Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսլան Բաղդասարյանն ընդունեց մանկապարտեզների սնունդ մատակարարողներին

Հունվար 22,2015 16:31

“Մանկապարտեզներ հաճախող 1500 երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում իմ երեխաներից, ձեր երեխաներից, այնպիսի սննդով ապահովենք, ինչ մերոնց կտայինք”,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ Դավթաշենի մանկապարտեզների սննդի մատակարարման  մրցույթում  հաղթող ճանաչված  ընկերությունների հետ հանդիպման ժամանակ:

Նախ Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց հաղթելու կապակցությամբ, այնուհետև քննարկվեցին հետագա աշխատանքի վերաբերյալ որոշակի հարցեր: Վարչական շրջանի ղեկավարը ընդգծեց, որ հիմնական շեշտը պետք է դրվի մատակարարման բարձր որակի և հիգիենայի վրա. “Ժողովուրդ, ուշադիր եղեք. երեխաների սննդի հետ գործ ունենք: Հուսով եմ՝ պրոբլեմ չենք ունենա իրար հետ ամբողջ տարի”:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031