Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները Լենինգրադյան փողոցում բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամին և աջակիցներին. (Տեսանյութ)

Մարտ 06,2014 19:30

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին:

Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ չեն տվել, որ նրանց բերման ենթարկեն:
Սակայն Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին:

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31