Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մենք եռյակ կոչված ձեւաչափը չենք լքել»

Փետրվար 20,2015 20:15

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 20-ին տեղի ունեցած հավաքից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ ներկա չի լինելու մարտի 1-ին նախատեսված հանրահավաքին. նա  իր կուսակիցների հետ լինելու է Տավուշի մարզի Չինարի գյուղում:

Հարցին, թե  Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը, որ եռյակ այլեւս գոյություն չունի եւ «Ժառանգությունը» չէ, որ լքել է եռյակը, դժգոհություններ չի առաջացրե՞լ  «Ժառանգություն» կուսակցության անդամների մոտ, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ դժգոհելու խնդիր չկա, որովհետեւ մենք այստեղ ենք, մենք եռյակ կոչված ձեւաչափը չենք լքել: Մենք այստեղ ենք, բայց մեր գործընկերները այլ քաղաքական գործընթացի մեջ են այս պահին»:

Մեկ այլ հարցի, թե ինչպես է պարոն Մարտիրոսյանը գնահատում այդ գործընթացները, նա ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված տեղեկատվություն չկա. «Իհարկե՛, այն նամակը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կար գործընթացներին չէր կարող նպաստել, բայց դաշտը ամբողջության մեջ պետք է տեսնել, իսկ դրա համար, այնուամենայնիվ, մեզ տեղեկատվություն է պետք»:

Իսկ հարցին, թե նա ըմբռնումով է մոտենո՞ւմ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հարցը ըմբռնումով մոտենալը չէ, ցանկացած պարագայում պարոն Հովհաննիսյանը նշեց, որ մենք կիրակի օրը լրիվ այլ շրջանակում էինք գործում: Հիմա մեզ պետք է տեղեկատվություն՝ իմանալու համար, թե ինչ է եղել: Եթե մենք չգիտենք, թե ինչ է եղել գնահատական տալը դժվար կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Եւրոմիության այդ դրոշները որքան են յիշեցնում Մայդանը… այս մարդիկը հտեւո՞ւմ են լուրերին… տեսնո՞ւմ են Ուկրաինայի վիճակը…

    ատելությունը մարդ արարածը կոյր է դարձնում
    (սերն ել, անշուշտ,
    սակայն այդ արդեն ուրիշ պատմություն է… )

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728