Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Facebook-ը դեպրեսիա առաջացնում. ittrend.am

Փետրվար 04,2015 19:50

Facebook սոցցանցից օգտվելը շատ հաճախ կարող է առաջացնել դեպրեսիայի նշաններ։ Այսպիսի եզրահանգման են եկել Միսսուրի նահանգի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտել են սոցցանցի երիտասարդ օգտագործողներին։

Գիտնականները Մարգարետ Դաֆիի ղեկավարությամբ օգտագործողներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբն օգտագործել է Facebook-ը միայն նրա համար, որպեսզի կապ պահպանի ընկերների ու բարեկամների հետ։ Երկրորդ խումբը օգտագործում է սոցցանցը ընկերներին ու ծանոթներին հետևելու համար։ Սոցցանցի միջոցով նրանք տեղեկացել են ընկերների ֆինանսական, գործնական ու ընտանեկան վիճակի մասին՝ համեմատելով իրենց հետ։ Այս խմբի անդամների մոտ նկատվել են դեպրեսիայի նշաններ, երբ նրանք տեսել են ընկերների ուղևորությունների, նոր տների կամ մեքենաների, հարսանիքների և այլ ուրախ առիթների լուսանկարները։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ittrend.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Facebook-ը, իսկապես, դեպրեսիա է առաջացնում իրենց հայրենիքը սիրող ցանկացած հայի մոտ աշխարհի որ ծայրում էլ նա գտնվի, երբ կարդում է Հայաստանին վերաբերվող նյութերը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728