Լրահոս
Օրվա լրահոսը

«Չուզեց, չկարողացավ, դրա համար դուրս եկավ այդ խաղից». ՀԱԿ անդամը՝ Ծառուկյանի մասին

Փետրվար 20,2015 22:50 Share

«Կլինի եռյակը, թե չի լինի, միեւնույնն է ՀԱԿ-ը պայքարելու է ռեժիմի դեմ».-Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը: Մեր հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի փոխհամաձայնությունը չհանգեցրե՞ց եռյակի քանդմանը, ասաց՝  քաղաքական ուժերը թող հայտարարություն անեն՝ կա՞ եռյակ, թե՞՝ ոչ: Նա չմեկնաբանեց նաեւ այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե քաղաքական դաշտում եռյակ գոյություն չունի:

Մեր hարցին, հիասթափվա՞ծ չէ ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ փոփոխությունից, ՀԱԿ անդամն ասաց՝ որոշել է այլեւս չհիասթափվել. «Այս տարիների ընթացքում այնքան եմ հիասթափվել, որ արդեն որոշել եմ այլեւս չհիասթափվել ու ոչ ոքի հետ հույս չկապել: Հույսս կապում եմ մենակ ՀԱԿ-ի հետ»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ՀՀԿ համաձայնությունների արդյունքում ՀԱԿ-ը խաղից դուրս վիճակում չհայտնվե՞ց, տիկին Թադեւոսյանը շարունակեց. «ՀԱԿ-ի համար պայքարը շարունակվում է, ու ռեժիմի դեմ պայքարն ավարտված չէ, պայքարելու ենք մինչեւ վերջ: Ինչ որ կատարվեց, շատ նորմալ գործընթաց էր, ու ես տարօրինակ զգացողություններ չունեմ»:

Մեր հարցին, տարօրինակ զգացողություններ չունեք, որովհետեւ քաղաքական ուժերի համախմբումից սպասելիքներ չունեի՞ք, ասաց. «Սպասում էի, որ կլինեն նաեւ այնպիսի իրադարձություններ, որ շարժումը կձախողի: Ո՞վ ասաց, որ ռեժիմը պատրաստվում էր իշխանությունը շատ հանգիստ տալ, պարզ չէ՞, որ կլինեին նման իրավիճակներ, բոլորս էլ պատրաստ էինք դրան»:

Մեր հարցին, թե «չարիք դարձած Սերժ Սարգսյանի իշխանությունից Հայաստանը ազատագրելու» Գագիկ Ծառուկյանի խոսքն ինչո՞ւ գործ չդարձավ, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Դե գիտեք նման հարցերը տվեք ԲՀԿ-ին, իրենք թող պատասխանեն: Նման հարցերին ըմբռնումով եմ մոտենում ու անցնում առաջ: Դժվար պատասխանատվություն է, ամեն մեկը չի վերցնի նման պատասխանատվություն: Չուզեց, չկարողացավ, դրա համար էլ դուրս եկավ այդ խաղից, պայքարից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    խաղը շատ լաւ ել խաղցաւ, որպես ձեւական, կեղծ խաղցող
    մինչեւ այն պահը երբ յանկարծ սկսեց երազել թէ կարող է իսկական խաղցող դառնալ

    եւ հենց այդ պահին՝ ծոծրակից հարվածը ստացաւ,
    եւ իր անկիւնը գնաց, կծկվեց հեծկլտագին

    դասից թող սովորեն ուրիշները եւս…

Պատասխանել