Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալիպոլիի ճակատամարտը ամեն տարի մարտին են տոնել». փորձագետ

Հունվար 23,2015 16:51

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով, Էրդողանին ուղղված Սերժ Սարգսյանի վերջին նամակում  պակաս մնացած մտքեր կան:

«Սերժ Սարգսյանը պետք է նաև մեղադրական հնչեցներ՝ ընդգծելով այն միտքը, որ իրեն մի երկիր են հրավիրում, որն առ այսօր բռնազավթած է պահում Հայաստանի տարածքը: Եթե այս միտքը չի հնչել, ուրեմն ամեն ինչ անիմաստ է դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը նամակ էր ուղարկել Սերժ Սարգսյանին` ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու ու Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակները տոնելու հրավերքով:

Արա Պապյանի խոսքով, Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները միշտ էլ նշվել են, բայց նշվել են մարտին. «Այս տարի է, որ այն տոնելու են ապրիլի 24-ին: Թուրքիան Գալիպոլիի միջոցառումներով փորձում է ստվերել Ցեղասպանության հարյուրամյակը: Թուրքիան 100-ից ավելի երկրների հրավերք է ուղարկել, որոնց մեծ մասից դրական պատասխան է արդեն ստացել: Սրանից հետևում է, որ այն բոլոր երկրների ներկայացուցիչները, որոնք պետք է Հայաստան գային ապրիլի 24-ին՝ կմեկնեն Թուրքիա»: «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավարը պնդում է, որ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումները լավագույնս կազմակերպելու համար հայկական կողմը բավականաչափ ուժ չի ներդրել. «Ոչ գիտական ոչ էլ մշակութային լուրջ ձեռքբերումներ այս ասպարեզում չեն նկատվում: Հոլոքոստի վերաբերյալ կան հիմնարար հատորներ, որոնք նաև թարգմանված են, հարց է առաջանում՝ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մի քանի լեզվով թարգմանված քառահատոր հանրագիտարաններ չպե՞տք է ունենայինք: Կարծում եմ՝ անհրաժեշտ են քանակական փոփոխություններ գիտական ասպարեզում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031