Օրվա լրահոսը

ՀՆԱ-ն զարգացվածության ցուցանիշ չէ. Փորձագետ

«Ամենացավոտ խնդիրը, ըստ մեզ բնապահպանական պատվերի՝ սուբյեկտի լղոզվածությունն է Հայաստանում, այսինքն՝ հստակ չէ մեր հասարակության մեջ արդյո՞ք կա սուբյեկտ, որը պահանջատեր է, եթե կա, ո՞րն է այն սաղմը, որի վրա պետք է ներդրում արվի, որպեսզի այդ սուբյեկտը ձեւավորվի»- այսօր՝ մարտի 6-ին՝ կլոր-սեղան քննարկման ընթացքում, հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը։ Քննարկման թեման էր «Բնապահպանական քաղաքականության նպատակները,

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Կանանց միջազգային օրվան ընդառաջ մենք ընդգծում ենք կանանց և աղջիկների համար իրավունքների ու հնարավորությունների հավասարության հասնելու կարևորությունը ոչ սոսկ այն պատճառով, որ դա արդարության և մարդու հիմնարար իրավունքների հարց է, այլ, քանի որ դրանից է կախված առաջընթացը բազմաթիվ այլ ոլորտներում: Գենդերային հավասարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական աճն ավելի մեծ է: Ավելի մեծ հաջողություն

Կապանում անցած մեկ շաբաթվա ընթացքում սուր շնչական վարակով առաջնակի դիմած բնակիչների թիվը հասել է 204-ի

Կապանում  վերջին մեկ ամսվա ընթացքում  երեխաների շրջանում նկատվում են վերին շնչուղիների վարակի հիվանդացության աճի դեպքեր: Այս մասին փաստում է Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը: Ծնողներն երեխաներին բժիշկների մոտ են բերում տարբեր վիրուսային վարակներով, մի շարք դեպքերում նաեւ բարդացած վիճակում՝ թոքաբորբով, անզուսպ փսխումներով, բարձր ջերմությամբ, ջրազրկման երեւույթներով եւ այլն: Կապանի բժշկական կենտրոնի մանկական

Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների ձեռք բերած ատեստատների, դիպլոմների ու բարձրագույն կրթության մասին

Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը պնդում է, որ ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա կնոջ ատեստատները, դիպլոմներն ու կոչումներն են կեղծ, այլեւ՝ երկու որդիների: «Երեք տարի առաջ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարկադրել է Կապան քաղաքի թիվ երեք ավագ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանին, որ նա հանցավոր ճանապարհով Կապանում մի օր չապրած,

Նախախորհրդարանի անդամին և աջակիցներին ազատ են արձակել

Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին և Հովհաննես Ղազարյանին քիչ առաջ ազատ են արձակել ոստիկանության Աշտարակի բաժնից: Հիշեցնենք, որ նրանց Լենինգրադյան փողոցից բռնությամբ բերման էին ենթարկել քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ` Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում այդ տարածքի գյուղացիներին աջակցելու համար: Նախախորհրդարան

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է մահացած զինվորների մայրերի հետ

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի հանդիպումը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ քիչ առաջ ավարտվեց: Դատախազը ծնողներին առանձին- առանձին է ընդունել, լսել է նրանց բողոքը եւ մանրամասն ծանոթացել քրեական գործերի ընթացքին: «Այս հանդիպումից նոր բան չստացանք, նույն հին քննարկումներն էին, որոնք պարոն Կոստանյանն անցկացնում էր մեզ հետ  զինվորական դատախազ աշխատելու ժամանակ:  Ոչ մի նոր

Դատարանը դեռ չի կարող լսել Անիի նախկին ոստիկանապետի վիրավորված որդու հայցը Վարդան Ղուկասյանի դեմ

Ինչպես հայտնի է, իրեն վիրավորելու համար Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը դատի է տվել Վարդան Կոլյայի Ղուկասյանին ու նրա գրասենյակին, երրորդ անձ «Պանորամա ԷՅ ԷՄ», «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերություններին և Անժելա Թովմասյանին: Անիի նախկին ոստիկանապետի որդին պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, քանի որ, ըստ

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Նախագահին

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 6-ին հանդիպեց Շվեյցարայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ։ Հայաստանի արտգործնախարարը Դիդյե Բուրկհալտերին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և գրավոր ուղերձը։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ և քննարկեցին հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը առնչվող

200 միլիոն եվրո՝ Լիոնել Մեսսիի համար

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է Լիոնել Մեսսիին գնելու առաջարկ անել «Բարսելոնին»: Անգլիական ակումբի սեփականատերը պատրաստ է արգենտինացու տրանսֆերի համար վճարել 200 միլիոն եվրո, տեղեկացնում է «El Confidential»-ը: Անձամբ ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթին» կառաջարկի 25 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ dailymail-ի

Интерфакс. Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու հարցը չի քննարկում. վարչապետ

Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ իրենք չեն քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո, որը տեղի ունեցել մարտի 6-ին Բրյուսելում, պատասխանելով լրագրողների հարցին, Յացենյուկն ասել է. «Դա (անդամակցությունը) մեր տեսադաշտում չէ»: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

ՀՀ գլխավոր դատախազը ընդունեց մահացած զինծառայողների ծնողներին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014 թվականի մարտի 6-ին ընդունեց զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողներ Ա. Ղազարյանի, Ա. Ավետիսյանի, Տ. Օհանջանյանի և Վ. Մուրադյանի ծնողներին, ինչպես խոստացել էր 27.02.2014թ. կառավարության նիստից հետո  նրանց հետ հանդիպման ժամանակ: Մոտ հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում, մանրամասն քննարկվել են զինծառայողների  մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և

Թե ինչու էր Բուդաղյանը փորձում Սուրեն Խաչատրյանի ընտանիքից վրեժխնդիր լինել. Shamshyan.com. (Տեսանյութ)

«Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի ընտրություններում երկու անգամ թեկնածություն է դրել, բայց երկու անգամ էլ ես ուրիշի եմ պաշտպանել: Վերջում հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ուզում էր ինչ-որ բանով պատասխանել: Բայց նա դրա համար այդ քայլին չպետք է գնար»,-այս մասին 4 լրատվամիջոցների, այդ թվում՝ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ

Հովիկ Աբրահամյանը՝ ֆերմերին. «Հլը մի քիչ մոտիկ արի, ասեմ». (Տեսանյութ) «Ա1+»

Գյուղատնտեսական հարցերով խորհրդարանական լսումներն այսօր վերածվեցին փոխադարձ կշտամբանքների: Լսումներին ներկա էին նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերի ֆերմերները, որոնք դժգոհ էին նախորդ տարիներին Գյուղատնտեսության նախարարության բաժանած էլիտար ցորենի սերմնացուից. Լսումներին ներկա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանումներ պահանջեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ ցանքի ժամկետներն են խախտված, իհարկե դրան նպաստել են նաեւ

Հայկ Ալումյանը` Սուրիկ Խաչատրյանի երեւակայության թռիչքի մասին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը shsmshyan.com-ի հետ զրույցում ժխտում է, որ հունիսի մեկին Գորիսի իր առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ տան վերեւի հատվածից կրակոց է եղել: «Դա փաստաբանի երեւակայությունն է… Փորձագետների եզրակացությամբ Ավետիքին կպած չորս փամփուշտը նույն զենքից է: Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք. ո՞նց կարող էր այդ նույն զենքը եւ ներքեւից, եւ վերեւից կրակեր:

Պուտինը խոսել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին. «Ազատություն» ռ/կ

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեկ տեղի ունեցած նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացը գրավում է ԱՊՀ-ի իրենց գործընկերներին: Պուտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ ընդունվել և հաջողությամբ իրականացվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմերին ու պահանջներին ադապտացվելու միջոցառումների ծրագիրը: «Ուստի հնարավոր ենք համարում ձեռնամուխ լինել ապագա Եվրասիական

Ոստիկանները Լենինգրադյան փողոցում բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամին և աջակիցներին. (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին: Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ

Երկաթուղու աշխատակիցները կարող են մնալ առանց տանիքի. «Ա1+»

Ցանկացած պահի «Հարավկովկասյան երկաթուղու» նախկին ու ներկա աշխատակիցները կարող են մնալ առանց տանիքի։ Կառավարության որոշմամբ՝ նրանք մինչեւ ապրիլ պետք է լքեն «Դեպո»-ի տարածքում գտնվող հանրակացարանը, որտեղ նրանք բնակվում են խորհրդային տարիներից։ Բնակիչները դեմ չեն ստանալ նոր բնակարաններ։ Բայց առաջարկվող հանրակացարանային սենյակները տեսնելով՝ հասկացել են՝ վատից վատն էլ կա։ Բացի կոմունալ վատ պայմաններից, նոր կացարանները նաեւ

Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը. «Ազատություն» ռ/կ

Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, AFP-ի փոխանցմամբ այսօր Բրյուսելում հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը։ Յացենյուկը Բրյուսելում մասնակցում է ուկրաինական ճգնաժամին նվիրված Եվրամիության առաջնորդների արտակարգ հավաքին։   «Ազատություն» ռ/կ

Մամիկոն Խոջոյանի վիճակը կայուն ծանր է

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Երևանից գործուղված բժիշկ-վնասվածքաբանի ուղեկցությամբ: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` փոխնախարար Վահան Պողոսյանն այցելեց Մամիկոն Խոջոյանին: «Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,-ասաց Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ARARAT կոնյակների աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից կազմակերպված հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը` որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի գալա համերգ: Երկամսյակի պաշտոնական մեկնարկը կազդարարվի մարտի 10-ին ժամը 12:30-ին ՀՀ ԱԳՆ-ում կայանալիք մամուլի ասուլիսով:

«Արաբկիր» ԲԿ-ում մահացած մանկահասակ երեխայի գործը առաջին ատյանի դատարանում

2014 թ. մարտի 6-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր  Լ. Ավետիսյանի, սկսվեց «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2,5 ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի վարիչ Լիլիթ Վարդանյանին և նույն ԲԿ-ի 1-ին մանկաբուժական բաժանմունքի մանկաբույժ

Լույս տեսավ Վարդան Ֆերեշեթյանի «Գրահավաք» ժողովածուն

Այսօր` մարտի 6-ին` «Բյուրոկրատ» գրախանութում, տեղի ունեցավ Վարդան Ֆերեշեթյանի «Գրահավաք» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն լույս է տեսել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրատարակությամբ: Վարդան Ֆերեշեթյանը մեր հետ զրուցում ասաց, որ ժողովածուն ներառում է իր մինչեւ այսօր գրած ստեղծագործությունները  եւ իր առաջին գիրքը, քանի որ այն քիչ տպաքանակով էր տպվել` 220 օրինակ: Արձակագիրը նաեւ անդրադարձավ գրելու

«Ուկրաինան հերթական զոհն է գերտերությունների շահերի բախումների խաչմերուկում»

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը կարծում է, որ Ուկրաինայում ծավալվող դեպքերը նպատակ են հետապնդում երկրին  հետ պահելու Մաքսային միություն մտնելուց: «Ուկրաինան հերթական զոհն է գերտերությունների շահերի բախումների խաչմերուկում»,-այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ  Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը: Նա նշեց, որ այն, ինչ կատարվեց Ուկրաինայում,

Փոխվարչապետը վերջակետ դրեց շահարկումներին. ներկայում Արզնի-Շամիրամ ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու խոսք չկա

Ներկայում Արզնի-Շամիրամ ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու մասին խոսք չի գնում: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` հաստատելով ավելի վաղ «Արմենպրես»-ի հայտնած տեղեկությունը, որ ջրանցքի վրա ընդամենը կատարվում են վերանորոգման աշխատանքներ եւ այս պահին ՀԷԿ չի կառուցվում: Նախարարի խոսքով` ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ է լիցենզիա, որը տրամադրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: «Այս պահին

Եվրամիությունը սառեցրել է 18 ուկրաինացիների, այդ թվում՝ Յանուկովիչի հաշիվները. «Ամերիկայի Ձայն»

Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակված ցուցակում ներառված են Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու իր երկու որդիները՝ գործարար Ալեքսանդրն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորը: Եվրամիությունը հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախկին կառավարության ակնառու 18 գործիչների, այդ թվում՝ երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի և իր ընտանիքի անդամների հաշիվների սառեցման որոշում ընդունելու մասին: Այս անձինք մեղադրվում

«Եթե ես նույնիսկ մարդ սպանեմ, չեմ փոշմանի, որ սպանել եմ». Նիկոլայ Ծատուրյան. (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը  նախորդ օրը իր պաշտոնը ինքնակամ հանձնել է թատրոնի երիտասարդ կադրերից մեկին` Լյուդվիգ Հարությունյանին: Նա թատրոնի տնօրենին խնդրել էր կառուցվածքային փոփոխություն կատարել, թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակել, այսպես ասած՝ իր աճեցրած կադրին, իսկ իրեն հանձնել թատրոնի գեղարվեստական խորհրդատուի աշխատանքը: Այսօր պարոն Ծատուրյանը, թատրոնի մենեջեր

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Վիկտոր Յանուկովիչը՝ «պերսոնա նոն գրատա»

Комсомольская правда-ն գրում է՝ այսօր Լատվիայի ԱԳՆ-ը հրապարակել է «պերսոնա նոն գրատա» հայտարարված Ուկրաինայի քաղաքացիների ցուցակ, որում առաջին հորիզոնականը զբաղեցնում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ապա նրա որդիներ՝ քաղաքական գործիչ Վիկտոր եւ գործարար Ալեքսանդր Յանուկովիչները: «Պերսոնա նոն գրատա» են ճանաչվել նաեւ Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նրա տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը, նախկին գլխավոր դատախազ

Նիժնի Նովգորոդում հարձակվել են Pussy Riot-ի երկու անդամների վրա. «Ազատություն» ռադիոկայան

Ռուսական Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան այսօր Նիժնի Նովգորոդում հարձակման են ենթարկվել անծանոթ անձանց կողմից: Նրանց փաստաբան Եվգենի Գուբինը տեղեկացրել է, որ հարձակման արդյունքում Ալյոխինան ճակատային հատվածում կոտրվածք է ստացել, ինչպես նաև երկուսի մոտ աչքերի վնասվածքներ կան, քանի որ հարձակվողները անհայտ բաղադրությամբ հեղուկ են լցրել նրանց դեմքին: Լուսինե Մուսայելյան Նյութի մանրամասները

Հակերային հարձակման մասին Aravot.am-ի ենթադրությունը ճիշտ էր

Aravot.am-ը մարտի 4-ին իր կայքում գրել էր, որ Երեւանում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական 15-րդ առաջնության պաշտոնական կայքէջը (www.eicc2014.am) ամենայն հավանականությամբ հաքերային հարձակման է ենթարկվում: Նույն օրը երեկոյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան իր chessfed.am կայքում տեղադրել է «Հայցում ենք ձեր ներողամտությունը» վերտառությամբ հետեւյալ հայտարարությունը. «Եվրոպայի շախմատի առաջնության հարգելի հետեւորդներ, բազմաթիվ հաքերային հարձակումների պատճառով որոշակի խնդիրներ էին

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031