Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության պատվիրակությանը

Հունվար 22,2015 18:20

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման և ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է համագործակցության ծավալումը և գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձի կիրառումը: Կազմակերպության փոխնախագահ Անտոնիո Լուկեն նշել է, որ ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն սկսելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում: Զրուցակիցները քննարկել են հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ագրոբիզնեսի կազմակերպման ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության միջև, որով կողմերը կվերահաստատեն համագործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031