է այն, որ տղան իբր քարը որպես զենք
Թուրքիայի քաղաքացի լինելու դեպքում նույնպես կպայքարեի. Ֆատիհ Ակին. МК
Ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ռուսական առաջին ցուցադրությանն ընդառաջ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինը «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Գերմանիայի քաղաքացիության փոխարեն, նա Թուրքիայի քաղաքացիություն ունենար, նույնպես կպայքարեր անարդարությունների դեմ: «Երբ անցած տարի սկսվեց Գեզի այգու ցույցերը, ես չէի կարող միանալ նրանց, որովհետև նկարահանումներով էի զբաղված: Բայց ես իրադարձություններին հետևում էին Թվիթերում և Ֆեյսբուքում,
Սեյրան Օհանյանը` Բերձորի բռնությունների մասին. (Տեսանյութ)
Լրագրողի հարցին, թե հայտնի է, որ Դուք երկու անգամ Ժիրայր Սեֆիլյանի տուն եք այցելել և հորդորել ավտոերթ չանել Արցախում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես իմ մարտական ընկերներին մշտապես հանդիպել եմ ու հանդիպում եմ, որոնց մասին բոլորն էլ գիտեն: Մենք խոսում ենք համագործակցության մասին, ճիշտ որոշումներ ընդունելու մասին, ճիշտ ուղղորդելու մասին, որպեսզի այսպիսի սխալներ չլինեն»:
Ինչո՞ւ է Facebook-ը դեպրեսիա առաջացնում. ittrend.am
Facebook սոցցանցից օգտվելը շատ հաճախ կարող է առաջացնել դեպրեսիայի նշաններ։ Այսպիսի եզրահանգման են եկել Միսսուրի նահանգի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտել են սոցցանցի երիտասարդ օգտագործողներին։ Գիտնականները Մարգարետ Դաֆիի ղեկավարությամբ օգտագործողներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբն օգտագործել է Facebook-ը միայն նրա համար, որպեսզի կապ պահպանի ընկերների ու բարեկամների հետ։ Երկրորդ խումբը օգտագործում է սոցցանցը ընկերներին ու
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՀՀ կառավարություն
«Եթե կրթություն ունենայի, ձեր տեղը նստած կլինեի»,- Կարինե Հարությունյանը` փաստաբան Հայկ Ալումյանին
Բուդաղյանների գործով դատական նիստում ցուցմունք տվեց վկա Կարինե Հարությունյանը, որն ոաշխատում է Սուրիկ Խաչատրյանի տանը: Նա իր ցուցմունքում ասաց, որ աղմուկ լսեց, դուրս եկավ, մեքենա էր կանգնած, որի մոտ զրուցում էին տղաները: Հետո «Ժիգուլի» մակնիշի սպիտակ մեքենա եկավ, որից դուրս եկած Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ հնչեցրեց, շատ վատ բառեր էր ասում: Հրացանը վերցրած ասում էր` սպանելու
ԱԺ-ի 4 խմբակցությունները պահանջում են Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվությունը քննարկել ԱԺ առաջիկա նիստում
2015թ. փետրվարի 2-5-ի ՀՀ Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ-ի տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովի փետրվարի 4-ի լիագումար նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է պալատի խորհրդի անդամը, ինչը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 101-րդ և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածների կոպիտ խախտում է: Հիմք ընդունելով օրենքի խախտման փաստը,
Քաթարը ցանկանում է ձեռք բերել Խոսեպ Գվարդիոլային
Ֆուտբոլի աշխարհի 2020 թվականի առաջնության կազմակերպիչ երկրի ֆուտբոլային չինովնիկները ցանկանում են, որպեսզի տանը կայանալիք առաջնությանը իրենց երկրի հավաքականը նախապատրաստի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիան այդ նպատակով մտադիր է մասնագետին ձեռք բերել արդեն 2016 թվականին: Լրատվամիջոցներն այդ առիթով սկսել են հիշել «Բավարիայի» երկրպագուների հետ հանդիպումը, որտեղ մարզիչը ներկայիս ակումբի հետ իր աշխատանքի մասին
Հայաստանի զեկույցի վերաբերյալ արձագանքը՝ Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեում
Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (ԲԱԿ) առաջին անգամ դիտարկեց Հայաստանը: Կոմիտեի կազմում մարդու իրավունքների հարցերով 10 անկախ միջազգային փորձագետներ են, նրանք դիտարկում է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի իրականացման ընթացքը։ Նշենք, որ ՀՀ-ն այդ Կոնվենցիան վավերացրած 44 պետություններից է և այդպիսով Կոմիտեի դիտարկման շրջանակներում զեկույց ներկայացնելու պարտավորություն ունի։ Հայաստանի զեկույցը ներկայացվեց ԲԱԿ
Արվեստագետը Վենետիկի բիենալեի՝ մասնակցության մասին. «Հայաստանին կարող են մեղադրել ֆաշիզմի մեջ»
Արվեստագետ Սահակ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում մտահոգություն է հայտնել Վենետիկի բիենալեին՝ Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Aravot.am-ի հետ զրույցում էլ նա նշեց. «Ես նախորդ բիենալեի ժամանակ էլ եմ հարցեր բարձրացրել: Նախորդի դեպքում գոնե ձեւական հանձնաժողով ստեղծվեց, որը կուրատոր նշանակեց, պրոյեկտ տարան Վենետիկ: Այն ժամանակ էլ լիքը կազուսներ կային, բայց անցած լինի: Հիմա ինչպե՞ս է կազմակերպվում այս տարվա
Ձեռներեցները կկանգնեն վարչապետի կողքին, որ միասին հարցը լուծեն
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անսպասելիորեն գնացել է Ազգային ժողով՝ քննարկելու Շրջանառության հարկի մասին ՀՀ նոր օրենքը: «Առավոտի» թղթակցի հետ զրույցում «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանն ասաց՝ ինչպես որ 3 օր առաջ վարչապետի մոտ եղած ժամանակ պայմանավորվել են, այնպես էլ Հովիկ Աբրահամյանը խոստումը պահել է եւ երեկ կրկին հանդիպել ձեռներեցներին. «Կարեւոր խնդիրն
«Երբեք մեր մտքով չի անցել Ղարաբաղը խառնել մեր քաղաքական պայքարին».Վազգեն Մանուկյան
Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Անկախը» լսել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի տեսակետները: -Պարո՛ն Մանուկյան, Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կասեցվեց. կիրառվեց բռնի ուժ: Ի՞նչ գնահատական կտաք դրան: -Անկախ ցանկացած հանգամանքից, քաղաքականության մեջ ֆիզիկական ուժ կիրառելը թուլության նշան է: Դա նշանակում է, որ չես կարողացել այլ կերպ իրավիճակը շտկել: Այնպես
Վահե Էնֆիաջյան. «Նաիրիտի հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցն այդպես էլ լուծում չի ստանում»
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Նաիրիտի 2200 աշխատակիցներից նամակ է ստացել, որտեղ նրանք խնդրում են բարձրացնել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցը: Նշեմ, որ փետրվարի 6-ին Նաիրիտի 2200 աշխատակիցներ ազատվելու են աշխատանքից: Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի՝ նրանք պետք է ստանան իրենց աշխատավարձերն ու
«Դեռ մանկուց գիտեի, որ դաշնակահար եմ դառնալու». Անտոնիո Կոնսալեսը Հայաստանում է
Փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Դաշնակահարն առաջին անգամ է լինում Հայաստանում: «Անցած տարի պետք է ձեր Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգ ունենայի, բայց, դժբախտաբար, շատ ծանր կորուստ ունեցա, մայրս մահացավ, ու չկարողացա գալ
Քոչարյանական մեթոդները հետ են գալիս
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը` «դիմակով մարդ ծեծելու» ավանդույթի եւ «մեկ-երկու ասեղ կամ ատամի խոզանակ ավելի հայտարարագրելու» մասին – Շաբաթ օրը դեպի Արցախ Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը տարբեր կերպ մեկնաբանվեց: Ձեր գնահատմամբ` ի՞նչ եւ ինչո՞ւ եղավ: – Անկեղծ ասած՝ այստեղ հարցը պետք է բաժանել երկու մասի: Այն, ինչ որ
Վանաձորի քաղաքապետը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Վանաձորի ավագանուն և քաղաքապետին ներկայացվել էր Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու պահանջով Վանաձոր համայնքում իրականացված ստորագրահավաքի արդյունքները և առաջարկ՝ հանդես գալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ավագանու ուղերձով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ավագանուն ներկայացվեց նաև ուղերձի նախագիծը, սակայն Վանաձորի քաղաքապետը 2015 թ. փետրվարի 4-ի
Բորդյուժան վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Փետվարի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2014թ. դեկտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու
Շախմատային նոր գերմրցաշար՝ միայն ընտրյալների համար
Եկող տարվանից շախմատասերները մի նոր գերմրցաշարի հետեւելու հիանալի առիթ կունենան: «Ոսկե լիգա»՝ 1 միլիոն ֆունտ մրցանակային հիմնադրամով: Այն մտնելու է «Գրան պրիի» օրացուցային պլանի մեջ: Անցկացվելու է չորս մրցաշար՝ Ստավանգերում, Սենթ-Լուիսում, Լոնդոնում եւ, հնարավոր է, Ջակարտայում: Մրցաշարերին մասնակցելու են միայն համաշխարհային վարկանիշային դասակարգման առաջին տասնյակում տեղ զբաղեցրած շախմատիստները եւ մեկական հոգի կազմակերպիչներից: Մրցաշարը, ըստ լրատվամիջոցների
«Հայաստանը պետք է ճանաչի Պաղեստինի անկախությունը»
«Հայաստանը պետք է առավել հստակ դիրքորոշում ցուցաբերի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում: Ես կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի Հայաստանի խորհրդարանի կողմից Պաղեստինի ճանաչումը»,- «Առավոտի» հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա այդ քայլը բնավ էլ հայաստանյան խնդիրների համատեքստից դուրս կամ ժամանակավրեպ չի համարում: Ավելին՝


















































