Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաքարյան. «Էրդողանը ապրիլի 24-ին հասարակության կողմից ընկալելի ուղերձ կհղի»

Հունվար 26,2015 13:35

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր՝ հունվարի 26-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապագա ուղերձին:

Նրա խոսքերով՝ երկու շաբաթ առաջ Էրդողանը սոցհարցում է պատվիրել՝ հասկանալու համար, թե հասարակությունը ապրիլի 24-ին ինչ է ակնկալում լսել. «Ի զարմանս մեզ, հարցվածների 4-8 տոկոսը պահանջել է, որ Էրդողանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե հարցման արդյունքները մանրամասն ես նայում, ապա նման կերպ պատասխանածների 90 տոկոսը քրդական կուսակցություններին ձայն տվողներն են: Էական է այն, որ հարցվածների 30 տոկոսից ավելին աջակցել է նրան, որ Էրդողանը պետք է ցավ հայտնի 1915 թվականին զոհված հայերի, թուրքերի եւ Օսմանյան կայսրության այլ բնակիչների հիշատակին՝ առանց ցեղասպանություն բառը օգտագործելու եւ առանց թիրախավորված ներողություն խնդրելու»:

Նա ընդգծեց, որ 2015 թվականին Թուրքիայում կա կարեւոր իրադարձություն՝ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները: Թուրքագետի խոսքերով՝ Էրդողանն ամեն ինչ անելու է այդ ընտրություններում հաղթելու համար, որովհետեւ դրանից է կախված իր քաղաքական ապագան. «2013 թվականի դեկտեմբերին ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ իրականացրեց՝ պետական մակարդակի կաշառակերության համար, ձերբակալվողների թվում կար նաեւ Էրդողանի որդին եւ շատ էին ասում, որ Էրդողանը թիվ մեկն է ցուցակում, բայց սպասում են, որ պահը հասունանա: Ուստի, Էրդողանի հնարավոր պարտությունը կամ հնարավոր հետքայլը ընտրություններում նաեւ իր անձնական անվտանգության հարցն է: Հստակորեն, ինքը չի անի այնպիսի քայլ, որը կխոչընդոտի իր հաղթանակին, այսինքն՝ ապրիլի 23-ին կամ 24-ին ինքը հասարակության կողմից ընկալելի ուղերձ կհղի: Ես ավելի քան վստահ եմ, որ կշարունակվի Դավութօղլուի եւ Էրդողանի այդ հետաքրքիր արտահայտությունը ընդհանուր ցավի վերաբերյալ, որով կփորձվի միջազգային հանրության աչքերին փոշի փչել առ այն, որ եղել է երիտթուրքերի կողմից կազմակերպված սխալ բռնագաղթ, որը ցավոք սրտի, հիմնականում հիվանդությունների պատճառով հայերի մոտ զոհեր են առաջացել եւ իրենք ցավում են այդ զոհերի համար՝ շեշտելով, որ այդ տարիներին ոչ պակաս թուրքեր են մահացել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031