Օրվա լրահոսը

Մալախովը չեղյալ է հայտարարել Գյումրիի ողբերգության մասին ծրագրի նկարահանումը

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Փոքրիկի մահվան կապակցությամբ քիչ առաջ չեղյալ են հայտարարել ՕՌՏ-ի Մալախովի ծրագրի նկարահանումը, որը պիտի լիներ Գյումրիի ողբերգության մասին: Այդ մասին քիչ առաջ հայտնեց Ալեքսանդր Սիրունյանը, որը Մոսկվայում է և պետք է լիներ հաղորդման հյուրը որպես փաստաբան»:

Գագիկ Ծառուկյան. «Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր»

Ցավոք սրտի միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը

ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է, որ շախմատի աշխարհի կանանց 2015 թվականի անհատական առաջնությունը կայանալու է Սոչիում, մարտի 16-ից ապրիլի 7-ը:   Նոկաուտ համակարգով անցկացվելիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պետության պոզիտիվ պարտավորություններն ու անհայտ պատճառով մահացող երեխաները. Էլեն Փարսադանյան

Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն իր քաղաքացիների հանդեպ ունի պոզիտիվ պարտականություններ և պարտավորված է պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները: Սակայն, ոչ բոլոր դեպքերում է պետությունն իրականացնում է իր բոլոր պարտավորությունները: Այսպիսի դեպքերից մեկը 2012 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանին մահվան փաստը: Էլեն Փարսադանյանի մահվան հանգամանքները և պատճառները դեռևս մնում են չբացահայտված, քանի որ ՀՀ

Ի՞նչ է կատարվում այս պահին սպանված Ավետիսյանների տան դիմաց (Տեսանյութ, ֆտոշարք)

Փոքրիկ Սերյոժյայի մահվան լուրը ցնցել է գյումրեցիներին. Ավետիսյանների սպանված ընտանիքի սուգն ապրող քաղաքի բնակիչները էլ ավելի  են զայրացել, գյումրեցիների զայրույթը զսպելն անհնարին է, ամենուր ողբ ու լաց է, անգամ ոստիկանության շենքի մեջ: Այս պահին Ավետիսյանների տան դիմաց մոմավառություն է. ծանոթ, թե անծանոթ, լսելով փոքրիկ Սերյոժայի մահը, մոմերը ձեռքերին, բարձրաձայն լացելով կամ հայհոյելով  շտապում են Մյասնիկյան

Երեւանցիները մոմ են վառում ու աղոթում Սերյոժա Ավետիսյանի համար (ֆոտոշարք)

Ոստիկաններն այսօր արգելում էին Ազատության հրապարակում ի հիշատակ Սերյոժա Ավետիսյանի իրականացնել մոմավառություն՝ պատճառաբանելով, թե դա իրավախախտում է, հրապարակի աստիճանները կարող են կեղտոտվել: Բայց ի վերջո թույլատրեցին մոմերը տեղադրել թատրոնի աստիճաններին:

ԶԼՄ-ներում առկա հրապարակումների հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ

Զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումների հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 19.01.2015թ. թիվ 12-Ա որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։ Զանգվածային լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ փաստաբան Թամարա Յայլոյանը՝  իր հարցազրույցում հայտնել է, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով.  իր հարցազրույցում

Ֆելիքս Ցոլակյան. «Պետք է խոհեմություն ցուցաբերենք այս փորձության պահին»

Սրտի խոր կսկիծով տեղեկացա, փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Մինչև վերջին վայրկյանները հավատով էի լցված, որ մեր համաքաղաքացի ուժեղ փոքրիկը կհաղթահարի չարիքին, կապաքինվի ու ինքն էլ կվառի ու վառ կպահի Ավետիսյանների ընտանիքի հանգած օջախի լույսը: Ցավում եմ, չստացվեց: Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին: Այս անդառնալի, սարսափելի կորուստը բոլորինս է: Պետք է խոհեմություն ցուցաբերենք այս

Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկն անդրադարձել են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ընդհատված պլանային դիտարկմանը

Հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հունվարի 14-ին

Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն Ավետիսյանների ընտանիքի համար

Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, բոլոր գյումրեցիներին իրենց զորակցությունը հայտնեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, արարողության բոլոր մասնակիցները:

Հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը,  քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան  հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները: Այսպիսով, հունվարի 20-ին նախատեսված «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական

Գալուստ Սահակյան. «Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ցավակցականում ասված է. «Տեղեկացա, որ հանգավ Ավետիսյանների ընտանիքի վերջին լույսը։ Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Հարգանքի տուրք 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի զոհերի հիշատակին

Լրացավ ՀՀ Սյունիքի մարզում 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի և ռազմական բժիշկների մահվան 15-րդ տարելիցը: Հունվարի 19-ին «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամները, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ և հոսպիտալների բուժանձնակազմերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու վթարի զոհ դարձած օդաչուների և բժիշկների հիշատակին: Զոհվածների հարազատների, զինվորականների հետ միասին հոգևոր ծիսակարգին

Գյումրիում սպանության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակի արարողություն Սանկտ-Պետերբուրգում

Հունվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը պատարագ մատուցեց հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները

Սամվել Բալասանյան. «Գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոփանքը փոքրիկ Սերյոժան էր»

Խորը ցավով  տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի  կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ,  որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի  ոճրագործությունից  փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո  բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոփանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը: Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ

Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Հունվարի 18-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայության հոգևոր հովիվ, Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Դիմելով ներկաներին` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն անդրադարձավ 25-ամյա վաղեմության իրադարձություններին` ընդգծելով, որ Բաքվում

Փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը ցնցել է (Տեսանյութ)

Մեկ շաբաթ փոքրիկ Սերյոժայի կյանքի համար պայքարող բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը դիմում է գյումրեցիներին, որոնց շրջանում լուրեր են տարածվել թե փոքրիկն շատ ավելի շուտ է մահացել, քան պաշտոնապես այդ մասին  տեղեկացրել են. «Մի հավատացեք այդ հեքիաթներին, այն ինչ խոսում են, իրականությանը չի համապատասխանում: Փոքրիկի սիրտը կանգ է առել ժամը 17.02-ին: Մինչեւ վերջին վայրկյանը պայքարել ենք»:  

Սերյոժայի կյանքը Սանկտ Պետերբուրգից փրկելու եկած պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը հիվանդանոցից տխուր հեռացավ. (Տեսանյութ)

Սերյոժայի հարազատները ցանկանում էին մի վերջին անգամ երեխային տեսնել

Կասկադում եռագույնով լուսանկարվեցին

Կասկադ համալիրի անվտանգության աշխատակիցները չխոչընդոտեցին երիտասարդական միության անդամներին

Հրանտ Դինքի բացակայությունն այսօր ավելի շատ է զգացվում. Թուրք գրող. Hurriyet

Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարվա կապակցությամբ Ստամբուլում տեղի ունեցած հունվարի 19-ի երթին, որի ժամանակ ցուցարարները Թաքսիմ հրապարակից շարժվել են դեպի «Ակօս» շաբաթաթերթի գրասենյակ, խմբագրատան պատուհանից ելույթ է ունեցել թուրք գրող Մուրաթան Մունգանը, հաղորդում է «Հուրիեթ»-ը: «Այս երկիրը կորցրեց ոչ միայն իր արժանավոր զավակին, այլև նշանավոր լրագրողի: Նրա պես լրագրողի բացակայությունն այսօր ավելի շատ է զգացվում,

Արթուր Սաքունց. «Ողբերգություն. ոստիկանությունը զգուշանում է իր ժողովրդից, ոչ թե ռուս զինվորից»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծ թվով ոստիկանության հատուկ զորքեր են մտցվել Գյումրի, նրանք իրենց զենք-զինամթերքն էին հանում ոստիկանական ավտոբուսներից: Տեղեկություններ կան, որ սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի ժամեր առաջ տեղի ունեցած մահից հետո Գյումրիում իրավիճակը կարող է սրվել: Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել էր, թե

Տիգրան Աթանեսյան. Ռուսաստանի կողմից հայ հանրային պաշտպանի վրա մեղք բարդելը փարիսեցիություն կլինի

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հասկանում է Փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի արարքը. բախվել են հանրային պաշտպանի պարտականությունները եւ մարդկային զգացմունքներն ու դիրքորոշումը: Հիշեցնենք,  որ Թամարա Յայլոյանը նշանակվել էր Գյումրիում Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանրային պաշտպանը, սակայն հրաժարվել էր եւ այդ մասին հայտնել լրատվամիջոցներիՆ:  Տեղեկացրել էր, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց

Սահմանամերձ Կողբում կառուցվել է 3.6 կմ ասֆալտապատ ճանապարհ

Գյուղապետը գոհ է աշխատանքի որակից

Տարոն Մարգարյան. «Խոսքերն անզոր են փարատելու մեր հայրենակիցների վիշտը»

Ցավով տեղեկացա փոքրիկ Սերյոժայի կորստի մասին: Հիրավի, խոսքերն անզոր են փարատելու Ավետիսյանների հարազատների ու վերջին իրադարձություններից ցնցված մեր հայրենակիցների վիշտը: Ուժ ու տոկունություն մեզ բոլորիս: Թող Աստված փոքրիկի հոգին լուսավորի: Տարոն Մարգարյան Երեւանի քաղաքապետ

Արտակ Պողոսյան. «ԿԳ նախարարությունը շոուի նպատակ չունի»

Aravot.am-ը ԿԳ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանին խնդրեց կարծիք հայտնել կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ կրթական հաստատությունների վարկանիշավորման (schoolrate.armedu.am) վերաբերյալ նկատառումների մասին: «ՀՀ ԿԳ նախարարությունը երբեք էլ չի հայտարարել, որ դպրոցների գործունեության գնահատման հիմնական գործիքը հենց վարկանիշավորումն է, նախարարությունը միշտ էլ հայտարարել է, որ վարկանիշավորումը հասարակությանն ավելի մատչելի տեղեկատվություն տրամադրելու գործիք

1972-ին Հոկտեմբերյանում խորհրդային բանակի զինվորը փախել էր զորամասից և 12 հոգու սպանել

«Բանակում` ռուսական, թե ամերիկյան, այդպիսի դեպքեր լինում են, երբ զորամասը զենքով լքում են և սպանություն կատարում: Բայց Գյումրիի դեպքն իր դաժանությամբ աննախադեպ է, քանի որ սպանության զոհ է գնացել մի ամբողջ խաղաղ ընտանիք »,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Նա մի առիթով հիշել էր, որ 1972-ին Հոկտեմբերյանում էլ

Պերմյակով՝ թուրքական հետք. Ահաբեկչության պատվիրատուների եւ սպանության մոտիվների մասին

Օրեր անց ես ծանոթացա, արդեն փոխվել է ցուցմունքը, որ ինքը այդ ոճրագործությանը գնացել է, քանզի ՌԴ-ում իր նման մեկը, ազգությամբ հայ, մի քանի ռուսի է սպանել, այդ թվում՝ երեխաների:

Անահիտ Բախշյան. «Ռուսաստանը Գյումրիի սպանդից հետո մերոնց ուղղորդում է, որ Հ/Կ-ներին վերահսկեն»

Օրերս ՍԻՄ կուսակցության նախագահության նիստում քննարկելով Գյումրիի սպանդը, եկել են այն եզրակացության, որ Գյումրիում բախումները կազմակերպել են իրենց սադրիչ գործունեությամբ հայտնի, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները: Ըստ ՍԻՄ-ի, նրանք փորձել են կազմակերպել անկարգություններ, հարձակումներ Ռուսաստանի դիվանագիտական ու զինվորական հաստատությունների վրա, ինչը հանգեցրել է բախումների ոստիկանության հետ: ՍԻՄ-ի տարածած հայտարարության համաձայն, ՀՀ-ում «մայդանային» տեխնոլոգիան են փորձում կիրառել՝

Կատարվածի առիթով սգում է եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը

Ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ազգին նաեւ Սերյոժայի փոխարեն։

«Պուտինի ցավակցությունից ՀՀ իշխանությունները թող հետեւություն անեն». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ, Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանության դեպքով գյումրեցիների ընդվզումը դրդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցել հայերին: Հիշեցնենք, որ երեկ տարածվեց Պուտին-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցի եւ Պուտինի՝ «եւս մեկ անգամ» զոհվածների հարազատներին ցավակցելու մասին լուրը:  Չնայած առաջին ցավակցության մասին տեղեկատվություն չկա: «Գյումրիում մեր ժողովրդի կազմակերպած ընդվզումը կարելի է բնորոշել որպես մեր ամբողջ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031