Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերյոժա Ավետիսյանը լրջագույն պրոբլեմներ ունի բոլոր օրգանների հետ կապված

Հունվար 19,2015 12:55

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից փրկված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը երեկ գիշերը վատացել է եւ մնում է ծանր։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Նիկոլայ Դալլաքյանը տեղեկացրեց, որ երեկվանից երիկամային անբավարարությունը, որը սկզբնական շրջանում հաջողվել էր կանգնեցնել, նորից խորացել է, որն էլ շղթայական ռեակցիայով բերել է հեղուկի եւ շլաքների կուտակմանը օրգանիզմում. «Երեխան այտուցվում է, թոքերում զարգանում է այտուց, հեղուկի կուտակում եւ շնչառական անբավարարություն»։

Բժիշկը տեղեկացրեց, որ հաշվի առնելով, որ բոլոր կոնսերվատիվ դեղորայքային մեթոդները իրենց սպառել են, երեկոյան որոշում է ընդունվել կիրառել պերիտոնալ դիալիզ, որի արդյունքում որովայնի խոռոչում դրվում է խողովակ, որը քաշում է հեղուկը մինչ երեխայի վիճակի կայունացումը։

«Երեխայի վիճակը մնում է շատ ծանր՝ պայմանավորված այդ պոլիօրգանային անբավարարությամբ՝ բոլոր օրգան-համակարգերի անբավարարությամբ»,-նշեց բժիշկը։

Բժիշկը նշեց, որ երեխայի առողջական հետագա վիճակի մասին կանխատեսումներ կատարել դեռ չի կարելի, քանի որ երեխան լրջագույն պրոբլեմներ ունի բոլոր օրգանների հետ կապված։

Իսկ Պետերբուրգից ժամանած պրոֆեսոր Վիլիամ Խաչատրյանն էլ լրագրողներին ասաց, որ երեխայի համար արվում է ամեն ինչ եւ աշխարհի ոչ մի այլ կլինիկայում ավելին չէր արվի. «Միշտ չէ, որ այս հասակի եւ նման վնասվածքներով հիվանդներ ենք ունենում եւ արդեն հրաշք է, որ նա պայքարում է կյանքի համար։ Հիմա նրա կյանքին սպառնացող բոլոր պրոբլեմները հաջողվել է լուծել եւ հույս ունենք, որ հետագայում էլ կլուծենք»։

Պրոֆեսորը հայտնեց, որ Ռուսաստանից ժամանած բժիշկները Հայաստանում կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Երեխային շուտ տեղափոխեք եվրոպական լավագույն կլինիկա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031