Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Նաիրիտի հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցն այդպես էլ լուծում չի ստանում»

Փետրվար 04,2015 18:36

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը

Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Նաիրիտի 2200 աշխատակիցներից նամակ է ստացել, որտեղ նրանք խնդրում են բարձրացնել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցը:

Նշեմ, որ փետրվարի 6-ին Նաիրիտի 2200 աշխատակիցներ ազատվելու են աշխատանքից:
Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի՝ նրանք պետք է ստանան իրենց աշխատավարձերն ու դրան հավասարեցված վճարները:
Նաիրիտցիների բողոքի ցույցերից ակնհայտ է դառնում, որ նրանց աշխատավարձերի պարտքը փետրվարի 6-ին չի մարվելու:

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցս պետք է լիներ վերոշարադրյալի մասին, բայց քանի որ ինչպես գրեթե միշտ է լինում,  ԱԺ հարցուպատասխանը էլեկտրոնային համակարգը չգիտես ինչու կրկին այնպես հերթագրեց, որ ինձ հարց հնչեցնելու հերթ չհասավ:

Հարցս  Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այստեղ…
Հարց.
1. Ի՞նչ է արվել կամ արվում Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար:
2. Ի՞նչ է արվում Նաիրիտի վերագործարկման ուղղությամբ:

Նաիրիտցիների խնդիրն արդեն տարիների պատմություն ունի և յուրաքանչյուր անգամ կառավարության կողմից առաջարկվում են որոշակի խոստումներ և երաշխիքներ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ տարածաշրջանում այդ քիմիական գիգանտի հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի վճարման  հարցն այդպես էլ լուծում չի ստանում:

Թե ի՞նչ արդյունք կլինի այս անգամ և արդյո՞ք կրկին չի ոտնահարվի հազարավոր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, կերևա առաջիկա 48 ժամերի ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728