Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի համագումարը`մարտի առաջին տասնօրյակում

Aravot.am-ի տեղեկություններով` մարտի առաջին տասնօրյակում կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Վերջին շրջանի իրադարձություններից հետո այդ համագումարում ԲՀԿ-ն հստակ հայտարարություններ կանի քաղաքական դաշտում իր տեղի, դերի ու անելիքների մասին: Մամուլում արդեն բազում հրապարակումներ են եղել այն մասին, որ ԲՀԿ-ն նոր նախագահի փնտրտուքների մեջ է: ԲՀԿ նոր նախագահի թեկնածուների շարքում թվարկվում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի,

Ապահովություն ըստ Սերժ Սարգսյանի. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանի ներքաղաքական կյանքում իսկապես կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ընդամենը մի տասը օր առաջ հարցն այսպես էր դրված՝ կամ Սերժ Սարգսյանն ինքնակամ լրջագույն փոփոխություններ է իրականացնում եւ հրաժարվում Հայաստանը որպես սեփական բոստան ընկալելու «ավանդույթից», կամ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց եւ իշխանափոխություն իրականացնում։ Հիմա հարցն այլ կերպ է դրված՝ կամ Սերժ Սարգսյանն ինքնակամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Պրահայում

Փետրվարի 22-ին Պրահայի ֆիլհարմոնիկին պատկանող եկեղեցում դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը համատեղ կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության ու «ArmanV Art» կազմակերպության, ինչպես նաև մի շարք շվեյցարահայերի, չեխական «Atlantis Investment» ընկերության, Պրահայի «General» հյուրանոցի, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու և չեխ-հայկական ընկերակցության աջակցությամբ: Համերգին ներկա էին եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական և

«Ես ամբողջ կյանքում ոչ մեկին չեմ դավաճանել». «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը – Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում փետրվարի 12-ից հետո։ – Բոլոր գործընթացները մինչև փետրվարի 12-ը, անկախ իրենց կոշտության, փոխադարձ մեղադրանքների մակարդակից, լրիվ ՀՀ Սահմանադրության և օրենքների համատեքստում էին։ Հատկապես փետրվարի 5-ի համաժողովը, որի ժամանակ հնչել են տարբեր տեսակետներ, առաջարկներ, բայց վերջնական

Ինչ է թաքցնում Գեւորգ Կոստանյանը. «Ժողովուրդ»

Ինչպես ժամանակին հայտարարվել էր՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս փետրվարի 3-ին նամակ է ուղարկել իր ռուս գործընկերոջը։ Նամակի բովանդակությունը մինչ օրս չի հրապարակվել։ Ենթադրվում է, որ այդ նամակով Կոստանյանն իր ռուս գործընկերոջը միջնորդել է Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին, որպեսզի քրեական գործի նախաքննությունը վարեն Հայաստանի իրավապահները, եւ ՀՀ դատարանն էլ քննի գործը։ Նման ենթադրությունների հիմնական

Զենք-զինամթերք՝ Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին

Փետրվարի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պարկի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ` առանց պահունակի, ինքնաշեն կրակող սարք, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի 124 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ,

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար կամ «Համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն»

«Ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի՝ ՀՀ-ում ընդհանուր իրավիճակը լճացման է»,-այսօր «ՆՅՈՒԹ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ-ում կոռուպցիայի հետ կապված իրավիճակին, այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա, այլ գործում է «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն» մոտեցումը: Նրա խոսքով՝ իրավիճակը ՀՀ-ում չի վատանում,

«Ես որեւէ տեղեկություն չունեմ, որ ում ընկերությունում են ստուգումներ իրականացվում». «Ժողովուրդ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանում բոլոր տնտեսվարող սուբյեկտները հավասար դաշտում են, եւ ստուգումները միայն ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի ընկերություններին չեն վերաբերում։ – Պարոն Մելիքյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ քառօրյայի նիստերը։ Ըստ ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ն շանտաժի ու տեռորի է ենթարկել Գ. Ծառուկյանին, ինչի արդյունքում էլ նա

«Հոգնեցինք սեմինարներից». հ/կ-ների ղեկավարները դժգոհ են միջազգային կառույցներից

«Քարավան 88» հ/կ նախագահ Զոյա Ջուլհակյանը դժգոհում է, որ նորելուկ անհայտ ծագումի հասարակական կազմակերպությունները ստվերում են լուրջ գործով զբաղվող հասարակական կազմակերպություններին:  «Դաշտը չի զարգանում, խնդիրները շատ են, անընդհատ ստեղծվում են նոր կազմակերպություններ, մի քանի ծրագիր են անում, ու հին կազմակերպությունները մնում են չզարգացած: Պետք է դժգոհեմ նաեւ միջազգային կառույցներից, որովհետեւ ուղղությունները ընտրելիս հաշվի չեն առնում

Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է

Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը: Վարորդներին հորդորում ենք երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման

Պետք չէ գերագնահատել Ռուսաստանի ազդեցությունը ղարաբաղյան հակամարտությունում. «168 ժամ»

Մեր զրուցակիցն է Կովկասի հարցերով փորձագետ, գրող Անդրեյ Եպիֆանցեւը – Պարոն Եպիֆանցև, օրերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ասել էր, որ Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում ոչ միայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով, այլև՝ երկկողմ կապերի։ Սակայն մենք տեսնում ենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում շարունակում

ԲՀԿ-ն նոր նախագահի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կհայտարարի կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Ըստ այդ լուրերի՝ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ, որը գործնական լծակներ չի ունենա եւ չի խառնվի կուսակցության գործադիր կառավարմանը։ Իսկ թե ով է լինելու ԲՀԿ նախագահը, դեռ պարզ չէ։ ԲՀԿ-ականներն այս օրերին բավականին ծանր կացության մեջ են հայտնվել ու փորձում

«Սոսոն սիրում էր երկար, տանջելու աստիճան երկար համբուրել ինձ». «168 ժամ»

Հարցազրույց Սոսո Պավլիաշվիլիի քրոջ՝ Սակա Պավլիաշվիլիի հետ – Պատմեք, թե ինչպիսի եղբայր է եղել և կա Սոսոն։ Պարզ է, որ չեք հայտնի նրա քիչ թե շատ բացասական կողմերի մասին, բայց խնդրում եմ՝ լինեք հնարավորինս անկեղծ։ – Գիտեք, վերջերս, երբ մենք հյուրընկալել էինք Անդրեյ Մալախովի հաղորդմանը, նա ևս այդ հարցն ուղղեց։ Եվ ես նստած տաղավարում՝ բավականին

ԱՄՆ-ն չի հրաժարվի Հայաստանից. «Հայկական ժամանակ»

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներն ու բռնությունների աննախադեպ աճը ցույց են տալիս դիվանագիտական գործընթացի թուլությանը։ Այս կարծիքին է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ «ՀԺ»-ի հետ հարցազրույցում նա կանխատեսեց, որ եթե հունվարին ռազմական հարձակումները սահմանին այդքան ինտենսիվ էին, ապա տարվա ընթացքում, հատկապես ամռանը դրանք ավելի ինտենսիվ կարող են դառնալ։ Անդրադառնալով ամերիկյան բարձրաստիճան

Հայտարարվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողները

2015թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ հայտարարվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողները: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ: Միջոցառման շրջանակներում պարգևատրվեցին Բորսայի լավագույն անդամները և Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատորները տարբեր անվանակարգերում: 2014թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ անվանակարգերում` Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ

Տխուր տնտեսական տարի. «168 ժամ»

Նախորդ տարին բավականին տխուր փակեցինք՝ տրանսֆերտների կրճատում, փոխարժեքի կտրուկ տատանում, վարկավորման սառեցում, առևտրի նվազում և այլն։ Սակայն, ինչպես երևում է՝ 2014-ի դժվարություններն ամբողջությամբ ու առավել խորությամբ տեղափոխվել են 2015 թվական։ Տարին բավականին վատ ենք սկսել։ Այնքան վատ, որ անգամ պաշտոնական վիճակագրությունն ի վիճակի չէ մեղմել պատկերը։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2015 թվականի հունվարին՝ 2014

Երեխայի մահվան գործով դատախազի սպասված ճառը չլսվեց

«Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով Լ.Վարդանյանի պաշտպանը՝ Գիվի Հովհաննիսյանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի հետաձգվի դատական նիստը` կապված իր առողջության հետ: Լ.Վարդանյանը համաձայն չէր, որպեսզի առանց իր պաշտպանի անցկացվի դատական նիստը: Մեղադրող Դավիթ Կարապետյանն էլ ասաց, թե խախտում չի, որպեսզի դատական

Եզդիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում

Օսմանայան կայսրության տարածքում ինչպես բոլոր ոչ մուսուլման ժողովուրդները, այնպես էլ եզդիները շարունակաբար հետապնդման և հալածանքների էին ենթարկվել կենտրոնական իշխանությունների և նրանց կամակատար քրդերի կողմից: Եզդիների նկատմամբ Օսմանայան կայսրության արյունարբու քաղաքականությունը շարունակվել է իր գոյության յոթ դարերի ընթացքում և հարյուր հազարավոր եզդիներ զոհ են գնացել թուրքական յաթաղանին: Եզդիների համար Օսմանյան կայսրությունում ամենաանտանելի ժամանակաշրջանը կայսրության վերջին տարիներն

Կեղծվել է ՃԵԿ-ի խախտման արձանագրությունը, քաղաքացին հանիրավի ենթարկվել է վարչական պատասխանատվության

Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում: Տեղեկացել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության հիման վրա իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել, 

Անհիմն լավատեսություն. «Հայկական ժամանակ»

ՀՀ կենտրոնական բանկը հոռետեսական գնահատականներ է տվել 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ։

Լեւոն Հայրապետյանը ՌԴ-ում ԱՄՆ լոբբի՞ստն է եղել. Իգոր Իզմեստեւը ցուցմունք է տվել. news.am

Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը ցուցմունք է տվել Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի՝ 1990-ական թվականներին ծավալած լոբբիստական գործունեության մասին, այդ թվում այն մասին, թե Հայրապետյանն ինչպես է ՌԴ-ում օգնել ամերիկյան կազմակերպություններին: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը: Արթուր Սաֆարյանը հայտնեց, որ գործով գլխավոր վկաներից մեկը՝ Իգոր Իզմեստեւը, իր ցուցմունքներում

Հայ լեռնագնացները մասնակցել են Իրանում կայացած միջազգային լեռնային վերելքին

Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով վեց հայ լեռնագնաց փետրվարի սկզբին մասնակցեցին Իրանի հեղափոխության օրվան նվիրված «Լուսաբաց» միջոցառմանը, որը նվիրված էր լեռներում զոհված լեռնագնացների հիշատակին: Միջոցառման շրջանակներում հայ լեռնագնացները՝ ի դեմս Նարինե Ճաղարյանի, Էդուարդ Սարգսյանի, Սոնա Հարությունյանի, Դավիթ Պետրոսյանի, Լուսինե Ամիրխանյանի եւ Տիգրան Շահբազյանը մասնակցեցին միջազգային լեռնային վերելքին: Փետրվարի 5-ին հայ լեռնագնացների խումբը սկսեց իր վերելքը Հեզար

 ԱՍԵԿՈՍԵ

Ես երբեւէ հրեա մուրացկան չեմ տեսել։ Ինչո՞ւ պիտի հայ մուրացկան լինի։ ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ

Քննարկել՝ չհիասթափվելով

Ընդդիմությանը չհաջողվեց (համենայնդեպս` այս փուլում) իրականացնել իշխանափոխություն: Իշխանությունն օգտագործեց իր վարչական եւ ուժային լծակները՝ դա թույլ չտալու համար: Ճիշտ այդպես եւ նույնիսկ առավել «ուժային» եղանակով նախկինում վարվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Այնպես որ՝ առաջին եւ երկրորդ նախագահների կողմնակիցների բոլոր տեսակի բողոքներն անկեղծ չեն: Եթե ես ճաղատ եմ, ես չեմ կարող ուրիշներին մեղադրել

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական

Կպայքարեն մեդալների եւ աշխարհի գավաթի ուղեգրերի համար

Փետրվարի 24-ին Երուսաղեմի «Ռամադա» հյուրանոցում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 33 երկրների 255 առաջատար շախմատիստներ, որոնցից 120-ը՝ գրոսմայստեր: Վաղը կկայանա վիճակահանությունը, որից հետո կտրվի առաջնության մեկնարկը: Հայաստանը Իսրայելում ներկայացնելու են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ Արման Միքայելյանը եւ

Ֆրանսիս Պապը եկեղեցական դոկտորի կոչում շնորհեց Ս. Գրիգոր Նարեկացիին. «Եռագոյն»

Շաբաթ, 21 Փետրուար 2015-ին, Ֆրասիս պապը առանձնական ունկնդրութիւն շնորհեց Սուրբերու դատի ժողովի կառավարիչ` քարտինալ Անճելօ Ամաթոյին եւ ունկնդրութեան ընթացքին վաւերացուց Սուրբերու դատի ժողովի քարտինալական դասին եւ եպիսկոպոսներուն լիանիստ գումարի դրական վճիռը` ”Տիեզերական եկեղեցւոյ վարդապետի տիտղոս” շնորհելու` հայ միջնադարեան հոգեւորական, աստուածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփայ Սուրբ Գրիգոր Նարեկացիին: Այս մասին կը հաղորդէ «Ռատիօ Վատիկան»-ը: Նարեկացին համարուած

Ո՞վ կցանկապատի ավագ դպրոցի տարածքը

Հարկավոր է շուրջ 600 հազար դրամ

ՀԱԿ-ը ՀՀԿ-ի միակ մրցակիցը դառնալու հարցում բանակցելո՞ւ է իշխանության հետ

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի գնահատմամբ, քաղաքական դաշտում նոր պայքար է սկսվել երկու հիմնական ուժ ձեւավորելու նպատակով: «Քաղաքական դաշտից ԲՀԿ-ն դուրս եկավ, չեմ կարծում՝ եթե կուսակցության ներսում փոփոխություններ լինեն այդ կուսակցությունը նույն քաշն ու հնարավորությունները ունենա, որովհետեւ այդ կուսակցությունում կար Գագիկ Ծառուկյան: Իսկ եթե նա չլինի, չեմ կարծում, որ այդ կուսակցությունում ինչ-որ բան կմնա: Այն

Ո՞ւր գնացին ադրբեջանական նավթադոլարները

Նավթի փողերը ժողովրդին չեն հասնում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031