Օրվա լրահոսը
ՀՀ ԳԱԱ-ն անընդունելի է համարում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ
2015թ-ի հունվարի 16-ին` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության ընդլայնված նիստում, քննարկվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ, որն արտացոլված է «Голос Армении» թերթի 2014թ-ի դեկտեմբերի 22 համարի «Национальная академия наук: вчера, сегодня, завтра» հոդվածում: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս
Երեւանցիներն արտասվում են Ավետիսյանների համար, բառեր չեն գտնում իրենց վիշտը արտահայտելու (Տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից երեւանցիները Ազատության հրապարակում սգում են Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի` փոքրիկ Սերյոժայի մահը: Քաղաքացիները մոտենում են Սպենդիարյանի անվան բալետի եւ օպերայի թատրոնի աստիճանահարթակին, մոմեր վառում եւ արտասվում են: Շատերը նույնիսկ չեն կարողանում խոսել ու արտահայտել իրենց վիշտը: Իսկ թատրոն տանող աստիճանահարթակին վառվող մոմերից բացի, մանկական խաղալիքներ են, Սերյոժայի ու
Սարգիս Հացպանյան. «Գյումրիում տեղի ունեցած սպանությունը ուղղակիորեն կապված է Պուտին-Էրդողան հանդիպման հետ»
Էրդողան-Պուտին հանդիպումը, ըստ պրն Հացպանյանի, ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ակնկալիքները, աշխուժությունը մեղմացնելու նպատակ ունի
Փոքրիկ Սերյոժան 7 օր մեր խաղաղության երաշխավորն էր
Ուղիղ մեկ շաբաթ կյանքի ու մահվան հետ պայքար էր տալիս 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որի ծնողներին, քույրիկին ու տատիկ-պապիկին եւ հորաքրոջը հրազենով սառնասրտորեն սպանել են Գյումրիում հունվարի 12-ի առավոտյան: Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար այս պահին կալանավորված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք Վալերի Պերմյակովը. նա խոստովանել է սպանությունը. թե իրականում ինչ է կատարվել՝ դեռ պետք
ՀՅԴ. «Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի»
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 9-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը։ Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը։ Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած
ՀՀԿ խմբակցություն. «Վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում»
ՀՀԿ խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում: Այս օրերին մեր ժողովուրդը իր արդարացի պահանջի իրականացման համար դրսևորեց միասնականություն և հաստատակամություն: ՀՀԿ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի ոճրագործության մեղավորները ենթարկվեն խստագույն պատժի:
Կան տեղեկություններ, որ Գյումրի է ժամանելու Սերժ Սարգսյանը (ֆոտոշարք)
Ոստիկանները փակել են Սուրբ Նշան եկեղեցու բակը
Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման սկզբում Նախագահը եւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը, եւ մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը: Նախագահ Սահակյանն ընդգծել է այս
Քյարամ Ամոյանին բերել են դատարան, մորը ճանաչել ներկայացուցիչ
Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով, որը հայտնի է «Բանդայի գործ» անվամբ, մեղադրական դատավճռում որեւէ բառ չկար այս գործով երկար ժամանակ ամբաստանվող Քյարամ Ամոյանի մասին: Դատախազի ճառում բառ չհնչեց Քյարամ Ամոյանի մասին: Ամբաստանյալը դատաբժշկական-դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննությունից հետո, ասես, կորել էր: Մինչդեռ, անցյալ ուրբաթ Քյարամ Ամոյանը ներկայացվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Դատավոր Մեսրոպ
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
2015 թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքում գտնվող Շիրակի մարզի դատախազության դիմացի հրապարակում հավաքված քաղաքացիների կեսը, տեսնելով պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց ստրկամտությունն ու ապիկարությունը, ազգային ու մարդկային արժանապատվության պոռթկման ազդեցությամբ ինքնաբուխ կերպով շարժվեց դեպի Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսության շենք: Նրանց և ճանապարհին նրանց միացած մյուս քաղաքացիներին դեպի հյուպատոսարան տանող ճանապարհի վրա դիմավորել է ոստիկանական պատնեշը:
Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկը
Կենտրոնի 315 աշխատակիցներից ընդամենը 15-ն են աշխատանքի տեղավորվել լիբանանական «Սանիտեկ» ընկերությունում
Գագիկ Ծառուկյանն ո՞ւմ համար վառեց 3 մոմերը. մոմավառություն՝ Աբովյանում (Տեսանյութ)
Մեր հարցին՝ այդ սպանդը Գյումրիի Դուք ինչի՞ հետ եք կապում՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Թեման փակեցինք»:
Դատախազն ու պաշտպանը դատարան չեկան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր երրորդ անգամ հետաձգվեց Հունան Գասպարյանի եւ Կարեն Նավոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Խարդախության համար մեղադրվող զինվոր Հ. Գասպարյանը խոստացել էր հաջորդ դատին ներկայանալ, իսկ Կ.Նավորյանը ճիշտ է՝ բերվել էր մեկուսարանից, սակայն նրա պաշտպանը՝ Մարինե Թովմասյանը չէր ներկայացել: Դատական նիստին չէր ներկայացել
Ինչո՞ւ էր Արման Մկրտումյանը երեկ ժ.18.20-ին այցելել Կենտրոնի դատարան
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Կենտրոնի դատարանում ժ.17-ից դատական նիստեր չեղան: Պատճառը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի սպասվելիք այցն էր դատարան: Վճռաբեկի նախագահը սակայն դատարան է ներկայացել ժ.18.20-ին, իր հետ բերելով նորանշանակ դատավոր Հայարփի Բոյաջյանին: Վերջինիս ներկայացրել է դատավորներին: Այս դատավորը «կնստի» Կենտրոնի դատարանում՝ Թբիլիսյան խճուղու վրա գտնվող, եւ մասնագիտացված է քաղաքացիական գործերով:
Գագիկ Համբարյան. «Մեկ ամսվա զինծառայող Պերմյակովը որտեղի՞ց այդքան լավ գիտեր Գյումրին»
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե Պերմյակովն է կատարել հանցագործությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով
Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ, Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահը խոսել է Գյումրիում սպանության գործով Հայաստանում իրականացվելիք հրապարակային դատական քննության մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ
ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հետ քննարկում են Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ Քննարկումների առանցքում հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործի քննությանը վերաբերող հարցադրումներն են։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն
Կառավարությունում շարունակվում են ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ քննարկումները
Քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առկա տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:
Վահրամ Բաղդասարյան. «Փորձում են երկրում կատարվող որեւէ դեպք օգտագործել էժանագին դիվիդենտներ շահելու համար». «Հայոց աշխարհ»
Մոտենում է 2017 թվականը՝ ընտրություններ են, եւ քաղաքական ուժերն արդեն սկսել են նախապատրաստվել ընտրություններին:
Վահան Բաբայան. «Պետք է թույլ չտանք, որ այս ամենի պատճառով տուժի մեր դարավոր բարեկամությունը». «Չորրորդ իշխանություն»
Շատերի նպատակն է սեպ խրել Հայաստան-Ռուսաստան ստրատեգիկ հարաբերությունների մեջ, բայց կարծում եմ՝ դա չի հաջողվի։
Հրեշտակը
Սիրելի գյումրեցինե՛ր, հավատացեք, որ մենք ձեզ շատ ենք սիրում: Միշտ հպարտացել ենք ձեզանով: Դուք յուրատեսակ մարդ եք, դուք ծնվել եք քեֆի և ուրախության համար: Չէ որ դուք ուժեղ եք: Գյումրեցին հսկաներ է ծնում, գյումրեցին Շիրազ է նվիրել մեզ, գյումրեցին Ֆլորա Մարտիրոսյաններ է ծնում: Բայց կյանքը ձեզ մղկտացրեց երկրաշարժով, հետո էլ` այս չլսված ու չտեսնված դժբախտությամբ:
Հայ ընտանիք գլխատելու պատվիրատուները հակառուսական տրամադրություններ առաջացնելու նպատակ են հետապնդել. «Հայոց աշխարհ»
Փաստը, որ աղաղակող զանգվածային սպանությունը կատարվում է Եվրասիական միություն Հայաստանի պաշտոնական մուտքին անմիջապես հաջորդող օրերին, հուշում է հանցագործության աշխարհաքաղաքական բնույթի մասին: Բազմիցս ենք առիթ ունեցել համոզվելու, որ Ռուսաստանի դեմ կամա ու ակամա համախմբված աշխարհաքաղաքական խաղացողների համար մի ընտանիքի կորուստը չի կարող հեռահար նպատակներից հրաժարվելու խոչընդոտ դառնալ: Իսկ Հայաստանը միակ պետությունն է, որ հետեւողականորեն է ամրապնդում
Մեզ ոչ այնքան Հայաստանում տեղի ունեցածն է հետաքրքրում, որքան այն, թե ինչ են խոսում մեր մասին դրսում. «Չորրորդ իշխանություն»
Մի քանի օր շարունակ Հայաստանի բնակչությունն ուշադիր հետեւում էր՝ տեսնես օտարերկրյա լրատվամիջոցներն ինչ են խոսում Գյումրիի դեպքերի մասին։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես ռուսական լրատվամիջոցները, ի՞նչ կադրեր էին ցուցադրում, ի՞նչ ձեւակերպումներ էին օգտագործվում, արդյոք բավականաչափ հարգանքո՞վ էին խոսում մեր մասին, թե՞ այնուամենայնիվ հեգնանքի տարրեր կային, դեմքի ի՞նչ արտահայտությամբ էր ընթերցում տեքստը այս կամ այն հաղորդավարը եւ
Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին
Հունվարի 13-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 8 համարի երթուղային միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 88.000 դրամ, բանկային քարտեր` պատճառելով 98.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 19-ին, ժամը 17.30-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, Յան Ռայնիսի փողոցից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960
Վախենո՞ւմ են նեղացնել մայր Ռուսիային. «Իրատես de facto»
Ի՞նչ գիտենք մենք հունվարի 20-ին՝ հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանությունների մասին։ Ութ օրում ակնհայտ դարձավ, որ. 1. Սպանության վարկածները տարբեր են, իրավապահները պատրաստ չէին իրավիճակի ոչ միայն գնահատմանը, այլև կառավարմանը, նրանք կատարում են պահի լիցքաթափման քայլեր, դեպի բացահայտում ճանապարհը դեռ փակ է։ 2. Առաջին օրից ռուսական կողմը հարցը ագրեսիվորեն մտցրեց քաղաքական դաշտ, սպանությունները համարվեցին առ
Ներկայացել է քննչական բաժին ինքնախոստովանությամբ
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է
Սերյոժային որդեգրել շատերն էին ցանկանում: Հիմա թող որդեգրեն այլ երեխաների. «168 ժամ»
Բժշկական ողջ անձնակազմը, փոքրիկ Սերյոժայի կյանքի ամեն վայրկյանով ապրող մեր հասարակությունը, կարո՛ղ են նույն վերաբերմունքին արժանացնել ծնողներից զրկված, մասնագիտական բժշկական հոգատարության կարիք ունեցող նաև ա՛յլ երեխաների։
Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Սուրեն Փիլոսյանը
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն
Մոմավառություն Ալավերդի քաղաքում
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երիտասարդները հունվարի 19-ի երեկոյան մոմավառություն են անցկացրել հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործության պատճառով երեկ երեկոյան մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գյումրիում ողբերգության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու ողջ հայ ազգին: Մարեց բոլորիս վերջին հույսը, փոքրիկ Սերյոժայի պայքարը կյանքի համար ավարտվեց դաժանաբար:Աստված խաղաղությամբ թող ննջեցնի անմեղ հոգիդ: Երկնքում մի լուսավոր ու վառ աստղ էլ ավելացավ…


















































