Օրվա լրահոսը
Գրքի շնորհանդես Օսլոյում
Հունվարի 22-ին «Ֆրիտ Օրդ» խոսքի ազատության նորվեգական կազմակերպության դահլիճում «P.E.N.» ասոցիացիայի մասնաճյուղն Օսլոյում կազմակերպել էր նորվեգացի հայտնի թղթակից, գրող, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Յան Օտտո Յոհանսենի «Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հնարավորություն է ընձեռում նորվեգական հասարակության ավելի լայն շերտերին` ծանոթանալու Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստային տվյալներին և վերլուծական մեկնաբանություններին: Միջոցառմանը մասնակցում էին հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ,
«Երանոսյանը ենթադրել է ակցիայի մասնակիցների խմածությունը, չի չափել». փոխոստիկանապետ
Որպես փորձառու ոստիկան, ինչ եք կարծում, հնարավո՞ր է հստակ պարզել, թե ակցիայի մասնակիցների քանի՞ տոկոսը կարող էր խմած լինել: Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրավիրած ասուլիսում լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին նրան: Հունան Պողոսյանը հորդորեց հարցն ուղիղ տալ՝ հասկանալով, որ նկատի ունեն փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի այն հայտարարությունը, թե Գյումրիի բախումների օրը ակցիայի մասնակիցների 80 տոկոսը ալկոհոլի ազդեցության
ՀՅԴ ընդհանուր ժողովի հայտարարությունից. ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին կանգնեցրել է ռազմավարական նոր մարտահրավերների առջեւ
Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց 2015 թվականի հունվարի 16-24-ին՝ Դիլիջանում։ Ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ
ԵԽԽՎ նախագահը կրկնել է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը պահպանելու կոչը
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը Ուկրաինայի արևելքում, որտեղ վերջերս սրվել է իրավիճակը, հակամարտող կողմերին կրկին կոչ է արել դադարեցնել մարտերն ու հարգել Մինսկի համաձայնագրով ձեռք բերված հրադադարի ռեժիմը, ասված է ԵԽԽՎ կայքում: «Չնայած վերջին շրջանում ակտիվացել են դիվանագիտական ջանքերը, ես լրջորեն մտահոգված եմ նոր բռնություններով և սադրիչ հռետորաբանությամբ, որը վտանգի տակ է դնում Մինսկի գործընթացը: Վեհաժողովի
«Նախաքննությունը քննարկում է այն վարկածը, որ Պերմյակովը մենակ չի եղել». փոխոստիկանապետ
Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին՝ Գյումրիի դեպքերի հետ կապված: Հարցին՝ ոստիկանության անգործության հետեւանքո՞վ է, որ 35 հոգանոց խումբ եք ուղարկել Գյումրի, բայց Պերմյակովը հայ իրավապահների կողմից չի հայտնաբերվել՝ Հունան Պողոսյանը պատասխանեց, որ այդպիսի թյուր կարծիք թող չստեղծվի, որ ոստիկանությունը լավ չի աշխատել. «Ահազանգեր ենք ստացել Արագածոտնից, Երեւան քաղաքից, ահազանգերը ստուգվել են
Կանանց նկատմամբ առանձնահատուկ հարգա՞նք, թե՞ սեռական խտրականություն
Երեւանի ինտերնետային ակումբներից մեկի ցուցավահանակը ծանուցում է՝ «Գործում է աղջիկների առանձին սրահ»: Հետաքրքիր է՝ դա գեղեցիկ սեռի նկատմամբ առանձնահատուկ հարգանքի դրսեւորո՞ւմ է, արտոնությո՞ւն, թե՞ հին ադաթ, երբ կանայք ու տղամարդիկ նստում էին առանձին սենյակներում: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 24.01.2015
Զինծառայողներ Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել են մեդալներով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ
Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ: Վերոնշյալով պայմանավորված`սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից: Ըստ այդմ, մասնավորապես թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18
Փոխոստիկանապետ. «Հրաժարվել ենք ծեծից եւ խոշտանգումներից»
Այսօր Ոստիկանությունում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ամփոփեց 2014-ի իրենց կատարած աշխատանքների արդյունքները: Նա մի շարք տվյալներ ներկայացրեց հանցագործությունների դեպքերի հետ կապված եւ ասաց, որ նվազել են գողության, ավազակության եւ ՃԵԿ-ի կանոնները խախտելու դեպքերը:Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը նվազել են 29-ով: Կոռուպցիոն բնույթի 599 դեպք է հայտնաբերվել, որը 23 տոկոսով պակաս է նախորդ տարվանից: 66-ը կաշառակերության դեպքեր
Էդվարդ Նալբանդյան. «Ճառ ասե՞լ, թե՞ զանգ կախել, ես նախընտրում եմ երկրորդը»
«Այո՛, Հայաստանի դիրքորոշումը ԼՂ-ի հարցում համահունչ է ՌԴ-ի դիրքորոշման հետ, ինչպես` Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումների հետ», ասում է ՀՀ ԱԳ նախարարը` Մերկել-Ալիեւ հանդիպմանն ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններին:
Սերժ Սարգսյան. «Տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու»
Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն:
«Խղճուկ վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն». Փոխոստիկանապետը՝ Պերմյակովի հետ զրույցից հետո
«Ես բնութագրեցի շատ անկեղծ, չասացի իրեն հանցագործ, չեմ խախտում անմեղության կանխավարկածը»:
Եվրոպան եւ մենք. Անձնական կյանքի ստանդարտներ չկան
Եվ հենց դա է կյանքը դարձնում հետաքրքիր Գյումրիում տեղի ունեցած ողբերգության օրերին Ֆեյսբուքում կարդում էի «դատապարտող», «բարոյական հավատաքննություն» հիշեցնող գրառումներ՝ ինչո՞ւ եք ժպտում, ինչո՞ւ եք նկարվում, ինչո՞ւ եք սրճարաններ գնում եւ այլն: Դա, ինձ թվում է, սխալ մոտեցում է: Ամեն մեկը վիշտն ի՛ր ձեւով է տանում: Ճիշտ այդպես՝ ամեն մեկն ի՛ր ձեւով է շփվում հարազատների
Հաջողակը՝ մանկատնից. երբ մանկատունը ոչ թե մեկուսացման, այլ նոր դռներ բացելու միջոց է դառնում
Անչափ կենսուրախ, արագախոս և աշխարհին ժպտուն աչքերով նայող Սրբուհի Աղաբաբյանը կյանքի հարվածներին պատասխանում է սիրով ու հենց դրա շնորհիվ կոտրում մանկատան սաների մասին ստեղծված բոլոր կարծրատիպերը: Աշխարհին բոլորովին անծանոթ և կյանքի խնդիրներին միայնակ առերեսված 15-ամյա Սրբուհին որոշեց փոխել իր կյանքի գույները ամեն օր դեպի լավը, երբ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից տեղափոխվեց Երևանի «Զատիկ» մանկատուն:
Արտակ Շաքարյան. «Թուրքական ռազմավարությունը արդեն ցեղասպանությունը ժխտելը չէ»
Արտակ Շաքարյանի խոսքերով՝ նրանք պարզապես կասկած են գցում
Գետի՛նը պետք է մտնեք. թուրք քաղաքագետի հոդվածը՝ ՀՀ նախագահին ուղղված հրավերի ու բռնակալ Ալիևի մասին. artsakhpress.am
Թուրք հայտնի քաղաքագետ, Radikal պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանը թերթի իր սյունակում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիա հրավիրելու համար: «Գետի՛նը պետք է մտնեք: Լավ, այդ մարդկանց ցավերը չտեսնելու ենք տալիս, գոնե չծաղրենք: Էրդողանն այդ խայտառակության վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի
Ավետիսյանների տան բակում շշերով ջուր է եղել. Պերմյակովի ջուր խմելու պատմությունը ջնջվում է
Զարուհի Փոստանջյանը մի շարք խախտումներ է արձանագրել Գյումրիի դեպքերի հետ կապված «Գեւորգ Կոստանյանը մեզ նորից ցայտուն ասաց, որ մենք այստեղ ոչնչի տերը չենք»,- «Առավոտի» հետ զրույցում Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումների եւ գլխավոր դատախազի պատասխաններին այսպիսի գնահատական տվեց «Ժառանգության» պատգամավոր, իրավաբան-իրավագետ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով՝ «ՀՀ տարածքում ընդդեմ ՀՀ-ի տեղի է ունեցել մի
«Թեժ գծերով» բարձրացված հարցերը համապատասխան լուծում են ստանում
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 172 հեռախոսազանգ: «Թեժ գծերով» բարձրացված հարցերից պատասխանվել և լուծում է ստացել 130-ը, 42 հարց դեռևս կատարման ընթացքում է: Հայոց բանակի
Գիշերային վիճաբանություն
Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Էմիլ Ե.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է ցանկապատն անցնելիս վայր ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունվարի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ստեփանավանի քաղաքային այգում Էմիլ Ե.-ի և նրա ընկերոջ` 1990 թ. ծնված
Շինհրապարակների կազմակերպման պայմանները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նոր պահանջներ կսահմանվեն
Երևան քաղաքում իրականացվող կառուցապատման աշխատանքներում շինարարական հրապարակների կահավորումը քաղաքային միջավայրին ավելի համահունչ դարձնելու նպատակով անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքում առաջարկվել է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ լրացուցիչ պայմաններ սահմանել՝ նախագծերում հստակ ներառելով մի շարք գործոններ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես առաջարկվել է ներառել շինարարական հրապարակների պատնեշի չափերի և տեսքի, պատնեշից
«Սերգեյ Նիգոյանին ոստիկանությունը չի սպանել». ՆԳՆ. Сегодня
Կիևում «Եվրոմայդան»-ի առաջին զոհերին՝ Սերգեյ Նիգոյանին ու Բելառուսի քաղաքացի Միխայիլ Ժիզնևսկուն, ոստիկանները չեն սպանել, այդպիսի եզրակացության է հանգել Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը՝ սպանության վարկած դիտարկելով հակամարտության թեժացումը, հայտնում է «Սեգոդնյա»-ն: ՆԳՆ փոխնախարար Վիտալի Սակալը խոսքերով, Նիգոյանին սպանել են որսորդական հրացանով: Երկու անգամ կրակել են կրծքին, մեկ անգամ՝ գլխին, իսկ Ժիզնևսկուն՝ հրացանով կրակել են սրտին: Սակալը
Հանձնարարվել է հանրությանը ներկայացնել չնախատեսված վայրերում աղբ թափող իրավաբանական անձանց անունները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնակչության, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս ուղղությամբ 77 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն ու պարբերաբար հանրությանը ներկայացնել այն հասցեները, որտեղ աղբը
«Ալիեւը թող պատմություն կարդա, իմանա՝ ինքը ծնունդով որտեղից է, նոր հետո հողերի օկուպացիայից խոսի»
Ազատամարտիկները՝ շփման գծում լարվածության, լիմոնադով Նոր տարին դիմավորելու եւ իրար ծեծելու մասին Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակը լարված է, պարբերաբար խախտվում է զինադադարի ռեժիմը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս այս տարվա սկզբում հայտարարություն էր տարածել, թե լրջորեն պատրաստվում են «օկուպացված հողերի վերադարձին»: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ազատամարտիկ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանն
Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում չեզոք դիրքորոշում ունի․ փորձագետ. «Ազատություն» ռադիոկայան
Պավել Ֆելգենգաուերի խոսքով, ղարաբաղյան կոնֆլիկտում հայկական կողմին պաշտպանելը Ռուսաստանի համար ռազմավարական տեսանկյունից ճիշտ չէ:
Հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Գյումրիի սպանդի զոհերի
Հունվարի 25-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Մրգավանի սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված Պատարագին: Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Գյումրիի սպանդի զոհերի: Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար Ալոյանն իր աղոթքը բարձրացրեց առ Աստված` հայցելով, որ Տերը լույսի մեջ պահի բոլոր նահատակների հոգիները, խաղաղություն պարգևի Հայաստան աշխարհին և սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի: Տեր
Սպառողների պաշտպան. «Թանկացումներ եղել են, քանի որ արտադրողները չեն ստացել Ռուսաստանից եկող եկամուտը»
Նախորդ տարվա վերջին՝ շուկայում միջինում 30-ից 60 տոկոս թանկացումներ են տեղի ունեցել
Կշնորհավորե՞ն ադրբեջանցիները հաղթական հայկական բանակի տոնը`փոխվստահություն կլինի
«Չնայած, որ Ադրբեջանի ռազմական ոլորտում տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարվել, բայց էականը ոչ թե ներդրումներն են, այլ դրանց արդյունավետությունը: Այս առումով, Հայաստանի պաշտպանողական դիրքն ավելի ուժեղ է, քան Ադրբեջանի հնարավոր հարձակողական նկրտումը»,- «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը և լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ
Արտակ Շաքարյան. «Էրդողանը ապրիլի 24-ին հասարակության կողմից ընկալելի ուղերձ կհղի»
Արտակ Շաքարյանը համարում է, որ Էրդողանը չի անի այնպիսի քայլ, որը կխոչընդոտի խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակին
Բուհերի շրջանավարտներին կպատժեն
Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Հայաստանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառելու բոլոր այն ուսանողների նկատմամբ, որոնց ուսման վարձը վճարել է պետությունը, բայց իրենք կհրաժարվեն առնվազն հինգ տարի աշխատել սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջաններում։ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը կառավարության նիստում նշել էր, որ պահանջը չկատարելու դեպքում ուսանողը պետք է փոխհատուցի ուսման համար իրեն տրամադրված վճարի եւ կրթաթոշակի կրկնապատիկը։ «Առավոտը»
«Եթե Պերմյակովին դատենք այստեղ, մենք պարտավոր ենք նրան տալու իրենց». Հովհաննես Սահակյան
Որպես իշխող ՀՀԿ ներկայացուցիչ՝ ի՞նչ կարող եք ասել այսօր գյումրեցիներին, ի՞նչ երաշխիքներ կարող եք տալ, որ իրենք իրենց ապահով զգան: Այսօր «Հայելի» ակումբում այս հարցին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մի հայ մարդ էլ ես եմ, մեր դուռ ու լուսամուտն էլ, երբ որ գնում ենք Սպիտակ, փակ չէ, ի՞նչ երաշխիքներ կարող ենք տալ: Մենք գյումրեցիների


















































