Լրահոս
Օրվա լրահոսը

Քուշկյանը Բակո Սահակյանի հրավերով դարձել է ԼՂՀ առողջապահության նախարար

Մարտ 14,2014 16:19

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սեփականատեր Հարություն Քուշկյանն այսօր նշանակվել է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար: Քիչ առաջ այս լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Հարություն Քուշկյանի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Պարոն Քուշկյանը, որը 2007-2012 թվականներին ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, ԼՂՀ  է հրավիրվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով:

Մեր տեղեկություններով, պարոն Քուշկյանին տարել են, որպեսզի նրա օրոք ՀՀ առողջապահության ոլորտում ներդրած մի քանի ծրագրեր, մասնավորապես` ծննդօգնության անվճար սերտիֆիկատը նաեւ այնտեղ ներդնի:

Վերջերս Արցախի մայրաքաղաքում` Ստեփանակերտում, բարերարների աջակցությամբ, բացվել էր բազմաֆունկցիոնալ հիվանդանոց, որը, մասնագետների գնահատմամբ, տարածաշրջանում իր տեխնիկական հագեցվածությամբ առաջատարներից մեկն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31