Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկը

Հունվար 20,2015 13:45

Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության մի շարք աշխատակիցներ ծառայության լուծարումից հետո առանց աշխատանքի են մնացել, իսկ նրանց աշխատավարձերի վերջնահաշվարկը իրենց չեն վճարում։

Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում Կենտրոնի սանիտարական մաքրման ծառայության նախկին աշխատակիցները իրենց բողոքը հայտնեցին, որ արդեն հիսուն օր է՝ իրենց վերջնահաշվարկ չեն տալիս, չեն տվել իրենց լուծարման գումարները, ինչպես նաեւ դեկտեմբեր ամսվա գումարները. «Իրենք են մեզ ստիպել մեր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, սակայն առ այսօր մեզնից ընդամենը մի քանիսն են տեղավորվել աշխատանքի «Սանիտեկում»։

Աշխատակիցները պատմեցին, որ Կենտրոնի 315 աշխատակիցներից ընդամենը 15-ն են աշխատանքի տեղավորվել լիբանանական «Սանիտեկ» ընկերությունում. «Սակայն «Սանիտեկում» իրենց տալիս են շատ ավելի քիչ աշխատավարձ, այն ահռելի աշխատանքի դիմաց, որ նրանք կատարում են, բացի այդ, Կենտրոնի նախկին աշխատակիցներից, որոնց թիվը 315 հոգի էր, նրանցից ընդամենը 15 հոգին են աշխատում «Սանիտեկում», որոնց հետ ոչ մի աշխատանքի պայմանագիր չկա կնքված։ «Սանիտեկ» ընկերությունում 170 հազար դրամը բաժանում են երեք հոգու մեջ, իսկ Կենտրոնում մի հոգին էր այդքան ստանում։ Մեզ հանել են աշխատանքից, իսկ մենք ունենք զինվորներ, բանկերում վարկեր ունենք։ «Սանիտեկում» էլ մի ամիս աշխատել ենք, իսկ գումարը կեսն են տվել, ասում են՝ կգան չափումներ կանեն, այնուհետեւ մնացածը կտան»,-բողոքում են աշխատակիցները։

Աշխատակիցները պատմում են, որ իրենց պատճառաբանել են, որ պետք է ավագանու նիստ լինի, որից հետո միայն կվճարեն աշխատավարձերը, սակայն ավագանու նիստը եղել է, իսկ գումարները դեռեւս չեն տվել։

Կենտրոն համայնքի սանիտարական ծառայության նախկին աշխատակիցները իրենց խնդիրները բարձրացնելու համար որոշել են վաղը նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց կազմակերպել։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031