Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոստանյանն իմ մեղքը սկսեց գալ, սկսեցի խղճալ, թե այս մարդուն ուր են գցել, չլում են». Լեւոն Բարսեղյան

Հունվար 22,2015 16:11

Այսօր ԱԺ-ում Գյումրիի դեպքերի հետ կապված խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ամփոփեց տպավորությունները, թե ինչ նոր բան իմացավ այդ լսումներից: Նրա խոսքերով՝ «Ես ակնկալում էի, որ հանրությանն էլ հնարավորություն կտային խոսելու, բայց սա հանրային լսում չէր, փաստորեն հանձնաժողովի նիստ էր: Որեւէ նոր բան չի ասել Կոստանյանը: Փորձեք 2 ժամվա իր խոսացածը մաղել, տակը կտեսնեք, որ որեւէ արժեքավոր տեղեկություն չի մնացել՝ լյա-լյաների շարանն է: Նույնիսկ իմ մեղքը սկսեց գալ, սկսեցի խղճալ, թե այս մարդուն ուր են գցել, չլում են, տանջում են, չարչարում են: Ժամանակն է, որ դատախազությունը վերանվանվի կրուտիտների քոլեջի նման մի բանի: Չի կարելի այս ձեւով մանիպուլյատիվ մեկնաբանություններ տալ: Անցել է 10 օր, մարդը չի կռահել, որ քրգործ պետք է հարուցվի օտար զինվորականի՝ զենքով ՀՀ-ում ֆռֆռալու, հետախուզում իրականացնելու համար: Մի քանի հանցագործություն է եղել՝ բուն հանցագործությունից բացի, մարդիկ չեն կռահել, որ կոնկրետ վարույթ իրականացնեն, նյութեր պատրաստեն: Ի՞նչ իրավունք ուներ օտար զինվորականը մեր երկրում ավտոմատով խուզարկում աներ, մարդու բռներ, ասեր՝ դուք եք, բռներ առեւանգեր ու տաներ: Մարդն ասում է՝ կպարզենք, նոր հիմքեր կունենանք ՌԴ դատախազին դիմելու»:

Գեւորգ Կոստանյանն ասաց, որ ինքնանպատակ չի դիմելու ՌԴ դատախազին, հիմքեր են պետք: Ըստ Լեւոն Բարսեղյանի, զինվորականը փախել է զորամասից, մարդ է սպանել, փորձել է հատել սահմանը, ինքնախոստովանական ցուցմունք է տվել այդ մասին: Սա բավարար հիմք է: Ես հասկանում եմ, որ սա քաղաքական հարց է: Կոստանյանը չի որոշում: Ամենայն հավանականությամբ, իրեն զոհաբերել են, ասել են՝ գնա շառը վրեդ առ, տեսնեք ինչ ենք անում»:

Լեւոն Բարսեղյանը դիմեց Գեւորգ Կոստանյանին. «Եթե կան իրավական հակասություններ, դու մե՛ր դատախազն ես, մե՛ր շահերի տեսանկյունից մեկնաբանի այդ ամեն ինչը: Դու ինչի՞ ես ուրիշի մեղադրյալին ուրիշի Սահմանադրությամբ մեկնաբանում, դու մե՞ր դատախազն ես, թե՞ իրենց: Սրանից են կատաղել մարդիկ: Մարդուն բռնել տարել են բազայի ամրոցի մեջ, որեւէ մեկի մտքով չէր անցնում ելնել, հենց Կոստանյանն ասաց՝ արդեն մարդիկ դուրս եկան փողոց»:

Անդրադառնալով ՌԴ ցավակցություններին, հարցին՝ դա չի՞ բավարարում գյումրեցիներին, որ ասում են՝ օրենքի ամբողջ խստությամբ կպատժենք՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Խստությամբ պատժելու հայտարարությունները անհեթեթ են, որեւէ մեկն իրավունք չունի տարակուսել դրանում: Ուզում են ասել, որ մինչեւ հիմա օրենքի ամբողջ խստությամբ չեն պատժվել հանցագործները: Պուտինը ցավակցեց դեպքի 6-րդ օրը, երբ բախումներ եղան: Երեւի թե Մոսկվայում կռահեցին, որ համը ելնում է: Եթե մեկ րոպե հատկացներ Պուտինը, առաջին, երկրորդ օրը ցավակցություն հայտներ, երեւի այդպիսի բախումներ չէին լինի: Եթե Սերժ Սարգսյանը գլխի ընկներ ու սուգ հայտարարեր, էմոցիոնալ մեծ ֆոն կա այդ ամբողջի մեջ»:

Լեւոն Բարսեղյանը նաեւ Գեւորգ Կոստանյանին փոխանցեց գյումրեցիների խոսքը. «Բոլորը սպասում են իր խոսքի կատարմանը, ինքը բավարար հիմքեր ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գաբրիել says:

    Ամեն ինչ ճիշտ է ասում Լ.Բարսեղյանը, միայն մոռացել է հիշատակել, որ արդեն ասպարեզ է հանվել Աղվան Հովսեփյանի ղեկավարած քննչական ծառայությունը, որը սակայն գործելու է ռուսական համանուն ծառայության հետ համատեղ, կամ ինչն ավելի հավանական է, “под ее чутким руководством”: Այսպիսով, նույնիսկ ՀՀ գլխավոր դատախազության սպանության մեղադրանքով հարուցած քրեական գործի (ռուսականին զուգահեռ) քննությունը վերցվում է ռուսական կողմի խիստ վերահսկողության տակ, ինչը խիստ կսահմանափակի պ.Կոստանյանի գյումրեցիներին տված “տղամարդկային” խոստումների կատարման հնարավորությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031