Օրվա լրահոսը

Պուտինը պետական այցով ժամանել է Թուրքիա. ТАСС

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պետական այցով ժամանել է Թուրքիա: Անկարայում նա բանակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչի ընթացքում քննարկվելու են Սիրիայի, Ուկրաինայի և Կիպրոսի խնդիրները, երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական, էներգետիկ, տնտեսական համագործակցության հարցերը, հայտնում է «Տասս»-ը: ՌԴ խորհրդական Յուրի Ուշակովի խոսքերով, պետական այցի ձևաչափը, որը նախագահական այցերի ամենաբարձր մակարդակն է, ընտրվել

Զարուհի Փոստանջյանը` գործարարներին. «ԵՏՄ-ին անդամակցությունից առաջին տուժողը հենց դուք եք լինելու»

«Եկեք մի պահ մտածենք, թե ինչ քաղաքական հետևանքներ է ունենալու այսպիսի պայմանագրի վավերացումը ՀՀ ԱԺ-ում: Հաշվի առեք, թե ինչ է տեղի ունենալու ՌԴ-ի հետ երկու տարի հետո: Ո՞ւր ենք մենք գնում»,-այսօր ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին: Տիկին Փոստանջյանը հիշեցրեց

Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է 1.3մլն.դր գումարի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 24-28.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.3մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 1.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր

Հետքաբանների այցը փորձաքննությունների ազգային բյուրո

2014թ. նոյեմբերի 24- 28-ը INL ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էր ժամանել ԱՄՆ Տեքսաս նահանգի Բեքսար Քաունթի քրեափորձագիտական լաբորատորիայի հետքային ապացույցների բաժնի ղեկավար Մայքլ Մարտինեսը: Այցի նպատակն էր անցկացնել կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման սեմինար պարապմունքներ Niton ռենտգենա-ֆլուորեսցենտային անալիզատորի հետ աշխատելու և ստացված արդյունքների հետագա մշակման վերաբերյալ: Սեմինար պարապմունքներին, որոնք կազմված էին

Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ Հայկ Կյուրեղյանի գործով երրորդ դատական նիստը եւս հետաձգվեց ամբաստանյալի ոտքի չկանգնելու պատճառով, ինչը գնահատվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Դատավոր Արմեն Բեկթաշյանը բացատրեց քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատական նիստի կարգը եւ դատարանի կողմից նախազգուշացրեց ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանին: Այնուհետեւ, դատավոր Արմեն Բեկթաշյանը ամբաստանյալին դիմեց`

Արտակ Շաբոյան. «Գնային բարձրացումները համահունչ են եղել դրամի փոխարժեքի հետ» (Տեսանյութ) 

Արտակ Շաբոյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն խանութներում իրականացնում է դիտանցումներ՝ պարզելու գնային չարաշահումները

Սամվել Ալեքսանյան. «Ունիվերսալ տղա եմ ես»

«Մալաթիայում վերջին տարիներին տարբերություն չե՞ք զգում: Կա՞ տարբերություն, թե՞ չկա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսպես սկսեց ներկայացնել, թե ինչքան լավ բաներ է արել Մալաթիայի համար: Մեր դիտարկմանը, որ երբ Մալաթիայի փողոցներում եզրաքարերը շուտ-շուտ փոխում են, մտածում ենք, որ դա Ձեր բիզնեսի համար է արվում. քարի արտադրամաս ունեք, ուզում եք այդ քարերը բյուջեի

«Ֆիննախի դռներն ու հատակն ավելի կարեւոր են, քան հղիների փոխհատուցումը» (Տեսանյութ) 

Կանայք կրկին դուրս են գալու փողոց` մայրության նպաստի նախագծի ընդունման դեմ

Քավոր Հարութի 10-ամյա աղջկա ցուցմունքը ճակատագրական է եղել Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահեի համար

Հայկ Ալումյանը վստահեցնում է, որ երեխան կրկնել է հոր ասածը՝ մոռանալով իր տեսածը Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը դատապարտվում է 17 տարի ազատազրկման: Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում էր անցած տարվա ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերած զենքից ԱԺ պատգամավոր

Եվս ինը երեխա դուրս գրվեց հիվանդանոցից

Միաժամանակ, հոսպիտալացվել է մանկապարտեզի դայակներից մեկը։

Ստեփան Մարգարյան. «Իշխանությունը կողմնորոշվելու խնդիր ունի»

«Ես այն կարծիքին եմ, որ խնդիրը տաբու չէ, ընտրակարգի փոփոխության հարցը կարող է լինել քննարկման առարկա, սակայն այն ինչ-որ առումով արհեստական հարցադրում է»,-այսօր ՀՀ ԱԺ նիստի ընթացքում, անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների` հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցման առաջարկությանը, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այնուհետև արձանագրեց. «Ընտրական գործընթացի ճանապարհով իշխանության փոխանցումը  քաղաքական փոքրամասնությանը

Սամվել Ալեքսանյան. «Ես Մալաթիա հիվանդանոցի հետ ի՞նչ գործ ունեմ, որ խառնվեմ իրենց գործերին»

«Ես խաբար չեմ, բայց ես գիտեմ, որ տվյալ մարդուն հեռացրել են գործից»,- այսօր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե Մալաթիա հիվանդանոցում առանց վերջույթների ծնված նորածնի դեպքը վա՞տ է անդրադարձել իր հիվանդանոցի հեղինակության վրա: Պարոն Ալեքսանյանը հայտարարեց. «Ես հիվանդանոցի հետ ի՞նչ գործ ունեմ, որ խառնվեմ իրենց գործերին, խաբար չեմ»: Մենք նաեւ

Ադրբեջանին հրավիրել են Մեծ քսանյակի գագաթնաժողովին. Haqqin.az

Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է ներկա լինելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու 2015թ. Անթալիայում, «Հաքքին.ազ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայությունը Մ20 գագաթնաժողվին հատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար: Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի 1-ից Մ20-ը գլխավորում է Թուրքիան: Բաբաջանը հույս է հայտնել, որ իրենց մոտ անցկացվելիք

Հայ տնտեսվարողներին ներկայացվեցին  ԵՏՄ տարածքում գործող մրցակցության միասնական կանոնները

Տնտեսվարողների միջեւ արգելվում է կնքել հակամրցակցային համաձայնություններ, արգելվում են գերիշխող դիրքի չարաշահումները, չեն թույլատրվում անբարեխիղճ մրցակցության երեւույթներ

Եվրոպան եւ մենք. Ֆիննական պրագմատիզմ

Ինչպես են ֆինները երկիր կառուցել՝ չհակադրվելով Ռուսաստանին Կա մի հրաշալի երկիր` Ֆինլանդիա: Որ այդ երկիրը հրաշալի է` կարելի է համոզվել մի քանի փաստ նշելով: Միջին ամսական աշխատավարձն այդ երկրում 3 հազար 600 եվրո է: Իրավական պետությունների մեջ այդ երկիրը 4-րդ տեղում է, մամուլի ազատության առումով` առաջինն է, կոռուպցիայի բացակայության առումով առաջատարների շարքում է, դպրոցական համակարգը

Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի դրությամբ, Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի և Սևանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում բուքը դեռ շարունակվում է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջազգային բիզնես խորհրդատու.  Պետք է ընտրել մի շուկա, մի դաշտ, որտեղ օլիգարխիան քիչ դեր ունի

Միջազգային բիզնես խորհրդատու Ջեյսոն Ուայթին տեղեկացնում ենք, որ երկրում  օլիգարխիան լուրջ դեր ունի, եւ մոնոպոլիան է հիմնականում դառնում պատճառ, որ շատերը հիասթափվում, նոր բիզնես չեն հիմնում կամ ներդրումներ չեն անում: «Այո, գիտեմ դրա մասին»,- ասում է նա, ավելացնում, որ այս դեպքում պետք է ընտրել մի շուկա, մի դաշտ, որտեղ օլիգարխիան քիչ դեր ունի եւ սկսել

Տեղեկանք պատգամավորներին` ԵՏՄ պայմանագրի մասին

Ինչպես հայտնի է, ԱԺ օրակարգում է գտնվում ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու հարցը, որն, ըստ ամենայնի, առաջիկա օրերին կքննարկվի օրենսդիրում: «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» Ազգային Ժողովի առավել ակտիվ, ծանրակշիռ և հարցով հետաքրքրված 32 պատգամավորներին է ուղարկել տեղեկանք, ուր զետեղված են ԵՏՄ պայմանագրի կիրառման առավել շոշափելի հետևանքները: Ստորև ներկայացնում ենք այն: ՏԵՂԵԿԱՆՔ Եվրասիական Տնտեսական Միության 2014 թվականի մայիսի

Դիզենտերիայի հարուցիչը հնարավոր է Եղվարդի մանկապարտեզի աշխատակցից է անցել սննդին (Տեսանյութ) 

Թունավորված երեխաները վերակենդանացման բաժնից դուրս են գրվել

Փաշինյանը հեգնում է եռյակին, որ եթե իշխանական բուրգը ճաքեր է տվել, 88 ստորագրություն կունենային

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հարցին, թե ինչու  տապալվեց Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու իր նախաձեռնությունը եւ ինչու ընդամենը 3 ստորագրություն եղավ՝ պատասխանեց. «Ես չեմ, որ պետք է դրա վերաբերյալ բացատրություն տամ: Անկեղծ ասած, նախագիծը ներկայացնելիս ինձ համար կարեւոր է եղել ոչ թե ուրիշների, այլ Քաղաքացիական պայմանագիր միավորման դիրքորոշումները արձանագրելը: Մենք այդ դիրքորոշումները արձանագրել ենք, կշարունակենք,

305 ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ (Տեսանյութ) 

Մեր երկրում ՄԻԱՎ-ն ամենաշատը տարածվում է սեռական ճանապարհով

Հայաստանի երեխաների 37.3 տոկոսն աղքատ է

11 ամյա Մարիամիկը, ի տարբերություն իր շատ հասակակիցների, չի երազում փափուկ խաղալիքների, «Բարբի» տիկնիկի, համակարգչային մանկական խաղերի մասին. Մարիամիկն ուզում է տաք հագուստ, ձմեռային տաք կոշիկ ունենալ, երազում է մանդարինի ու խտացրած կաթի մասին: Այնպես չէ, որ նա մանդարին ընդհանրապես չի կերել, տարին 1-2 անգամ նրա մայրը՝ տիկին Ռուզանը, ճիշտ է, պարտքով, բայց գնում է:

Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի հետ հարցեր է պարզաբանում եւ քննադատում ՀԱԿ-ի լոգոյի տակ թաքնվող գործչին

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի դիրքորոշմանը, թե ինչու չմիացան Սերժ Սարգսյանի իմպիչմենտի իր որոշման նախագծին: Նրա խոսքերով՝ «Եռյակի դիրքորոշումը խոսուն է»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, երբ որպես իր որոշումը, որպես օրենսդրական նախաձեռնություն դրվի շրջանառության մեջ, պատրաստ է ընդունել առաջարկներ եւ բոլոր կետերի շուրջ համագործակցել: Հարցին՝ Արտաշես Գեղամյանն ասաց, որ  ձեր նախաձեռնությունը

Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր ուղղորդել Նիկոլ Փաշինյանին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ափսոսում է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնության հարցում չի խորհրդակցել իր հետ, այլ դիմել է խմբակցություններին: «Եթե ինձ դիմած լիներ, մեկ-երկու ուղղություն կտայի»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հետո գովեց պատգամավորին, ասաց երիտասարդ լավ քաղաքական գործիչ է ու հիշեց նախորդ տարի նախագահական հետընտրական շրջանը. «Նիկոլը ինձ

Փաշինյանը 3 պատճառ է նշում իմպիչմենտի նախագիծը ներկայացնելու համար

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց. «Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել 44 ստորագրություն: Հայտնում եմ, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետո այն որպես օրենսդրական նախաձեռնություն կդրվի շրջանառության մեջ: Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է  քննարկվի գլխադասային հանձնաժողովում եւ քվեարկության դրվի նիստում՝ օրակարգում ընդգրկվելու համար:

Աշխատունակության կորուստն աշխատանքային խեղման հետեւանք է

2007 թ. փետրվարից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցը չի կարողանում դատական ատյաններում ապացուցել, որ անաշխատունակ է դարձել աշխատանքի վայրում: Երկրորդ խմբի ցմահ հաշմանդամ, մասնագիտական աշխատանքի 70 տոկոս կորուստ ունեցող Պավել Ալեքսանյանը 2011թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2013 թ. սեպտեմբերի 1-ը զրկված է եղել իրեն հասանելիք աշխատավարձից, քանի որ ինչպես ինքն է ասում՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական

 Րաֆֆի Հովհաննիսյանը՝ եռյակից դուրս գալու խնդիր չի տեսնում

Ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, դեռեւս եռյակից դուրս գալու խնդիր իրենց կուսակցությունը չունի:

Պետությանը, ՏԻՄ-երին չի թույլատրում նվիրատվություն անել ու հատկացնել կուսակցություններին, նաեւ՝«Օրինաց երկրին»

ՀՀ վարչական դատարանում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը ներկայացրեց իրենց հայցի առարկան, ասելով, որ վիճարկվող հողը հատկացված է եղել իրենց, եւ Երեւանի քաղաքապետն իր որոշմամբ չի վկայակոչել իրավական ակտերը:Երբ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչն ասաց, թե «կողմն ամեն ինչից բոլ-բոլ ունի», հետեւեց պատասխանը.«Դուք էլ օրինաց երկիր» ունեք»: «Օրինաց

Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Դուք ինչ ուզում ասում եք, ես էլ ինչ ուզում, անում եմ»

«Հայտարարում եմ, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկություններին»,-ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, մինչ ՀՀ ԱԺ-ի՝ ՀՀ կառավարության որոշումները քվեարկության դնելը հայտարարեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա այս որոշումը պատճառաբանեց նրանով, որ քվեարկությունն անցնում է ՀՀ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի խախտումով ու հավելեց. «Մենք ընդհանրապես դատապարտում ենք ձեր մոտեցումը, թե բերեք փաթեթով չքննարկված օրենքներ դակենք

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց ՀԱԿ անդամի քննադատությանը

Լրագրողներից մեկը ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրեց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի մեկնաբանությունը իր ասածների վերաբերյալ, թե եռյակը միասնական չէ, միասնական օրակարգ չունի : Հիշեցնենք, որ այդ հարցում խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հակառակ կարծիքն էր հայտնել, ինչից հետո Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ  «Ժառանգության» մասով մի փոքր դժվար է կողմնորոշվել, որովհետեւ ամեն մեկը մի բան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031