Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն Ավետիսյանների ընտանիքի համար

Հունվար 19,2015 21:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Արբ. Մարիանէ եկեղեցու բակում հունվարի 19-ին տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի:

Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը կատարեց սպանդի ենթարկված ընտանիքի անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն:

Ըստ Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ արձագանքելով Գյումրիում կատարված ահասարսուռ ոճրագործությանը, հարյուրավոր մասնակիցներ իրենց սրտի ձայնը միացրին բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված` դաժանաբար սպանված ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար:

Եղերական ոճրագործությունը խստորեն դատապարտեցին եւ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, բոլոր գյումրեցիներին իրենց զորակցությունը հայտնեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, արարողության բոլոր մասնակիցները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: