Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ընտանիք գլխատելու պատվիրատուները հակառուսական տրամադրություններ առաջացնելու նպատակ են հետապնդել. «Հայոց աշխարհ»

Հունվար 20,2015 12:28

Փաստը, որ աղաղակող զանգվածային սպանությունը կատարվում է Եվրասիական միություն Հայաստանի պաշտոնական մուտքին անմիջապես հաջորդող օրերին, հուշում է հանցագործության աշխարհաքաղաքական բնույթի մասին: Բազմիցս ենք առիթ ունեցել համոզվելու, որ Ռուսաստանի դեմ կամա ու ակամա համախմբված աշխարհաքաղաքական խաղացողների համար մի ընտանիքի կորուստը չի կարող հեռահար նպատակներից հրաժարվելու խոչընդոտ դառնալ: Իսկ Հայաստանը միակ պետությունն է, որ հետեւողականորեն է ամրապնդում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը եւ հեռանկարում անգամ առարկայական տարաձայնությունների հորիզոն չունի:

Փաստ է, որ մի ողջ հայկական ընտանիք սպանվում է հենց Գյումրիում՝ որտեղ ռուսական զորախումբ է տեղակայված, դահիճն էլ, ռուս դասալիք զինվոր է: Փաստ է, որ դահիճը առանց որեւէ պատճառի, առանց տեսանելի նպատակի, առանց հետագա քայլերը հաշվարկելու է գործել:

Փաստ է, որ ռուս դասալիք զինվոր-մարդասպանը թաքնվելու, իր անձը քողարկելու, մոլորություն առաջացնելու, ճողոպրելու որեւէ քայլ չի ձեռնարկել: Փաստ է, որ առանց պատճառի ու հանպատրաստից վեց մարդու՝ մեկը մյուսի հետեւից ու առանց շփոթության սպանել կարող է միայն հոգեբանորեն կայուն ու խիստ որոշակի փորձառություն ունեցող անձը:

Այս ամենը հուշում է, որ սպանդը մանրակրկիտ ծրագրված է եղել, իսկ ռուս դասալիք-զինվորը Հայաստան է «գործուղվել» հատուկ նպատակով եւ պատրաստ է եղել կատարել ցանկացած առաջադրանք, ապա՝ հանձնվել: Ակներեւ է նաեւ, որ պլանավորողներին անհրաժեշտ է եղել, որ կատարողը կամ կատարելու հանձնառուն անհապաղ բացահայտվի, հայտնաբերվի ու ձերբակալվի:

Անկասկած է, որ Հայաստանում ռուս զինվորի ձեռամբ հայ ընտանիք գլխատելու պատվիրատուները աշխարհաքաղաքական ստույգ շահեր, մասնավորապես՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջացնելու, դրանք ըստ ամենայնի բորբոքելու նպատակ են հետապնդել: Միանգամայն հավանական է, որ պատվիրատուները ոչ թե հենց արեւմտյան, այլ ռուսական որոշակի՝ դրամաշնորհներով սնվող ու միաբեւեռ աշխարհակարգ դավանող շրջանակներից են, սակայն ոչ երբեք Ռուսաստանի պաշտոնական-պետական դիրքորոշումներին հետամուտ ու Եվրասիական միության գաղափարաբանությունն արտահայտող շրջանակից:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031