Օրվա լրահոսը
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է սահմանում զոհի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ այս գիշեր «հայկական կողմը դիվերսիա է իրականացրել»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խմբերը, իբր, փորձել են հակամարտ զորքերի շփման գիծն անցնել: «Կատաղի մարտերից հետո հայկական ստորաբաժանումները նահանջել են»: Ադրբեջանի ՊՆ-ն նաեւ հաղորդել է, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել
Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն» անցկացնել
Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ծնողները բողքում են մշտական դրամահավաքներից «Առավոտը» դժգոհություններ է ստացել Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ծնողներից: Նրանք նեղսրտել էին, որ մարտի 8-ին ընդառաջ սկսում են իրենցից գումարներ հավաքել: «Տոնից առաջ դրամահավաքության մրցավազքը նոր թափ է առնում` ո՞ր դասարանն ավելի շատ գումար կհավաքի, որը հնարավորություն կտա դասղեկին իրեն լավ զգալ
ԱՄՆ-ն Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներով է սպառնում Ռուսաստանին. Росбалт
Սպիտակ տանը հայտարարում են Ռուսաստանի դեմ նորանոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստականության մասին այնքան ժամանակ մինչեւ դրանք կստիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում: Ըստ Rosbalt.ru-ի՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի արեւելքում հրադադարի հաստատման պայմանավորվածության խախտումներից: Էռնեստը կոչ է արել «Մինսկի արձանագրությունները ստորագրած բոլոր կողմերին կատարել
Գիրք նվիրելու արշավ՝ ավանդո՞ւյթ, հաճո՞ւյք, թե՞ կենսակերպ
Արդեն մի քանի տարի է, ինչ փետրվարի 19-ը նշվում է իբրեւ գիրք նվիրելու օր: Եվ չնայած որքան էլ շատ են այն պնդումները, թե գիրք կարդալը, գնելն ու նվիրելը էլ մոդայիկ չէ, սակայն օրվա խորհուրդը ցույց է տալիս, որ դեռ պահպանվել են նախկին՝ գիրք կարդալու ավանդույթները: Փետրվարի 19-ին մեծ աշխուժություն կար հանրապետության գրախանութներում ու անհատ գրավաճառների
Ես քաղաքականությունից հեռացած ՀՀ առաջին նախագահ եմ
Սա էր Սերժ Սարգսյանին ուղղված Տեր-Պետրոսյանի բաց նամակի հիմնական ուղերձը Սխալ են բոլոր նրանք, ովքեր վերջին օրերին փորձում են Գագիկ Ծառուկյանին «դավաճան», «կես ճանապարհին փոշմանած» ու «անսկզբունքային» անվանել` նրա մի քանի ելույթների եւ վերջին հայտարարության միջեւ հակասություններ փնտրելով եւ «հիասթափված» բացականչություններ անելով: Փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը չեղյալ համարելով եւ «այսպես շարունակել չի կարելի» արձանագրումով` Ծառուկյանը
Ավարտվել է ակնհայտ սուտ մատնություն կատարողի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Արթուր Կարապետյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում
Ամենաթանկ ձմերուկը` $6000
Ճապոնիայում ընդունված է միմյանց դելիկատեսներ նվիրել, այդ պատճառով էլ էլիտար մթերքներն այնտեղ ամենաշատն են: Ամենաթանկ մթերքը համարվում է թագավորական սեխ յուբարին, որը 2 մուսկատ սեխերի հիբրիդն է: Այս սեխի զույգը կարող է հասնել 24 հազար դոլարի: Այս մասին հայտնում է «Մոյա պլանետա» կայքը, ըստ այդ կայքի հրապարակման՝ հաջորդ թանկ դելիկատեսը, դարձյալ Ճապոնիայում, սեւ ձմերուկն է`
Հայաստանից արտահանումը նվազել է 22 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Այս տարվա հունվարին արտահանումը ՀՀ-ից նվազել է 22 տոկոսով՝ անցած տարվա հունվարի համեմատ: Արտահանման ծավալների նման անկում Հայաստանում չէր գրանցվել շատ վաղուց: Սակայն նման անկումը ունի մի չափազանց ուշագրավ ենթատեքստ: Անցած տարվա վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային
Համեմի եւ սամիթի սերմերն ավելի օգտակար են
Համեմի համ ու հոտ սիրողներն այն օգտագործում են աղցանների եւ ճաշատեսակների մեջ՝ չիմանալով, որ այդ խոտաբույսը ունի նաեւ բուժական հատկություն՝ իր մեջ պարունակող եթերայուղի եւ ճարպայուղերի շնորհիվ: Առավել օգտակար է խոտաբույսի սերմը, որն ունի լեղամուղ, հակաթութքային, ցավազրկող, վերքերն ամոքող, մարսողական գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն: Օգտագործվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանի հիվանդությունների, թութքի, վերքերի, նյարդային գրգռվածության եւ
Տնտեսական ակտիվությունը խոստումնալից չէ. «Հայոց աշխարհ»
Տնտեսական տարին Հայաստանում մեկնարկում է ակտիվության բավական ցածր մակարդակով։ Անցած օրը վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդմ, նախորդ տարվա համեմատ այն ավելացել է 1,3 տոկոսով։ Դանդաղել է աճի տեմպը։ Անցած տարվա հունվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում 1,8 տոկոս էր։ Դեկտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվությունը կրճատվել է ավելի քան կիսով չափ։ Չնայած դա անսովոր երեւույթ
Եթե մեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդի խղճին, ապա ինչո՞ւ է գումար գանձվում. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ ավտոմեքենաների տեխզննման կարգը 2011 թվականի մարտի 31-ից փոխվել է, եւ գործում է ներկա համակարգը: Ըստ այդմ, վարորդները տեխզննման կտրոնը ստանում են՝ բանկում վճարում կատարելով, իսկ տեխզննում անցնելու պահանջն այլեւս պարտադիր չէ: Իհարկե, բանկում նրանց հատուկ կտրոն է տրվում, եւ ցանկության դեպքում վարորդները կարող են գնալ եւ իրենց ավտոմեքենան տեխզննման ենթարկել, սակայն, որպես
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ գուշակեց ողջը հերթով: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Մնացածը՝ միտինգից հետո:
Ա. Թադևոսյան.Շատ վատ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն օգնում է խոշոր ուժերին մանիպուլյացնել իր երկրի հասարակությանը. «168 ժամ»
«Երկրում արձանագրված վերջին զարգացումներն ուղղված են քաղաքական դաշտի քայքայմանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտք»-ը հոդվածին և բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին նրա առաջ քաշած թեզին: Թադևոսյանի համոզմամբ` չկան Հայաստանում այնպիսի փողատերեր, որոնք Հայաստանում կցանկանան բուրժուադեմոկրատական պետություն կայացնելու շահեր հետապնդել, որովհետև այն փողատերերը, որոնք կցանկանան
Պատրաստվեք 2022 թվականի ընտրություններին
Նախախորհրդարանը զրպարտության համար դատի է տվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, քանի որ վերջինս ասել է, որ այդ կազմակերպության ավտոերթը կազմակերպվել էր թուրք-ադրբեջանական փողերով: Պատգամավորը պատասխանել է, որ եթե Նախախորհրդարանը տեղեկանք ներկայացնի թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ վերջիններս այդ կառույցին փող չեն տվել, ինքը` Գագիկ Մելիքյանը, ներողություն կխնդրի: Ավագ դպրոցի աշակերտներն անգամ պետք է
Լեւոն Մարտիրոսյան. « Քաղաքական դաշտը պետք է մաքրել պատահական մարդկանցից». «Հայոց աշխարհ»
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՄԻԱԿ խորհրդի անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ երկու ձեռքով պաշտպանում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնառությունը՝ մաքրել քաղաքական դաշտը ապաքաղաքական տարրերից եւ տեղ բացել քաղաքական գործիչների համար։ -Կողմ եմ եւ ամբողջությամբ համամիտ եմ նախագահի մոտեցմանը, որ քաղաքական դաշտը պետք է մաքրել պատահական մարդկանցից։ Դա միայն կնպաստի մեր պետության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը։ Այդ գործընթացը, իմ
Եռյակ այլեւս գոյություն չունի. «168 ժամ»
Ոչ իշխանական քաղաքական ուժերի եռյակ, ըստ էության, այլևս գոյություն չունի: Երեկ Ազատության հրապարակում այդ մասին հայտարարեց նաև Եռյակի անդամ կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եռյակի մյուս անդամները՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, դեռևս պաշտոնապես նման հայտարարություն չեն արել, բայց խնդիրը, հասկանալի է, այդ մասին հայտարարել կամ չհայտարարելը չէ: Եռյակը դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ «Բարգավաճ
Բքի պատճառով հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) գետնաբուք է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ են Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները: Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Նոյեմբերյանում, Թալինում, Մարալիկում, Դիլիջանում, Իջևանում, Տավուշում, Գորիսում, Լաչինում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում. ilur.am
Լեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով:
«Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, ելել է Սյունյաց աշխարհի շալակը. նոր սկանդալ». SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, այսօր զանգահարել է Գորիսի ԵՊՀ-ի ղեկավարությանը եւ հայտնել, որ համալսարանի խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այլեւս խորհրդի նախագահ չէ, այլ խորհրդի նախագահը ինքն է եւ վաղը նիստ է հրավիրում: Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Գորիսի ԵՊՀ-ի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը:
Արթուր Աբրահամը մեկ կգ-ով ծանր է Փոլ Սմիթից
Վաղը Բեռլինում կայանալիք WBO վարկածով երկրորդ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար գոտու տիրակալ Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի միջեւ ռեվանշ մենամարտի նախօրեին կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռել է 76,1 կգ, Փոլ Սմիթը՝ 75,1 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Սիրան Գրիգորյանի
Պոլիտեխնիկական «դեսանտ»` Արցախում
Այսօր՝ փետրվարի 20-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաեւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են գիտության և կրթության ոլորտին վերաբերող հարցեր: ԼՂՀ
«Չուզեց, չկարողացավ, դրա համար դուրս եկավ այդ խաղից». ՀԱԿ անդամը՝ Ծառուկյանի մասին
«Կլինի եռյակը, թե չի լինի, միեւնույնն է ՀԱԿ-ը պայքարելու է ռեժիմի դեմ».-Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը: Մեր հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի փոխհամաձայնությունը չհանգեցրե՞ց եռյակի քանդմանը, ասաց՝ քաղաքական ուժերը թող հայտարարություն անեն՝ կա՞ եռյակ, թե՞՝ ոչ: Նա չմեկնաբանեց նաեւ այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե քաղաքական դաշտում եռյակ գոյություն
Հայաստանի ըմբիշները գրավել են վերջին տեղը
Թեհրանում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը: Ութ ուժեղագույն երկրների մրցապայքարին Հայաստանն, ի տարբերություն մրցակիցների, մասնակցում էր ըստ քաշային կարգերի երկրորդ եւ երրորդ համարներով: Վիճակահանության արդյունքներով «B» խմբում ընդգրկված մեր թիմը, որի մրցակիցներն էին Ռուսաստանը, Թուրքիան եւ Շվեդիան, պարտվելով բոլոր մրցակիցներին, զբաղեցրել է վերջին հորիզոնականը եւ 7-8-րդ տեղերի համար հանդիպել է «A» խմբի մրցաշարային
Իշխան Թովմասյան. «Մեր ժողովրդի հետ վճռական գործողություն ենք սկսելու»
Իշխան Թովմասյանի խոսքերով՝ այդ ճանապարհը ժողովրդի վստահության կառավարության ստեղծումն է
Գյումրեցի 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում՝ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Քրիստինա Խաչատրյանը
«Պահանջում ես, որ ի՞նչ անես». ՀԱԿ անդամը Սերժ Սարգսյան- Տեր-Պետրոսյան նամակագրության մասին
ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած որակումները մերժելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը նրա խորհրդականների որակի մասին է խոսում: Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ին ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած բոլոր դիտողությունները տեղին էին ու ինքը կիսում է 1-ին նախագահի մտահոգությունները հռչակագրի վերաբերյալ. «Դրանք շատ հիմնավոր, գրագետ , միջազգային նորմերին
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործունեությունից՝ դիմեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով «Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին են դիմել ևս 10 անձինք և ներկայացրել գրավոր
ԲՀԿ-ՀՀԿ փոխհամաձայնությունից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խաղից դուրս թռան. քաղաքագետ
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի մեկնաբանմամբ, «Եռյակ գոյություն չունի» Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը հաստատում է, որ իշխանությունը մի գրոհով կաթվածահար արեց քաղաքական գործընթացը: «Հարց է առաջանում՝ իսկ եռյակը իշխանափոխություն, հայրենիքի վերակերտում, ժողովրդավարական Հայաստանը ո՞նց էր պատկերացնում ստեղծել, մի անգամ պետք է բարձրանային միտինգ անեին ու ստանայի՞ն այն Հայաստանը, որ պատկերացնում էին»,-Aravot.am-ին ասաց քաղաքագետը: Նա չի շտապում մեկնաբանել,
Սմբատ Կարախանյան. «Շատ ավելի լավ է, թող դաշտը մաքրվի, և դաշտում մնան քաղաքական կուսակցությունները». 168.am
168.am-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը: – Պարոն Կարախանյան, մի շարք փորձագետներ, այդ թվում՝ Դուք, պնդում էիք, որ Ծառուկյանը որոշում է կայացրել պայքարել ներկայիս իշխանությունների դեմ և դա կանի մինչև վերջ: Ծառուկյանի նահանջը Դուք ինչպե՞ս եք բացատրում: – Իրավիճակը չափազանց պարզ է: Գործեց ուժային քրեաօլիգարխիկ կառույցը, որն էլ ներկայանում է՝ որպես իշխանություն:
Արմեն Մարտիրոսյան. «Մենք եռյակ կոչված ձեւաչափը չենք լքել»
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը գործընթացին չի կարող նպաստել


















































