Օրվա լրահոսը
Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Դոնի Ռոստովում
Հունվարի 18-ին Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանի կողմից հոգեհանգստի կարգ կատարվեց: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև քաղաքացիները ծաղիկներ զետեղեցին՝ իրենց վշտակցությունը հղելով զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Տեղի ունեցավ մոմավառություն: Հունվարի 25-ին Սուրբ
ԵՏՄ-ին միանալուց հետո որ ապրանքների վրա մաքսատուրք չի կիրառվի
«Շատ ապրանքների, նաև այս ոլորտին վերաբերվող, օրինակ՝ սարքավորումների և այլն, դրանց վրա ընդհանրապես մաքսատուրք չի լինի, այն դեպքում, երբ նախկինում տասը տոկոս մաքսատուրք էր կիրառվում»,-այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած «Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Այն հակադարձմանը, թե կան բազմաթիվ ապրանքներ, որոնց
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է իր հերթական սեւ ցուցակը
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպությունը հունվարի 23-ին ամփոփել է 2014թ. «սեւ ցուցակը»: Դրանում ընդգրկված են այն մարմինների ղեկավարները, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցումները: Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի ընթացքում: Պարոն Գագիկ Խաչատրյան – ՀՀ ֆինանսների նախարար Պարոն Ռոբերտ Գրիգորյան – Մեծամորի քաղաքապետ Պարոն Վանուշ Ամրիաղյան – Նոյեմբերյանի
Թուրքիայի ընդդիմությունը քննադատում է իշխանություններին՝ հայերին ընդառաջելու մտադրության համար. «Ազատություն» ռադիոկայան
Թուրքիայի մի շարք հայտնի ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, որ կառավարությանը մտադիր է ընդառաջել հայերի պահանջներին և նրանց վերադարձնել նախագահական Չանկայա պալատը և Ստամբուլի Յեշիլքյոյի շրջանում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքի մի մասը: Թուրքական մամուլը գրում է, որ հայկական սփյուռքը մտադիր է թափ հաղորդել իրավական պայքարին՝ վերադարձնելու համար 1915-ին կորցրած տարածքները՝ վկայակոչելով ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանին,
ԱԳՆ-ից լրագրողները պատասխան չստացան սահմանի վերաբերյալ. «Ա1+»
Մի խումբ լրագրողներ այսօր իրենց իսկ նախաձեռնությամբ հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ: Մոտ 20 լրատվամիջոցի ներկայացուցիչ նախարարից կամ փոխնախարարներից որեւիցե մեկից պահանջում էր հստակ պարզաբանումներ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում առկա լարված իրավիճակի վերաբերյալ եւ թե արդյո՞ք հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին: Արագ քայլերով շենք մտնող նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հնարավոր չեղավ զրուցել, իսկ նրա խոսնակ
Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատարը ընկել է հայուհու դիպուկ գնդակից
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից: Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց
Մերուժան Տեր-Գուլանյանը՝ սահմանային լարվածության մասին. «Ափսոս են մեր տղաները»
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սահմանային լարվածության մասին` ասաց, որ ինքը պաշտպանության նախարար չէ, բայց կարծում է, որ մեզ համար կենսական անհրաժեշտություն է գրավել բոլոր այն կետերը, որտեղից դիպուկահարները պարբերաբար կրակ են բաց անում: «Սահմանային խնդիրը բոլորիս անհանգստացնում է, ամեն օր սպասում ենք, որ հանկարծ վատ լուր չստանանք: Ցավոք, հատկապես ռուս
Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ
Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձան ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերի: Դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը
Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ստացված բոլոր դիմումներին ու գրություններին պատասխան է տրվել սահմանված ժամկետում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել ամրապնդելու և բնակիչներին հուզող հարցերին ծանոթանալու նպատակով, սահմանված ժամանակացույցով, քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Դեկտեմբեր ամսվա ընթացքում քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում վարչական շրջանների ղեկավարներն իրականացրել են 693 քաղաքացիների ընդունելություն: Թվով 16 հարցեր քաղաքապետարանի և վարչական շրջանների գործառույթներին չեն առնչվել, 49-ը լուծման փուլում
Սգո սրահները՝ գիշերային ակումբների եւ գրավատների հարեւան
Ժամանակին դեպի Զովունի տանող ճանապարհի ողջ երկայնքով խաղատներ էին: Երբ օրենքով նրանց գործունեությունը արգելվեց այդ տարածքում, շենքերը դատարկվեցին: Ապա դրանց տերերը կամ վարձակալները արագ գլխի ընկան, թե ինչի կարող են ծառայեցնել այդ շինությունները՝ գիշերային ակումբ, գրավատուն, բուքմեյքերական սրահներ… Այժմ էլ նոր «գիծ» է բացվել՝ սգո սրահներ են կառուցում: Արդեն իսկ երեք սգո սրահ կա՝ գիշերային
«Ժառանգություն» կուսակցության՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը ԵԺԿ Քաղաքական համաժողովում հետաձգվել է
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Երեւան վերադառնալուն պես կներկայացնի բանաձեւն առայժմ չքննարկելու կամ չքվեարկելու
Հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող նյութ և ինքնաշեն պայթուցիկանման սարքեր
Հունվարի 20-ին «ՀՀ Ազգային ինստիտուտ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ» կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին գրություն է ստացվել, որ ինստիտուտի տարածքում գտնվող թիվ 22 մասնաշենքի 5-րդ հարկում վերանորոգման աշխատանքների ընթացքում, նախկին ղեկավարի /մահացած է/ պահեստային սենյակում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի մասնիկներ: Մեկնած օպերատիվ և սակրավորների խմբերը նշված վայրում հայտնաբերել են 2 կգ պայթուցիկի նմանվող նյութ
«Գալիպոլիի ճակատամարտը ամեն տարի մարտին են տոնել». փորձագետ
«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով, Էրդողանին ուղղված Սերժ Սարգսյանի վերջին նամակում պակաս մնացած մտքեր կան: «Սերժ Սարգսյանը պետք է նաև մեղադրական հնչեցներ՝ ընդգծելով այն միտքը, որ իրեն մի երկիր են հրավիրում, որն առ այսօր բռնազավթած է պահում Հայաստանի տարածքը: Եթե այս միտքը չի հնչել, ուրեմն ամեն ինչ անիմաստ է դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում
Վարդան Պետրոսյանի գործով՝ միջադեպ դատարանում
Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանի պաշտպանական ճառից հետո դատական նիստերի դահլիճում հնչեցին ծափեր, ինչը առաջացրեց տուժող Արթուր Հակոբյանի եւ նրա ընտանիքի զայրույթը, իսկ Ռուբեն Բալոյանը պահանջեց, որ ծափահարողները հեռացվեն, այլապես իրենք կլքեն դատական նիստերի դահլիճը: «Այ համբալներ, ձեզ բերել են այստեղ ծափ տալո՞ւ»,- ասաց Արթուր Հակոբյանը, իսկ դատավոր Վաղինակ Մկրտչյանը սանկցիաներ կիրառեց նրա նկատմամբ՝ հեռացնելով նիստերի
ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է արտաքին քաղաքական զարգացումները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գալուստ Սահակյանը խորհրդակցության ընթացքում կարևորել է ԱԳՆ-ի և խորհրդարանի համագործակցությունը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական դիվանագիտությունը և մեր երկրի շահերի արդյունավետ պաշտպանությունը միջազգային
Քաղտեխնոլոգ. «Քոչարյանին չի հաջողվի տարանջատվել այսօրվա իշխանություններից»
Արմեն Բադալյանի խոսքով, երկրորդ եւ երրորդ նախագահները ըստ էության նույն մարդիկ են
Արցախի նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը
Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը: Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն մշակվել է՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը
ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերը և հնատիպ գրքերը հանձնվեցին Մատենադարանին
Հունվարի 23-ին Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի փոքր սրահում տեղի ունեցավ հալեպահայ Սոսե Պարոնյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած ձեռագրերի և հնատիպ գրքերի՝ Հայաստանի գլխավոր ձեռագրապահոցին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այսօր պատվաբեր առաքելությմբ
13 կազմակերպություններ ներկայացվել են ընդգրկվելու գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված մասնակիցների ցանկում
2014թ. ընթացքում գնումների գործընթացների կազմակերպման ժամանակ մասնակիցների կողմից ոչ պատշաճ կամ պայմանագրի տեխնիկական բնութագրին անհամապատասխան ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման որոշ դեպքեր են արձանագրվել, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվել է գնումների ոլորտի լիազոր մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, մասնակիցներին գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում ներառելու համար պաշտոնական գործընթաց նախաձեռնելու նպատակով։
Ովքե՞ր են պատասխանատու Պերմյակովի համար
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ քաղաքագետ, գրող Գուրգեն Եղիազարյանը: Արամ Աբրահամյան.- Արդյոք Ձեր կարծիքով` Պերմյակո՞վն է իրականացրել այդ ոճրագործությունը, եւ եթե այո, ապա նա մենա՞կ է եղել, թե՞ ունեցել է հանցակիցներ: Անուշ Սեդրակյան.- Քանի որ ես էքսպերտ կրիմինալիստ չեմ, ես բնավ չեմ ուզում
ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի 2-րդ զեկույցի քննարկում
Հունվարի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և
Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում հունվարի 23-ին ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը, որը ֆինանսավորվել է Եվրամիության, իրականացվել՝ Եվրոպայի խորհրդի կողմից: Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Ավետիսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, պաշտոնատար այլ
473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 100,00 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Հեպատիտ C-ով «վարակակիր» հիվանդանոցի տնօրենը դեպքի օրերին գործուղման է եղել, հետո հիվանդացել է, հիմա էլ` հանրապետությունում չէ
Քաջարանի հիվանդանոցի շենքային պայմանները լավն են, իսկ աշխատողնե՞րը
ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունները վերականգնելու վրա է աշխատում. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան
Ֆրանսիան ցանկանում է վերականգնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները և ամրապնդել կողմերի միջև վստահությունը, «ԱՊԱ»-ին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Ըստ նրա, բոլոր հակամարտություններում՝ ինչպես մարդկանց, այնպես էլ երկրների միջև, էական է մեկ գործոն. «Հաշտության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե կողմերը ցանկանան: Ադրբեջանին ու Հայաստանին հետաքրքրող այլ թեմաներ ներառելով՝ նրանց հնարավոր
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության եւ Գյումրիի հրեշավոր սպանության կապը
Հակառակորդը բաց չի թողնում հարմար «պահը» Տարին դեռ նոր է սկսվել, բայց սահմանային միջադեպերի պատճառով արդեն 10 զոհ ունենք` բոլորն էլ 19-20 տարեկան: Հակառակորդի դիվերսիոն հարձակումները չդադարեցին անգամ ամանորյա տոներին. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվեցին ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Սրանց հաջորդեցին հունվարի 5-ին
Քաղտեխնոլոգը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Իսկ ինչո՞ւ ինքը հոկտեմբերի 27-ին կայծակնային չգործեց»
Ըստ Արմեն Բադալյանի, մեղադրել այսօրվա իշխանություններին մի բանում, որ Քոչարյանը ժամանակին չի արել, ազնիվ չէ
Պերմյակովը հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցնի. Интерфакс
Այս և բոլոր փորձաքննությունները իրականացվելու են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում:


















































