Լրահոս
Օրվա լրահոսը

Սերյոժային որդեգրել շատերն էին ցանկանում: Հիմա թող որդեգրեն այլ երեխաների. «168 ժամ»

Հունվար 20,2015 12:01

Երեխան հիմա չկա։ Սակայն կան բոլոր այն մարդիկ, որոնք այս ձագուկի կենդանության օրոք պատրաստ էին նրան որդեգրել, նրա ֆինանսական խնդիրները հոգալ, իրենց տանը պահել, մեծացնել՝ հարազատ երեխայի պես…

Կան բոլոր այն բժիշկները, որոնք չափազանց հոգատար ու մարդկային էին հատկապես Սերյոժայի հանդեպ։

Այսինքն՝ բոլորս տեսանք, որ հասարակության միահամուռ հետաքրքրությունը ներկայացնող երեխայի, պարզապես ՝ ՄԱՐԴՈՒ հանդեպ, բժիշկները, ցանկության դեպքում, կարող են մարդկային, մասնագիտական անմնացորդ վերաբերմունք ցույց տալ։

Հետևաբար, բժշկական ողջ անձնակազմը, փոքրիկ Սերյոժայի կյանքի ամեն վայրկյանով ապրող մեր հասարակությունը, կարո՛ղ են նույն վերաբերմունքին արժանացնել ծնողներից զրկված, մասնագիտական բժշկական հոգատարության կարիք ունեցող նաև ա՛յլ երեխաների։

Բժիշկները, ինչպես և մեզնից յուրաքանչյուրը, կարող է իր ջերմությունն ու հոգատարությունը տալ առանց ծնողների, առանց ընտանեկան ջերմության մեծացող, առողջական զանազան խնդիրներ ունեցող երեխաների։ Իսկ դա չափազանց ռեալ է, քանի որ այդ երեխաները, բարեբախտաբար, ողջ են, սվինահարված չեն ոճրագործների ձեռքով։ Նրանց կյանքում ևս ողջ մնալը հրաշք է։ Պարզապես այդ մասին լրատվամիջոցները չգիտեն ու, հետևաբար, հրաշք հիշեցնող բազմաթիվ նման լուրերը չեն տարածել։

Ի վերջո, փոքրիկ Սերյոժայի դեպքում համընդհանուր ջերմությունն ու հոգատարությունը հնարավոր եղավ։ Ու սարսափելի թևաթափ կարող է անել միտքը, թե սվինահարված ու հրաշքով ողջ մնացած այս փոքրիկի հանդեպ համընդհանուր ուշադրության, հոգատարության հիմքում առասպելի, հրաշքի սպասել-չսպասելու հետաքրքրությունն էր և ոչ թե՝ մարդկային սովորական կարեկցանքը յուրաքանչյուրի հանդեպ, ով նման վիճակում է հայտնվել։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031