Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Երևանի Աբելյան փողոցում

Հունվար 19,2015 11:32

Հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք և 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, Գագիկ Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմո says:

    Մեր գործն այդ է՝ իրար կոտորենք վերջանանք:

  2. Astghik says:

    Rest in peace Vazgen jan…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031