Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում չեզոք դիրքորոշում ունի․ փորձագետ. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 26,2015 13:52

Ռազմական հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ մեկնաբանելով հայ – ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան շփման գոտում վերջին երեք շաբաթներին առկա լարվածությունը, կարծիք հայտնեց, որ դա չի բերի լայնածավալ պատերազմական գործողությունների:

«Այդուամենայնիվ, չի էլ կարելի բացառել պատերազմը: Որքան երկար է շարունակվում այս ամենը, այդքան լարվածությունն աճում է, սակայն որպեսզի այն վերածվի ինչ-որ բանի, հարկավոր են լրացուցիչ քաղաքական որոշումներ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում և հնարավոր է նաև՝ այլ վայրերում», – ասաց փորձագետը:

Ֆելգենգաուերի խոսքով, կվերածվի արդյոք ղարաբաղյան հակամարտությունը լայնածավալ պատերազմի՝ մեծամասամբ կախված է նաև ներքաղաքական իրավիճակից թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Ամեն դեպքում, փորձագետը փաստեց, որ արտաքին ուժերը Ղարաբաղով այսօր չեն զբաղվում․ – «Դրա մասին, իմ կարծիքով, բացի ադրբեջանցիներից և հայերից ոչ ոք չի հիշում»:

Ազա Բաբայան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031