Օրվա լրահոսը
Երևանի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացվել Սայաթ-Նովայի շինարարության պատճառով. Epress.am
Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչ Ալբերտ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով անվավեր, ապօրինի ճանաչել վերոնշյալ բակում «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինթույլտվությունը։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Ալբերտ Կանդալյանը։ «Գործը վարույթում է, երեկ առաջին նիստն է եղել, միջնորդել ենք հայցի ապահովման միջոց կիրառել՝ մերժել են։ Հայցի ապահովման
Հրաչյա Հարությունյանին կդատեն ապրիլի 14-ից հետո. «Ա1+»
Մոսկովյան խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող «ԿամԱզ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ ապրիլի 14-ը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը։ «Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում կայացավ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով դատական նիստը։ Հարությունյանը ցանկություն հայտնեց արագացված դատաքննություն անցկացնել եւ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշումը թողնել դատարանի հայեցողությանը»,-ասաց պարոն Մարգարյանը։
«Հրաշալի քառյակը» կառավարության հրաժարականի մասին դեռ որոշում չունի
«Դեմ եմ»-ի անդամների հետ հանդիպում-քննարկումից հետո , ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն այսօր համատեղ նիստ արեցին`քննարկելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի մանրամասները: Թեեւ մինչ համատեղ նիստը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին ասել էր, որ այսօր օրվա ընթացքում պարզ կլինի կառավարության հրաժարականի պահանջի վերջնաժամկետը, սակայն համատեղ նիստում ժամկետների վերաբերյալ որևէ որոշում չընդունվեց: «Ժամկետների հարցը քննարկվեց, բայց դեռ
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող կնոջ նկատմամբ խափանման միջոցը փոխվել է կալանքով
Փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման էին ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել էր հետախուզումը նախաձեռնողին և Ելենա Պ.-ն ստորագրությամբ բաց էր թողնվել: Հինգ օր անց` փետրվարի 25-ին,
Արմեն Աշոտյան. «Ուսանողությունը բոլոր երկրներում դիտվել և դիտվում է որպես սոցիալական խոցելիություն ունեցող խավ»
Այսօր Կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և «Այ Փի Էս Սի» (IPSC) Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը հանդիպում ունեցան լրագրողների հետ: Նրանք ներկայացրին ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվերով 2013 թվ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինստիտուտի իրականացրած «Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության» արդյունքները: «Ուսանողությունը բոլոր երկրներում դիտվել և դիտվում
Շախրիյար Մամեդյարովն անձնատուր եղավ Լեւոն Արոնյանին
Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարում հայաստանցի Լեւոն Արոնյանն այսօր երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով 44-րդ քայլում պարտության մատնեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` chessbass.com-ի
«Դպրոցի բուֆետը թալանած Սուրիկ Խաչատրյանի ծնողները խնդրում էին հորս միջամտի, որ պատիժը մեղմ լինի»
«Սուրիկ Խաչատրյանի հերթական սուտն է, թե իր «լիցկա» մականունը ստացել է իրենց թաղի մի ծեր մարդուց իր ակտիվության համար, ինչպես ինքն է ասում` «լիցքավորված տղա» լինելու համար»,- Aravot.am-ին վստահեցնում է Գորիսի 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը: «Մականունը վաստակել է առաջին անգամ ազատազրկվելու ժամանակ` կալանավայրում: Մականունը լիսա բառից է` աղվեսիկ, աղվեսուհի:
Լրագրողական կազմակերպություններ. «Այդ նախաձեռնությունը ոչ այնքան լուծում է իրական հիմնախնդիրները, որքան՝ նորերն է ստեղծում»
Հայտարարություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1` «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որը կոչված է հակազդելու այսպես կոչված «ֆեյք հաշիվներին» (անանուն, կեղծ օգտատերերին), ԶԼՄ-ների և համացանցի ակտիվ օգտատերերի շրջանում լուրջ
Վարչապետը ներկայացրեց առողջապահության նոր նախարար Հարություն Քուշկյանին
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը առողջապահության համակարգի աշխատակիցներին և լրագրողներին ներկայացրեց նախագահի հրամանագրով առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանին, ինչպես նաև իր որոշումը՝ Զոյա Լազարյանին նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Կառավարության ղեկավարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Հ. Քուշկյանին ԼՂՀ առողջապահության նախարարությունը ղեկավարելու` նախագահի առաջարկն ընդունելու համար: Վարչապետը ողջունեց նաև Զ. Լազարյանի որոշումը` շարունակել աշխատել համակարգում,
Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ առաջիկայում կհանդիպի նաեւ բնակիչների հետ
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաեւ համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Իսկ տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, իրականությանը չեն
Բալթյան երկրներում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները համադրելու նպատակով կստեղծվի տեղական հանձնաժողով
Մարտի 13-ին Ռիգայում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը, որոշում է կայացվել ստեղծելու Բալթյան երկրների տեղական հանձնաժողով՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները համադրելու նպատակով: Հանձնաժողովի աշխատանքներն ու իրականացվելիք միջոցառումները համակարգելու է Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև համայնքային խնդիրներին
414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.8 դրամ: NASDAQ OMX Armenia
Սերժ Սարգսյան. «Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել
Բնապահպանների ու օհանավանցիների ակցիան խաղաղ ավարտ է ունեցել. գյուղացիները հակված են երկխոսության. «Արմենպրես»
Չնայած կառուցապատող ընկերության և պետական պատկան մարմինների հավաստիացումներին՝ Օհանավան գյուղի մի խումբ բնակիչներ և Երևանից ժամանած բնապահպանները մարտի 14-ին հավաքվել էին Օհանավանգյուղի մոտ` իրենց մտահոգությունը հայտնելու ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, բնապահպանները, ոստիկանները և բնակիչները ցրվել են: Այս պահին ակցիան ավարտված է: ԱռավոտյանԵրևանից Օհանավան են գնացել շուրջ երկու
Ապօրինի կարգով բերման ենթարկված վկային վարչության պետը ծեծել էր
Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 17-ին քննության կառնվի ՀՀ գլխավոր դատախազության որոշման դեմ Հակոբ Թոսունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի դիմում-բողոքը: Պաշտպանը խնդրում է, որպեսզի նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության 03.12.2013թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, 08.01.2014թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից կայացված որոշումը բողոքը մերժելու
«Բողոքի ակցիա»՝ «Առաջին լրատվական»-ի խմբագրության դիմաց
Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի խմբագրության դիմաց ցույց են անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ): Պաստառներին գրված է «Բանակից փախած դհոլներ», «1 պակաս»: Նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչու են իրականացնում բողոքի ակցիա:Նրանց հետ էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը: «Առաջին լրատվական»
Գազի հանձնաժողովում այսօր բովանդակային քննարկում չի եղել
«Յուրաքանչյուր խումբ բերել էր իր կազմած հարցաշարերը, որոնցով պետք է առաջիկայում աշխատի ու հանձնաժողովի ողջ կազմով համաձայնեցնում էինք այդ հարցաշարերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը`«գազի հանձնաժողովի» նիստի ավարտից հետո: Հիշեցնենք, որ գազի հանձնաժողովն, ԱԺ-ի որոշմամբ, դասակարգվել էր չորս խմբերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը պետք է որոշակի խումբ հարցերի ուսումնասիրությամբ զբաղվեր: Այլ, բովանդակային
Քուշկյանը Բակո Սահակյանի հրավերով դարձել է ԼՂՀ առողջապահության նախարար
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սեփականատեր Հարություն Քուշկյանն այսօր նշանակվել է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար: Քիչ առաջ այս լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Հարություն Քուշկյանի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Պարոն Քուշկյանը, որը 2007-2012 թվականներին ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, ԼՂՀ է հրավիրվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով: Մեր տեղեկություններով, պարոն Քուշկյանին տարել են, որպեսզի նրա օրոք
Ցույց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության առջեւ
Հենց այս պահին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց ցույց են անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ), ովքեր վանկարկում են` «Դհոլ, դհոլ»: Ձեռքներին ունեն փուչիկներ: Նրանք մոտ 50 հոգի են: «Հայկական ժամանակ»
«Հիմա ասում են ավտոբուս, երեք օր հետո էլ կասեն ինքնաթիռ». Վլադիկ Աբրահամյան
«Ցանկացած փոխադրամիջոց պահանջում է փոխադրում և ներդրում՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում: Հանձնաժողովը, որը զբաղվում է երթուղիների հետ կապված հարցերով, մինչ այսօր ուղեվարձի թանկացման պատճառը չի բարձրաձայնել: Այս հարցի պատասխանը կարող է ամենաշատը մեկ ամսվա ընթացքում տալ, բայց օրեցօր ավելի է ձգձգում»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ասաց Հայաստանում ուղևորափոխադրող կազմակերպության ներկայացուցիչ Հարություն Առաքելյանն
Գյումրու քաղաքապետարանում քննարկվեց թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակը
Այսօր` մարտի 14-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական բաց խորհրդակցությունը՝ նվիրված քաղաքում ջրամատակարարման նոր ցանցի անցկացման աշխատանքների հետևանքով թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակին: Խորհրդակցությանը մասնակցում էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանը, ջրամատակարարման նոր ցանց անցկացնող` «Դարոժնիկ» և «Սադե» շինարարական ընկերությունների պատասխանատուներ, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցներ: Բացման խոսքում քաղաքապետը նշեց, որ
Դատախազության աշխատակազմի նորանշանակ ղեկավարը պաշտոնանկ է արվել. «Փաստինֆո»
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։
Կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտությամբ առաջին շրջանավարտները պատրաստ են աշխատելու
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի ունեցավ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «կոլեկտիվ ներդրումային համակարգեր» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի առկա ուսուցման մագիստրոսների հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: «Դուք այն անձիք եք, որոնք որոշում են մեր երկրի ապագան: Այսօր շատ հետաքրքիր, փոփոխություններով
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովն ամբողջացրել է տարեկան ծրագրի նախագիծը
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրն է քննարկվել հանձնաժողովի տարեկան առաջին նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ծրագիրը բաղկացած է 9 միջոցառումներից և ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման, հավասար և մատչելի պայմաններ ապահովելու, կրթության և մասնագիտական ուսուցման, զբաղվածության խթանմանը և իրավունքների պաշտպանությանը,
Աշակերտուհուց գողացված հեռախոսը հայտնաբերվեց
Մարտի 13-ին, ժամը 11.30-ին, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին է մոտեցել ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտուհի և հայտնել, որ իր բջջային հեռախոսը բացահայտ հափշտակել և դիմել են փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արայիկ Ա.-ն, որի մոտ,
«Դեմ եմ»-ը եւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հանրահավաք կանցկացնեն (Տեսանյութ)
«Դեմ եմ» շարժումը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների անդամների հետ այսօր քննարկել է մարտի 22-ին անցկացվելիք հանրահավաքի կազմակերպչական հարցեր: Այդ մասին քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը: Նա ասաց, որ հանրահավաքն անցկացվելու է ոչ իշխանական չորս խմբակցությունների մասնակցությամբ: «Կուսակցությունները չեն լինելու, լինելու են խմբակցության անդամները, մենք համագործակցում ենք խմբակցությունների
Ա. Աշոտյան.«Կառավարության իրականացրած քայլերը նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Ուսումնասիրությունն իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն
Չտրամադրած ինտերնետի դիմաց սպառողներից գումարներ են ուզել (Տեսանյութ)
Հայաստանում գործող 3 օպերատորները`«Ղ-Տելեկոմը», «ԱրմենՏելը», եւ «Օրանժ Արմենիան» բաժանորդներից գումար են գանձում չմատուցած ծառայության համար: Այս առնչությամբ, ինչպես արդեն գրել էինք, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) էին դիմել սպառողներն ու «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպությունը, որի ներկայացուցիչն այսօր հանձնաժողովում ներկայացրեց խնդիրը: Հ/կ-ի ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի խոսքերով` բաժանորդները, որոնք ամիսներով չեն օգտվել
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 17-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 18-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և