Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ

Հունվար 23,2015 17:04

Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:

Դեսպան Սարգսյանն ու կոնգրեսական Շիֆն անդրադարձան ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգի հարցերի: Դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց կոնգրեսական Շիֆի անձնական դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերն ԱՄՆ քաղաքական օրակարգում մշտապես բարձր պահելու ուղղությամբ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը վերահաստատեց իր հանձնառությունը:

Կողմերը քննարկեցին տարածաշրջանում առկա իրավիճակը, մասնավորապես, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայքով լարվածության աճը: Այս համատեքստում կոնգրեսական Շիֆն ընդգծեց տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ջանքերի գործադրման առաջնահերթությունը: Դեսպան Սարգսյանի խոսքերով` այդ հարցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը և դիրքորոշումը:

Հանդիպմանը կարևորվեց ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը` շեշտելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի դրական փորձը, համագործակցությունը Սիլիկոնյան հովտի ձեռնարկությունների և ներդնողների հետ։ Կոնգրեսականը նշեց Արմթեքի անցկացման կարևորությունը` հիշելով, որ առաջին հանդիպումը զրուցակիցների միջև տեղի է ունեցել հենց այդ կոնֆերանսի ընթացքում, որին նա մասնակցում էր` իբրև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աջակից։

Կոնգրեսական Շիֆի խնդրանքով ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, դրա շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին և ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարներին:

Դեսպան Սարգսյանը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները` կարևորելով ԱՄՆ կոնգրեսականների մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031