Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պուտինի ցավակցությունից ՀՀ իշխանությունները թող հետեւություն անեն». Արամ Սարգսյան

Հունվար 19,2015 18:45

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ, Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանության դեպքով գյումրեցիների ընդվզումը դրդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցել հայերին:

Հիշեցնենք, որ երեկ տարածվեց Պուտին-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցի եւ Պուտինի՝ «եւս մեկ անգամ» զոհվածների հարազատներին ցավակցելու մասին լուրը:  Չնայած առաջին ցավակցության մասին տեղեկատվություն չկա:

«Գյումրիում մեր ժողովրդի կազմակերպած ընդվզումը կարելի է բնորոշել որպես մեր ամբողջ ժողովրդի ինքնասիրության, արժանապատվության, թասիբը պահելու գործընթաց, որ մեզ հետ չի կարելի այդպես վարվել: Դա իր արդյունքները տվեց, եւ դրանից թող մեր իշխանությունները հետեւություններ անեն, որ հենվել է պետք ժողովրդի վրա ոչ թե այս կամ այն երկրի իշխանության հովանավորությանը: Այդ ժողովուրդը ոտքի կանգնեց, ու նույնիսկ Ռուսաստանի իշխանությունները հասկացան, որ պետք է խոսք ասել, որ կրքերը հանդարտեցնեն»,- Aravot.am-ին ասաց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, դեպքից հետո ունենք բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն տվել ոչ պետական կառույցները, ոչ իրավապահները, ոչ էլ քաղաքական գործիչները. «Դրանց սպասում ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031