Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի զոհերի հիշատակին

Հունվար 19,2015 21:34

Լրացավ ՀՀ Սյունիքի մարզում 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի և ռազմական բժիշկների մահվան 15-րդ տարելիցը:

Հունվարի 19-ին «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամները, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ և հոսպիտալների բուժանձնակազմերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու վթարի զոհ դարձած օդաչուների և բժիշկների հիշատակին:

Զոհվածների հարազատների, զինվորականների հետ միասին հոգևոր ծիսակարգին մասնակցել և զոհվածների հոգիների հանգստության համար խնկարկել է «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Նույն օրը Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են «Ծիծեռանակաբերդ» հուշահամալիր, ծաղիկներ են դրել հերոսի շիրիմին:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031