Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշալի քառյակը» կառավարության հրաժարականի մասին դեռ որոշում չունի

Մարտ 14,2014 17:17

«Դեմ եմ»-ի անդամների հետ հանդիպում-քննարկումից հետո , ԱԺ ոչ իշխանական խմբակցություններն այսօր համատեղ նիստ արեցին`քննարկելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի մանրամասները:

Թեեւ մինչ համատեղ նիստը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին ասել էր, որ այսօր օրվա ընթացքում պարզ կլինի կառավարության հրաժարականի պահանջի վերջնաժամկետը, սակայն համատեղ նիստում ժամկետների վերաբերյալ որևէ որոշում չընդունվեց:

«Ժամկետների հարցը քննարկվեց, բայց դեռ վերջնական որոշում չկա, որովհետև սա շարունակական գործընթաց է: Գաղտնիք չէ, որ ուժեր կան, կոնկրետ «Ժառանգության» անունից կարող եմ ասել, որ արմատական իշխանափոխության հարց ենք դնում: Այսօր կիսատ մնաց հարցի քննարկումը, կշարունակենք ամսի 19-ին, որի ժամանակ կարծում եմ՝ ամբողջական կներկայացնենք առաջիկա ճանապարհային քարտեզը»,- նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Լրագրողների հարցերին ի պատասխան, նա ասաց, որ քննարկումները երկարում են, քանի կան ուժեր, որոնք կարծում են, թե միանգամից կարող են դնել համակարգային փոփոխության հարցը: Կան ուժեր, որոնք հարցերը փուլային եղանակով լուծելու կողմնակից են: «Ժառանգությունը» ոչ շտապողական մոտեցումների կողմնակից է:

Այսօրվա նիստում ոչ իշխանական խմբակցությունները որոշել են մասնակցել ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի՝ մարտի 22-ին կայանալիք բողոքի ակցիային: Սակայն այս ուժերը դեռ չեն որոշել՝ իրենց ընտրազանգվածին կոչ անելո՞ւ են մասնակցել հանրահավաքին: Այդ մասին վերջնական որոշումն, ըստ Ռուբեն Հակոբյանի, երկուշաբթի օրը պատրաստ կլինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31