Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Հրավերը ծաղր էր մեր ողբերգությանը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Դարդանելի պատերազմական գործողությունների 100 -ամյակի» կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մինչ այդ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն Aravot.am-ին վիճահարույց հրավերի հետ կապված ասաց.«Որովհետեւ ի սկզբանե

«Չկա միջազգային որեւէ նորմ, որը ՌԴ-ին պարտադրի իր քաղաքացուն՝ Պերմյակովին հանձնել այլ երկրի»

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանդի ենթարկած եւ արդեն իր հանցանքը խոստովանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով քանի օր է` բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են տեղի ունենում: Երեկ Գյումրիում իրավիճակը ծայրահեղ լարված էր, բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների շրջանում մեկ տասնյակից ավելի վիրավորներ են եղել, ինչպես նաեւ ձերբակալվածներ: Ակցիայի մասնակից հանրությունը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ

Համայնքների զարգացման ծրագրերում հաշմանդամություն ունեցող մարդկանց մոռացել են

Այն համայնքներն էլ, որոնք հատուկ կարիքներով մարդկանց խնդիրները լուծելու ծրագրեր ունեն, թղթի վրա են մնում «Համայնքի պատասխանատվություն չի նշանակում դեկտեմբերի 3-ին կամ որեւէ տոնի առիթով նվերներ բաժանել. սրանք ամենօրյա գործողություններ են, որ համայնքի պատասխանատուները պետք է անեն, որպեսզի համայնքը հասանելի լինի իր բոլոր բնակիչների համար: Ինչ ռեսուրս ունենք՝ լավ թե վատ, պետք է ծառայի համայնքի

Պաշտպանության նախարար. Գյումրու ողբերգությունից հետո կապ է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Կապ ենք ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ, տեղակալներն են կապ ունեցել: Ես հանդիպել եմ ՌԴ ՊՆ առաջին տեղակալի հետ, Գյումրիում, հետաքննության անցկացումից հետո ամբողջությամբ գործը հանձնված է դատաիրավական համակարգին, կարծում եմ, եւ ՀՀ, եւ ՌԴ իրավական համակարգը համատեղ այդ հարցին լուծում կտան: Չեմ կարծում, այդ խախտողները խուսափեն պատասխանատվությունից, ընդ որում

«Պերմյակովը շատ հստակ կատարել է ծրագիր»

«Մենք գործ ունենք քրեական հանցագործության հետ եւ դրա հետեւում ոչ մի քաղաքական բան չկա»,-այսօր «Հայք» վերլուծական կենտրոնում խոսելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից 6 հոգանոց Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքից, նման կարծիք հայտնեց ռուս մտավորական, հրապարակախոս Սեդա Վերմիշևան: «Եթե մենք այս դեպքը որպես քաղաքական երեւույթ դիտարկենք, ապա դա կլինի համար առաջին հանցագործությունը»,-նշեց

Հայը եւ եղբայրը

Ընդ աստեղոք ի՞նչ կա սիրուն Քան զանձկալի Եղբայր անուն: Մկրտիչ Պեշիկթաշլյան Մեր հասարակության արխայիկ՝ վաղնջական-ավանդական բնույթի մասին է խոսում այն, որ աշխարհը մենք փորձում ենք տարբերակել, օգտագործելով ընտանեկան ազգակցության տերմիններ: Սովետական իշխանությունն արգելեց իրար դիմելու կիրթ ձեւերը՝ օրիորդ, տիկին, պարոն, տեր, դրա փոխարեն շրջանառության մեջ դրվեց ընկերը: Դա սոցիալիստական կուսակցությունների անդամների դիմելաձեւն էր՝ կապիտալիստների դեմ

Ալեքսանդր Ամարյանը չի բացառում, որ Գյումրիում կատարված սպանության շարժառիթները կրոնական են

«Այն, ինչ կատարվեց Գյումրիում, պետք է մեր ղեկավարության համար դաս լինի, որ կարողանան վերահսկել բոլոր նրանց, որոնք զենք կրելու իրավունք ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա անդրադարձավ Գյումրիում կատարված հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ծնողներին, որոնք, Ա. Ամարյանի տեղեկություններով, «Հույս, հավատ,

Կանանց վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդները հայտնաբերվեցին

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1959 թ. ծնված Մարինե Դ.-ին վրաերթի ենթարկելու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Հարություն Հ.-ն և խոստովանել, որ

Դեպքեր՝ բնակարաններում

Ինչո՞ւ կոտրվածք ստանալիս չեն ուզում դիմել բուժհաստատություններ Նոր տարվա տոնակատարությունների փոխադարձ այցելություններից, ուտուշ-խմուշի սեղաններից միակ դրականն այն է, որ մարդիկ ոչ միայն միմյանց են տեսնում, այլեւ փոխադարձաբար տեղեկանում են մեկը մյուսի առողջական վիճակին, լավ ու վատ օրերին, երբեմն էլ գլխներին եկած փորձանքներին, որ հեռախոսով չեն ցանկացել միմյանց իրազեկել: Հեռատեսներն արդեն գլխի ընկան, թե ի՞նչ խնդիր

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված

«Վախենում եմ՝ կրթությունը ներկայանա որպես շոու»

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման հետեւանքների մասին Երեւանի պետհամալսարանի դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորումն անհրաժեշտ գործիք է կրթության որակի համար, բայց՝ երկրորդական գործիք է, որովհետեւ, նրա խոսքով, հատկապես հանրակրթության մեջ ամենակարեւոր բաները հնարավոր չէ չափել: «Մենք շատ

Վլադիմիր Գասպարյան. «Այլ անձանց մասնակցությունը, հոգիս, երևակայություն է» 

Գյումրիի ոճրագործը մենա՞կ է եղել հարցին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց.  «Քննությունը պետք է պատասխանի, այդ ամենը երևակայություն է, ինչո՞ւ է կոշիկը այնտեղ մնացել, ինչո՞ւ է թողել այն մեկը, ինչո՞ւ է եկել, հասել, հազարավոր հարցեր կան, եթե մենք այդ հարցերի մեջ խճճվենք, դա ոչ ձեզ, ոչ էլ ինձ է ինչ- որ բան ասելու»: Ինչ վերաբերում

«Ոստիկանությունը խոչընդոտել է խաղաղ հավաքի ընթացքին»

2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում սպանվեցին մի ընտանիքի վեց անդամ: Ըստ իրավապահների՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով ռուս սահմանապահները ձերբալել են Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին: 2015թ. հունվարի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված էր, որ հանցագործության կատարման մեջ կասկածվող Վ.Պերմյակովը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացի է և

«Չեմ հավատում ապաքաղաքական արվեստի գոյությանը»

Գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանը չի թաքցնում իր՝ քաղաքականացված լինելը Գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանն առայժմ ունի տպագրված մեկ ժողովածու՝ «Դոմինո» խորագրով, սակայն առավել հայտնի է Ֆեյսբուքում իր քաղաքական գրառումներով: 2012թ. «Դոմինո»-ի հրատարակումից հետո մասնագետները հեղինակին բնորոշեցին գերքաղաքականացված անձ: «Դոմինո» ժողովածուում տեղ գտած պատմվածքների ու «Համբարձման գիշեր» նրա պիեսի մասին ընդհանրացված արտահայտվում են, թե հեղինակը չափազանց զգայուն

Կոմանդոսը կողմ է ոճրագործին Հայաստանից դուրս բերելուն 

Պաշտպանության նախարարությունում շարունակվում է ընդլայնված խորհրդակցություն երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության և այդ ուղղությամբ տարբեր գերատեսչությունների հաշվետվություններն են լսվում: Արկադի Տեր- Թադևոսյանը՝ Կոմանդոսը, նույնպես մասնակցում է այսօրվա միջոցառմանը: Մենք դիմեցինք նրան Գյումրիում կատարված ոճրագործության և նաև աղմկահարույց ռուսական բազայի հետ կապված հարցով: Կոմանդոսը կողմ է, որ ոճրագործը դատվի Հայաստանում, դուրս բերվի Հայաստանից, նա չպետք է պահվի այստեղ

Դավիթ Խիթարյան. «Ուզում ենք մրցակցել մեր հենակետային մյուս մարզաձեւերի հետ»

Ի տարբերություն օլիմպիական շատ մարզաձեւերի, Ձյուդոյում օլիմպիական վարկանիշային միավորները հաշվարկվում են գրեթե ամբողջ քառամյա ցիկլի ընթացում, որի ժամանակ մարզիկները վարկանիշային միավորներ են կուտակում: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի հետ: – Պարոն Խիթարյան: Մրցաշրջանի սկզբում ազգային հավաքականների հիմնական կազմը ընտրվում է տարեսկզբին անցկացվող հանրապետության առաջնությունների արդյունքներով: Ձյուդոյում այդ ընտրությունը

Ադրբեջանական հատուկ  նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 12000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ  նշանակության

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Գավառում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է թույլ ձյուն: Մարտունի-Գավառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ- ավազով:                                          

«Բալը թանկ է ու վերջ»

Ասում է կրթության փորձագետն ու հավելում, որ Հայաստանը չի գործում օրենքի սահմաններում Օրերս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների գիտական աստիճանի համար հավելավճարների չափը ավելացել է 25-30%-ով (գիտությունների դոկտորներինը՝ 50 000, թեկնածուներինը՝ 25 000 ՀՀ դրամ): Հիշեցնենք, որ 2014 թվականին այդ

Մահվան ելքով վրաերթ Երևանի Արշակունյաց պողոտայում

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 16-ին, ժամը 07.50-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 9/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ռայա Ղազարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Նա պատվով անցավ կյանքի փոթորիկների միջով

Վերջերս 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ գիտնական եւ մանկավարժ, ՀԽՍՀ Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետի Հայրապետյանը՝ Վլադիմիր Կարպովիչը, ինչպես իրեն հիշում են եւ դեռ երկար տարիներ կհիշեն Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի իր գործընկերները եւ անթիվ-անհամար ուսանողները: Վ.Հայրապետյանը ծնվել է 1927թ. Նախիջեւանի ԻԽՍՀ Ջուլֆա քաղաքում, որտեղից 1930 թ.

ՀՀԿ-ի կոնսոլիդացիան ո՞ր ուժերն են ապահովելու. «Հրապարակ»

Սահմանադրական բարեփոխումների իրականացման համար Եվրոպայի պահանջով քաղաքական լայն կոնսենսուս ձեւավորելու պահանջին, ինչպես երեւում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ձեռնամուխ է եղել իրեն հավատարիմ՝ ստվերային բանակցությունների եւ քաղաքական առուծախի ոճով՝ գաղտնի հյուրընկալություններ կազմակերպելով նախագահական նստավայրում: Քանի որ Սերժ Սարգսյանի նախանշած վերջնաժամկետը՝ մինչեւ փետրվար-մարտ ամիսը, հարկավոր է լեզու գտնել հնարավորինս շատ թվով ուժերի հետ կոնսոլիդացիան ապահովելու համար՝ ի

Ինչո՞ւ է լռում Պուտինը

Մոսկվան ծանրակշիռ ի՞նչ պատճառներ ունի Ալիեւի սադրիչ ու ցինիկ քաղաքականության վրա աչք փակելու համար Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, դեպի Ռուսաստան արված շրջադարձը` ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հօդս ցնդեցնելուց հետո, բավական թանկ նստեց շփման գծում հարաբերական խաղաղության պահպանման առումով: Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն ակնհայտ փաստը, որ վերջին ամիսներին հակառակորդի

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության հանգամանքների բազմակողմանի հետազոտման ուղղությամբ

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության եւ 6 ամսական երեխայի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումներ իրականացվել՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ։ Քննչական խումբը գտնվում է Գյումրիում, որտեղ ի թիվս այլ

 Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն Գյումրիում կատարվածի վերաբերյալ

Ս.թ. հունվարի 16-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և դրա հետևանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ: Ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցած անմարդկային ոճրագործությունը և ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային

Բորիս Նեմցով. Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի արդարադատությանը

Ռուս  ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած սպանդին:  «Երբ հակամայդանի կրեմլյան շարժումը Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին խղճի գերի է հայտարարում, ինչի՞ վրա է հույս դնում` հայ ժողովրդի սիրո՞, թե՞ այն բանի, որ ռուսներին անիծեն նույնիսկ մինչեւ հիմա բարեկամ Հայաստանի քաղաքացիները: Ոնց որ թե ռուս կրեմլյան

Հայկ Բաբուխանյան. «Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն». «Հայոց աշխարհ»

 «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ   -Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիում ստեղծված իրավիճակը. համաձա՞յն եք, որ եթե մեր իրավապահներն «իրենց տեղում» լինեին, բանը չէր հասնի ոստիկանության հետ բախումների։  -Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն, մարդիկ հուզված են, ցավում են կատարվածի համար, եւ դա հասկանալի է։ Բայց այն, ինչ կատարվեց

Թամարա Յայլոյան. «Ես այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չեմ». Tsayg.am

«Ես այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չեմ»: Այս հայտարարությամբ հունվարի 16-ին հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա նշել է, որ դեպքից հետո հունվարի 13-ի լուսաբացին է ստանձնել 6 գյումրեցու սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը: Այդ պահին Պերմյակովը չի ունեցել փաստաբան, իսկ ռուսական կողմը անհրաժեշտություն է ունեցել թղթաբանական գործողություններն

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ կարծրացած: Իմ հայացքի մեջ կարծրացած Դոլարը շատ էր բարձրացած:

«Դավադրական» վարկածը

Ռուսաստանյան «հայրենասիրական» լրատվամիջոցները շրջանառում են այն վարկածը, որ Գյումրիի ոճրագործությունները կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները (Պերմյակովի կամ գուցե նրա ծառայակիցների ձեռքով), որոնք այնուհետեւ սադրել են հայաստանցի «ֆաշիստներին», որ նրանք այստեղ «գունավոր հեղափոխություն» անեն: Տեսականորեն ոչինչ բացառված չէ, բայց եթե նման պնդումները ճիշտ են, ապա դա չափազանց բացասական ձեւով է բնութագրում թիվ 102 ռազմաբազայում տիրող բարքերը.

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031