Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում չեն մեկնաբանում ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովը

Փետրվար 04,2015 20:56

«ԲՀԿ առաջնորդն ունի իր քաղաքական օրակարգը, մենք դա չենք մեկնաբանում»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ պատասխանելով հարցին` ՀՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին:

Լրագրողների հարցերին ի պատասխան ՀՀԿ խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ իր կուսակցությունը խորհրդաժողովին մասնակցության հրավեր չի ստացել, ոչ էլ գնալու նպատակ ունի` ԲՀԿ-ն ունի իր օրակարգը, ՀՀԿ-ն՝ իր. «Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած քաղաքակիրթ միջոցառման, որն արվում է Հայաստանի ապագայի համար՝ անկախ նրանից մենք այնտեղ հնչող ելույթների հետ համամի՞տ ենք, թե՞ ոչ: Եթե օրինական հունով են ընթանում, մենք դրան դրական ենք վերաբերում, ժողովրդավարությունն ինքը բազմակարծություն է»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ի գիտություն ինտելեկտուալի հավակնություններ ունեցող Շարմազանովի.
    որևէ բանի վերաբերում են անշունչ առարկաներն ու երևույթները, իսկ գործող անձիք՝ վերաբեր-վ-ում են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728