Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանում քննարկվեց թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակը

Մարտ 14,2014 16:07

Այսօր` մարտի 14-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական բաց խորհրդակցությունը՝ նվիրված քաղաքում ջրամատակարարման նոր ցանցի անցկացման աշխատանքների հետևանքով թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակին: Խորհրդակցությանը մասնակցում էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանը, ջրամատակարարման նոր ցանց անցկացնող` «Դարոժնիկ» և «Սադե» շինարարական ընկերությունների պատասխանատուներ, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցներ:

Բացման խոսքում քաղաքապետը նշեց, որ ջրամատակարարման ցանցի անցկացման հետևանքով թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակը շարունակում է դժգոհության տեղիք տալ բնակչության շրջանում և դա է պատճառը, որ անհրաժեշտ է մշակել հստակ ժամանակացույց, որպեսզի շինարարական կազմակերպությունները կարողանան գոնե նորմալ վիճակի բերել նշյալ փողոցները, ինչից հետո նոր շարունակեն մնացած փողոցների փորման աշխատանքները:
Սամվել Բալասանյանը շինարարական կազմակերպություններին առաջարկեց նաև հարկ եղած դեպքում դիմել քաղաքապետարանին համապատասխան տեխնիկական օժանդակության ստանալու համար, ինչպես նաև հանձնարարեց բնակկոմունալ բաժնին հնարավորինս կարճ ժամկետում մաքրել քաղաքային նշանակության փողոցներն առկա ցեխի և փոշու շերտից, քանի դեռ եղանակային պայմանները բարենպաստ են:
Պատասխան խոսքում ստեղծված վիճակից դուրս գալու և աշխատանքների կազմակերպման իրենց առաջարկներն ու ծրագրերը ներկայացրին նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի վերջին, որի ժամանակ քաղաքապետին կներկայացվի փողոցների մաքրման աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Нона says:

    Խորհրդակցությունից հետո իրագործում են նրանում կայացված որոշումները և անցնում աշխատելուն, այլ ոչ թե նորից խորհրդակցում են …….ցանկանալով ստեղծել տպավորություն, թե աշխատում են….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31