Օրվա լրահոսը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ». «Հասարակության մոտ 30 տոկոսն ընդունելի է համարում խոշտանգումը»

Աննա Մելիքյանի խոսքերով՝ մարդիկ միշտ չէ, որ բարձրաձայնում են խոշտանգման ենթարկվելու մասին

Գագիկ Ծառուկյանի` «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն ինքն է դիմել, հարկայինին, որ իրեն ստուգի

«Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հարկայինին խնդրում է իր մոտ ուսումնասիրություններ կատարել

Արցախի երիտասարդական կառույցների հայտարարությունը

Մենք` Արցախի  երիտասարդական    կառույցների ներկայացուցիչներս, մտահոգված լինելով        հայրենիքի պաշտպանության` ներքին և արտաքին անվտանգության հիմնախնդրով, անընդունելի  ենք  համարում այնպիսի նախաձեռնությունները,  որոնք կարող են կործանարար դերակատարություն ունենալ Հայոց պետականության համար: Պետականություն, որը ձեռք է բերվել մեծաթիվ կորուստների գնով, որը, մեր խորին համոզմամբ, գիտակցում է նաև Շուշիի՝ Առանձնակի գումարտակի հրամանատար հարգարժան Ժիրայր Սեֆիլյանը: Ուստի, այն մարդկանց,

«Գյումրին Ռուսաստանի աքսորավայրը չէ, որ ում ասես բերեն ու 3 սերունդ ոչնչացնեն». գյումրեցի ակտիվիստ. (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրիում մեկնարկեց  ստորագրահավաքը, որով գյումրեցի ակտիվիստները ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին երկու պահանջ են ներկայացնում ՝ «1.Կասկածյալները պետք է գտնվեն ՀՀ իրավազորության ներքո եւ պատիժը պետք է կրեն ՀՀ արդարադատության կողմից: 2-րդ՝ համալրել ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ միջպետական համաձայնագրերը, պարտադիր ամրագրելով հետեւյալ կետը՝ ՀՀ տարածքում կարող են ծառայել ՌԴ

Հայ և օտարազգի հեղինակների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածները մեկ ամսագրում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) այսօր տեղի ունեցավ հայալեզու «Ցեղասպանագիտական հանդես» և անգլալեզու «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականների շնորհանդեսը: «Հրապարակ բերելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների առաջին միջազգային հանդեսը՝ մենք լուրջ հայտ ենք ներկայացնում ցեղասպանագիտության ասպարեզում: «International Journal of Armenian Genocide Studies»-ը միջազգային հանրությանը ներկայանալու լուրջ այցեքարտ է»,- շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՑԹԻ-ի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ

Վարչապետն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման և ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է համագործակցության ծավալումը և գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձի կիրառումը: Կազմակերպության փոխնախագահ Անտոնիո Լուկեն նշել է, որ ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն սկսելու և գյուղատնտեսության

Ռուս պատգամավորները կգան Գյումրի՝ հարգելու Ավետիսյանների ընտանիքի հիշատակը. РИА Новости

  Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ հունվարի 22-ին կայցելեն Գյումրի՝ հարգանքի տուրք տալու զոհված Ավետիսյանների ընտանիքին և նրանց շիրիմներին ծաղիկներ դնելու, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Յեդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը: Ռեզնիկի փոխանցմամբ, Հայաստան են գալու ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդինան, նույն հանձնաժողովի ղեկավարի առաջին

Փոքրիկ Սերյոժայի համար հանգանակած 1 միլիոն դրամը հետ են վերադարձրել տերերին

Երբ Սերյոժայի մահվան լուրը լսել է, «Նիգ Ապարանը» դրամահավաքը կասեցրել է

Արա Գեւորգյան. «Ոնց որ մորդ ծնունդը նվագես, հորիցդ փող ուզես»

Երգահանը Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմի երաժշտության համար

փող չի վերցրել

Կոտրել էին «Օպել Աստրա ՋԻ»-ի պատուհանը և գողություն կատարել

2014 թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կոտրել են շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի դռան պատուհանը և բեռնախցիկից գողացել գազի գլանակը, դիմային հայելին և ավտոմեքենայի հաշվիչը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունվարի 21-ին, ժամը 16.00-ին, Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են

Տանը թմրամիջոց էին պատրաստում

Հունվարի 21-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի տներից մեկում թմրամիջոց են պատրաստում: Մեկնած օպերատիվ խումբը տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է ալյումինե տարա, լուցկու տուփեր, ներարկիչներ՝ գորշ գույնի հեղուկով, ասեղ, «յոդի» դատարկ տարա, «սոլպադեին» դեղահաբի դատարկ տուփ, 1 շիշ բենզին, պլաստմասե շիշ` սպիտակ հեղուկի զանգվածով, օգտագործված բամբակ, ածելիներ, խոհանոցային ափսե:

Հունվարի 27-ին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 25-ին, 26-ին նույնքանով կբարձրանա: Երևանում՝ Հունվարի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ: Երևանի հունվարի 23-ի բազմամյա

Ռազմաբազայի զինծառայողներին ՌԴ տեղափոխելու մասին փաստաթղթերը ոչնչացվել են. ՀՀ ԱՆ. armtimes.com

«ՀԺ»-ն հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին՝ ճշտելու, թե ռուսական ռազմաբազայում ծառայող երկու ռուս զինվորները, ովքեր 1999 թվականին Գյումրիի կենտրոնում երկու հոգու սպանել ու մի քանիսին վիրավորել էին, իսկ այնուհետեւ հայաստանյան դատարանի կողմից դատապարտվել 14 եւ 15 տարվա ազատազրկման, ՀՀ-ի ո՞ր քրեակատարողական հիմնարկում են կրել իրենց պատիժը եւ քանի տարի, ու

Դինքը փորձում էր լուսավորել թուրք հասարակությանը. Լրագրողին նվիրված միջոցառում ԵԽ-ում. «Ազատություն» ռադիոկայան

Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի միջոցառումը Եվրոպական Խորհրդարանում բազմամարդ էր։ Միջոցառմանը մասնակցելու եկել էին Ֆրանսիայից, Թուրքիայից, Հայաստանից և եվրոպական այլ երկրներից հյուրեր` հիշելու, պատվելու և մեջբերելու Դինքին: Փարիզյան դեպքերից հետո Հրանտ Դինքի առաքելությունը ավելի քան խորհրդանշական է, նշում էին ներկաները: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրախորհրդարանի փոխնախագահ, կոմս Ալեքսանդր Լամբսդորֆը նշեց, որ խոսքի ազատությունը վտանգի տակ

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից  ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։ 21.01.2015թ.` ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական

Ազգային ժողովը, գլխավոր դատախազի մասնակցությամբ, այսօր փորձեց խնդրի պատասխանները հնարավորինս իրավական հարցերի շրջանակում ստանալ.  Հ. Նաղդալյան

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներն այսօր բուռն ընթացք ունեցան, մի քանի ընդդիմադիր պատգամավորներ դատախազի պարզաբանումները անիմաստ համարեցին և հարց բարձրացրեցին՝ թե ինչու ներկա չեն ԱԱԾ պետը, ԱԳՆ ղեկավարը, որոնց իրավասության տակ է այս փուլում ընթանում իրավական պրոցեսը:  Խնդրի պարզաբանման համար դիմեցինք լսումներին

Ինքնասպանության փորձ

Հունվարի 22-ին, ժամը 14.09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչը փորձում է ինքնասպան լինել, դուռը փակ է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ա. Ա.-ն (ծնվ. 1973 թ.) ներսից բացել է դուռը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացու հետ տարել են բացատրական աշխատանքներ:

Անօթևան ընտանիքների բնակապահովման ծրագիրը փակուղուց դուրս բերելու ելքը

Դիմում- ուղերձ ՀՀ բարձրագույն իշխանություններին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Արման Դանիելյան. «Քաղաքացիներից շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում խոշտանգում»

Արման Դանիելյանի խոսքերով՝ Ոստիկանության ակադեմիայի ուսանողների գիտելիքները մարդու իրավունքի մասին շատ ցածր մակարդակի են

Արմեն Մուրադյան. «Իմ ընտանիքում ներհիվանդանոցային վարակից կորուստ է եղել» (Տեսանյութ) 

Առողջապահության նախարարը Քաջարանի հիվանդանոցում հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու մասին

Շարմազանովը՝ Պերմյակովին պատժելու մասին. «Ես քրիստոնյա մարդ եմ՝ մի դատիր, որ չդատվես»

Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում կոչ արեց Գյումրիի դեպքերի հետ կապված, որ բոլորն իրենց պահեն քրիստոնյայի նման,. «Մեր մեջ մեղավորներ չփնտրենք»: Այսօր Գյումրիի ողբերգության իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումներ էին, եւ ընդդիմադիր պատգամավորները դժգոհեցին, որ դա արվել է ընդամենը «պտիչկայի» համար: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Ես փակ քննարկումների կողմնակից եմ, ինչպես եղավ դոլարի

Ռուսլան Բաղդասարյանն ընդունեց մանկապարտեզների սնունդ մատակարարողներին

“Մանկապարտեզներ հաճախող 1500 երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում իմ երեխաներից, ձեր երեխաներից, այնպիսի սննդով ապահովենք, ինչ մերոնց կտայինք”,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ Դավթաշենի մանկապարտեզների սննդի մատակարարման  մրցույթում  հաղթող ճանաչված  ընկերությունների հետ հանդիպման ժամանակ: Նախ Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց հաղթելու կապակցությամբ, այնուհետև քննարկվեցին հետագա աշխատանքի վերաբերյալ որոշակի հարցեր:

«Գյումրիում քաղաքականությունն ամենաշատն է միախառնված կրիմինալին»

«Կրիմինալ կյանքը անհամեմատ ավելի զարգացած է Գյումրիում եւ Վանաձորում: Դրսեւորումները մենք ոչ մեկ անգամ ենք տեսել: Հատկապես, երբ Գյումրիի նախկին քաղաքապետն ինքն էլ առնչություն ուներ այդ շրջանակների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ «Այժմ էլ նկատելի է, որ հատկապես Գյումրիում քաղաքականությունն

100-ից ավելի միջոցառումներ, որոնց իրականացումը կնպաստի ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը

Ս.թ. հունվարի 22-ին ԱՄՆ ՄԶԳ §Ֆինանսներ տնտեսական զարգացման համար¦ ծրագիրը ներկայացրեց Հայաստանի մարզերում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն առաջարկում է 100-ից ավելի միջոցառումներ, որոնց  իրականացումը կնպաստի ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Արդարադատության և Գյուղատնտեսության

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 149 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 120-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ

Ասկերովը Ադրբեջանի քաղաքացի է, ոչ թե Ռուսաստանի Դաշնության. Դատապաշտպան. «Արցախպրես»

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանը ի պատասխան, հաստատել է անցած տարվա հուլիսին Արցախում Ասկերովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինիս դատապաշտպան Էրիկ Բեգլարյանը: «Ինչպես գիտեք, Դիլհամ Ասկերովը անցած տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալվել և մի շարք հանցագործություններ կատարելու համար ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, որը

Անահիտ Բախշյան. «Գևորգ Կոստանյանը նույնքան տղամարդավարի խաղաց իր տղամարդկային հեղինակության հետ»

«Ցավում եմ, որ Գևորգ Կոստանյանը տղամարդավարի խոստացավ ու նույն տղամարդավարի կերպով իր տղամարդկային հեղինակության հետ խաղաց: Եթե նման բան է ասում, դա պիտի մտածեր այն օրը` Գյումրիում, երբ ընդամենը լարված ու գազազած ժողովրդին հանգստացնելու համար ասաց դա»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե դեռ չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին, այսպես

Նախագահի հրամանագրով Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Կոստանյանն իմ մեղքը սկսեց գալ, սկսեցի խղճալ, թե այս մարդուն ուր են գցել, չլում են». Լեւոն Բարսեղյան

Այսօր ԱԺ-ում Գյումրիի դեպքերի հետ կապված խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ամփոփեց տպավորությունները, թե ինչ նոր բան իմացավ այդ լսումներից: Նրա խոսքերով՝ «Ես ակնկալում էի, որ հանրությանն էլ հնարավորություն կտային խոսելու, բայց սա հանրային լսում չէր, փաստորեն հանձնաժողովի նիստ էր: Որեւէ նոր բան չի ասել Կոստանյանը: Փորձեք 2

470 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 470 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 470 դրամ:   NASDAQ OMX Armenia  

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031