Օրվա լրահոսը
Ո՞վ Սպանեց Հրանդ Տինքը. karabakh-open.info
«Միայն Գաղափարն է որ ո’չ մահ ունի, ո’չ դատաւոր, ո’չ գերեզման եւ ո’չ դագաղ» Սիամանթօ karabakh-open.info. Հրանդի շիրիմին առջեւ լռութեամբ կենալ: Հրանդը այնտեղ չէ: Անոր գաղափարը կը թեւածէ ամէն տեղ: Հեռուներէն վերադարձող ոգիի մը պէս: Դառնալու բաժին մը մեզմէ: Խորքին մէջ ո՞վ սպաննեց Հրանդ Տինքը: Անոր սպաննութեան գործը քննող դատավարութիւնները կրնան երկարիլ, կրնան վաղը նոր
Սերյոժա Ավետիսյանը լրջագույն պրոբլեմներ ունի բոլոր օրգանների հետ կապված
«Երեխան այտուցվում է, թոքերում զարգանում է այտուց, հեղուկի կուտակում եւ շնչառական անբավարարություն»։
Նախագահի հրամանագրով Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Զարուհի Մուրադյան. «Ժողովուրդը փրկեց իշխանությունների դեմքը»
«ՀՀ իշխանությունը դավաճանեց հայ ժողովրդին»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Հասարակական ընդվզման և իշխանությունների արձագանքի գնահատականը Գյումրու աղմկահարույց սպանության դեպքից հետո» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա մանրամասնեց. «Նախ արատավորեցին հանրային ընդվզումը. Երանոսյանը հայտարարում է, թե Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել: Նման բան չկար, բայց եթե նույնիսկ այդպես էլ լիներ, ապա սա նշանակում էր,
Մահացել է որսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած կրակոցից
Հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի թափանցող հրազենային վերքով իրենց մոտ է ընդունվել 1978 թ. ծնված Ռոման Հովհաննիսյանը, որը ժամը 15.00-ին հիվանդանոցի ընդունարանում մահացել է: Մեկնած օպերատիվ խմբին հայտնել են, որ Ռ. Հովհաննիսյանը վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, «Ղաչաղանի ձոր» կոչվող հանդամասում որս կատարելու ժամանակ՝
Հրամանատարը պատասխանեց նախիջեւանագետին
«Առավոտի» հունվարի 15-ի համարում հրապարակված նախիջեւանագետ Արգամ Այվազյանի «բաց նամակի» առնչությամբ խմբագրություն զանգահարած արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տեխնիկական առարկաների ամբիոնի ավագ դասախոս Ալեքսանդր Սարգսյանը (Մատաղիսի Ալիկ) իր վրդովմունքը հայտնեց «Գրի ու ճշմարտության հետ խաղալ չի կարելի» վերնագրով հոդվածի կապակցությամբ: «Հոդվածի հեղինակ Արգամ Այվազյանն ակնհայտ ապատեղեկատվություն է հրապարակել արցախյան պատերազմի մասնակից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ
Դանակահարություններ վիճաբանության ժամանակ
Հունվարի 17-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Հարություն Հ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, Շաքե գյուղում, տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1954 թ. ծնված Օլեգ Ս.-ն
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը քաղաքացուն ծեծել ու սպանության սպառնալիքներ է տվել. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գերասիմ Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 09:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության բաժանմունքի ոստիկանը գումարային պարտքի կապակցությամբ վիճաբանել
Արթուր Գևորգյան. «Փորձ է արվում երկու շատ հետաքրքիր մարզաձևեր միաձուլել»
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որի հիմնական նպատակն է բարձրացնել մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը շատ հաճախ այցելում է բռնցքամարտիկներին ՝ տեղում հետևում նրանց մարզումներին և կենցաղին: Վերջերս Արթուր Գևորգյանի հետ հայ բռնցքամարտիկներին այցելել էր նաև նախկին շախմատիստուհի ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Արիաննա
Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, 102-րդ ռազմաբազայում պետք է հայեր ծառայեն. azatutyun.am
Ինչ վերաբերում է տեղի ունեցած ոճրագործությանը և այդ գործով կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վլադիմիր Պերմյակովին, ըստ Եվսեևի այստեղ բազմաթիվ հարցեր կան․ – «Հնարավոր է, որ իսկապես հանցագործությունը նա չի կատարել կամ միայնակ չի եղել: Հնարավոր է, որ նա ինչ-որ համախոհներ է ունեցել կամ գործել է որևէ մեկի պատվերով:
Պատմվածք. «Վճռական հարվածը»
Հուզված ու շփոթված Լարիսան մտավ լսարան, քանի որ նրանից առաջ քննություն հանձնածներից որոշ դիմորդներ ցածր միավոր էին վաստակել և փաստորեն զրկվել ԲՈՒՀ ընդունվելու հնարավորությունից: Այդ տարի էր նա ավարտել դպրոցը, լրացուցիչ պարապմունքների էր հաճախել մի ճանաչված դասախոսի մոտ և վստահ էր, որ ինքը հաջողություն կունենա: Բոլոր քննությունները արդեն հանձնել էր բարձր գնահատականներով և հիմա վերջին,
ԼՂՀ ՊՆ. հակառակորդը կիրառել է ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ
Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ: Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են
Սպանություն Երևանի Աբելյան փողոցում
Հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987 թ.
Երբ երկակի չափանիշներով են գնահատում հանցագործությունները
Իշխող կուսակցության ներկայացուցիչները բնավ չեն հաջողում Գյումրու դեպքերին իրենց արձագանքի կապակցությամբ մի այնպիսի հաջող փաստարկ բերել, որ չարժանանար լիովին համարժեք հակափաստարկի։
Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտոնալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար: ՀՀ առողջապահության նախարարություն
Կոտայքի ոստիկանները հայտնաբերեցին երկու հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
Հունվարի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ին, որը հունվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը/ մեղադրանքներով: ՀՀ ոստիկանություն
Արմեն Աշոտյանը Հայաստանը կներկայացնի Համաշխարհային կրթական համաժողովում
Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի և համալսարանների, գիտության և քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 19-ից 21-ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջև նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ: Կրթության
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Կանանց առաջնությունում պայքարը սրվում է
Շախմատի Հայաստանի կանանց 70-րդ առաջնությունում պայքարը հետաքրքրանում է: Վեցերորդ տուրում միանձնյա առաջատար Շուշաննա Սարգսյանը սպիտակներով պարտվեց հանրապետության նախկին չեմպիոն Աննա Հայրապետյանին, որը Սուսաննա Գաբոյանի եւ Սիրանուշ Ղուկասյանի հետ ընդհուպ մոտեցավ առաջատարին: Շուշաննան ունի 4,5 միավոր, իսկ վերջին երեք նրանից ետ են մնում արդեն ընդամենը կես քայլով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի
Կրակոցներ են հնչել ԱՄՆ փոխնախագահի տան մոտ. Azatutyun.am
«Ազատություն». Ամերիկյան հատուկ ծառայությունը հայտարարել է, որ հունվարի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի տան մոտ կրակահերթեր են արձակվել անցնող ավտոմեքենայից, երբ փոխնախագահն ու նրա տիկինը գտնվում է տանը: Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Վեյկ-ան-Զեեում այսօր կայացավ «Tata Steel Chess» գերմրցաշարի ութերորդ տուրը
Վեյկ-ան-Զեեում այսօր կայացավ «Tata Steel Chess» գերմրցաշարի ութերորդ տուրը: Ուժեղագույնների խմբում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը այդպես էլ առայժմ չի կարողանում հաղթանակ տանել: Այսօր նա սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց չինուհի Հոու Յիֆանի հետ եւ 3,0 միավորով 14 մասնակիցների մեջ ընթանում է 10-րդ տեղում: Կես միավոր վաստակեց նաեւ «B» խմբում հանդես եկող ամերիկահայ պատանի գրոսմայստեր
Անդրեյ Մալախովը այցելելով Գյումրի՝ ցավակցել ու ներողություն է խնդրել
Այսօր առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Այնուհետ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը, երբ
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Վիլեն Գաբրիելյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ նրա ակտիվ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման համար ֆիզիկական հաշվեհարդարը: Կատարվածը վկայում է ոչ միայն ռեժիմի հակահայկական և հակամարդկային բնույթի, այլև նրա կողմից իրավիճակի վերահսկողության կորստի առաջին նշանների մասին: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն առողջություն է մաղթում Վիլեն Գաբրիելյանին և այս օրհասական պահին նրան ու ՀՀ ինքնիշխանության և ազգային արժանապատվության
ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և հայ ժողովրդին
ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և նաեւ ողջ հայ ժողովրդին՝ Գյումրիում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի զոհ է դարձել մի ամբողջ ընտանիք: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից: Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում և մեղավորները կկրեն
Մանրամասներ՝ Գյումրիում Ռիժկովի ճեմափողոցում ռուս սահմանապահների մասնակցությամբ եղած միջադեպից (ֆոտոշարք)
Aravot.am-ն արդեն մի քանի ժամ է աշխատում է այդ ճեմափողոցում՝ սպասարկման օբյեկտների աշխատակիցներից, դրսում տարբեր ապրանքներ՝ գրքեր, խաղալիքներ, լոտոներ վաճառող մարդկանցից ու ճեմափողոցի վրա գտնվող շենքերի բնակիչներից հետաքրքրվելով, թե ի՞նչ միջադեպ էր տեղի ունեցել երեկ ռուս սահմանապահների մասնակցությամբ, որն այդպես համառորեն հերքում է ոստիկանությունը: Տեղում առևտուր անողներից պարզեցինք, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե
Ռուս մասնագետների հետ համատեղ մշակվում է փոքրիկ Սերյոժայի բուժման հետագա ռազմավարությունը
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվեց երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Մանրամասն քննարկվեցին նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվեց, որ իրականացված բուժման, այդ թվում` գլխուղեղի փորոքների դրենավորման
Ադրբեջանը սահմանագծում կին դիպուկահարներ է օգտագործում
Վկայում է պայմանագրային զինծառայողը Պայմանագրային զինծառայողներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով, մեզ հայտնեց, որ Նոյեմբերյանի սահմանագծում գտնվող ադրբեջանական հենակետերում կին դիպուկահարեր կան: Նա պատմեց, որ ինքը հեռադիտակով ցերեկը տեսել է ադրբեջանական հենակետերից մեկը, ուր այդ պահին 2 տղամարդ, 6 կին է եղել: Պայմանագրային զինծառայողը կարծում է , որ այդ կանայք դիպուկահարներ են: Զինծառայողի խոսքերով՝ ցերեկն
«Ժառանգություն». «Համարում ենք, որ կատարվածները իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հաշվեհարդար են»
Երեկ երեկոյան դիմակավորված անձինք Երեւանի Կողբացի փողոցի վրա հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկել: «Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ կատարվող այսօրինակ ահաբեկչական գործողությունները եւ. – հաշվի առնելով Վիլեն Գաբրիելյանի քաղաքական-քաղաքացիական ակտիվ գործունեությունը, նրա սուր քննադատությունը իշխանությունների նկատմամբ, – նկատի ունենալով, որ վերջին շրջանում շղթայական շարունակականությամբ ծեծի են
Շուշան Պետրոսեան Մարտակերտի Առաջնագծին Ծառայող Զինուորներու Մօտ էր
Yerakouyn.com. Յունուար 16-ի առաւօտեան, ՀՀ վաստակաւոր արտիստուհի, ԱԺ պատգամաւոր, Մարտակերտի պատուաւոր քաղաքացի՝ Շուշան Պետրոսեան, Մարտակերտի շրջանային հիւանդանոցի բժշկուհի Միլետա Յովհաննիսեան, քաղաքի երկու դպրոցներու տնօրէններ Մելսիտա Քարդումեան եւ Լիտիա Պետրոսեան, ՀՊ ԵԿ Մարտակերտի մասնաճիւղի ղեկավար Արսէն Պետրոսեան, ուղեկցող խումբի հետ այցելեցին առաջնագիծ: Անոնք նուէրներէն բացիի իրենց հետ տարած էին դպրոցներու աշակերտներուն պատրաստած արկղիկներն ու զինուորներուն ուղղուած
Վայքում թեթեւ ու հանգիստ ընտրում են քաղաքապետի միակ թեկնածուին
Միակ թեկնածուն հանրապետական է Վայք քաղաքում այսօր քաղաքապետ են ընտրում. քաղաքացիներն ընտրության առանձնապես լայն հնարավորություն էլ չունեն. Այստեղ քաղաքապետի ընդամենը մեկ թեկնածու է՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված եւ նույն կուսակցության անդամ Արագած Սաղաթելյանը: Նա, ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում է գրված՝ ՋՕԸ գործադիր տնօրենն է: Վայքում՝ 39 ընտրատարածքում Սաղաթելյանը մնաց քաղաքապետի միակ թեկնածուն, երբ անկուսակցական,


















































