Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կողբում կառուցվել է 3.6 կմ ասֆալտապատ ճանապարհ

Հունվար 19,2015 20:24

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում գործարկվել է 3.6 կմ երկարությամբ համայնքային ասֆալտապատ ճանապարհ: Այն միջպետական ճանապարհից ձգվում է մինչեւ Կողբի ծայրին գտնվող Թեղանց փոս թաղամաս: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցված Ճանապարհը ծառայում է ոչ միայն Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքի բնակիչներին, այլ նաեւ՝ Նոյեմբերյանի անտառտնտեսություն, Կոզմանի ամառային ճամբար, «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոն այցելողներին:

Korb_

Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը հայտնեց, որ 2013թ. Սերժ Սարգսյանի նախընտրական այցի ժամանակ Հովիկ Աբովյանը (այժմ՝ Տավուշի մարզպետ) երկրի ղեկավարին դիմել էր այդ ճանապարհը կառուցելու խնդրանքով: Գյուղապետը դրվատեց Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ի կատարած որակյալ աշխատանքը, նշելով, որ ճանապարհը կառուցելու ընթացքում նորոգվել է գյուղամեջի կամուրջը, փոխվել է բնական գազի, խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի խողովակների, էլեկտրական հոսանքի եւ հեռախոսային հենասյուների տեղադրությունը, ճանապարհի եզրի սելավատարների բետոնյա ծածկը որպես մայթ է ծառայում: «Լեւոն երկրորդ» ՍՊԸ տնօրեն Ֆլորա Անտոնյանն ասաց, որ ճանապարհի կառուցման աշխատանքներին խոչընդոտում էր աշնանը 2 ամիս տեւած անձրեւային եղանակը: Տիկին Ֆլորան ճանապարհի կառուցման ընթացքում իրենց ընկերությանը ցուցաբերած համակողմանի աջակցության համար երախտապարտ է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանին: Ճանապարհի կառուցմանը, բացի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ի աշխատակիցներից, մասնակցել են  տեղացի ուսանողներ, ովքեր վաստակած գումարով հոգացել են իրենց ուսման վարձի հարցը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031