Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ լեռնագնացները մասնակցել են Իրանում կայացած միջազգային լեռնային վերելքին

Փետրվար 24,2015 10:22

Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով վեց հայ լեռնագնաց փետրվարի սկզբին մասնակցեցին Իրանի հեղափոխության օրվան նվիրված «Լուսաբաց» միջոցառմանը, որը նվիրված էր լեռներում զոհված լեռնագնացների հիշատակին:

Միջոցառման շրջանակներում հայ լեռնագնացները՝ ի դեմս Նարինե Ճաղարյանի, Էդուարդ Սարգսյանի, Սոնա Հարությունյանի, Դավիթ Պետրոսյանի, Լուսինե Ամիրխանյանի եւ Տիգրան Շահբազյանը մասնակցեցին միջազգային լեռնային վերելքին: Փետրվարի 5-ին հայ լեռնագնացների խումբը սկսեց իր վերելքը Հեզար լեռ (4501 մ), մյուս օրն արդեն գագաթում էր:

alpinist-2

Իրան կայացած այցի ժամանակ հայ լեռնագնացները հանդիպում ունեցան Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի հետ, ծանոթացան ուժեղագույն լեռնագնացների հետ:

Անցկացվող միջոցառման շրջանակներում մեր լեռնագնացները մասնակցեցին նաեւ երկօրյա սառցամագլցման պարապմունքներին, որոնք կազմակերպվել էին UIAA-ի (Լեռնագնացության եւ մագլցման ասոցիացիաների միջազգային միություն) մասնագետների կողմից:

Մեր խմբի բոլոր անդամները Հեզար վերելք կատարելու եւ սառցամագլցման դասերին մասնակցելու  վկայականներ ստացան:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728