Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. «Դրամի արժեզրկումը վտանգավոր երեւույթ է»

Աշոտ Թավադյանը կանխատեսում է հնարավորինս ցածր գնաճ «Տեղի ունեցավ անընդունելի բան, Կենտրոնական բանկը չպիտի թույլ տար դրամի կտրուկ արժեզրկում»,- այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Նա դրամի արժեզրկումը վտանգավոր երեւույթ է համարում: Ըստ նրա, եթե դրամի ճշգրտման գործընթացը անընդհատ կատարվեր, տնտեսությանը վնասներ չէր հասցնի: Նրա

5 խորհուրդ ընթերցողներին

Վերջերս համացանցում հաճախ եմ հանդիպում խորհուրդների, որոնք, այսպես ասած «համարակալված» են՝ 7 խորհուրդ՝ նիհարելու համար, 12 խորհուրդ երջանիկ լինելու համար, 16 խորհուրդ, թե ինչպես կարելի է հարստանալ եւ այլն: Այդ «խորհրդաշարերում» լինում են նաեւ արժեքավոր մտքեր, բայց հասկանալի է, իհարկե, որ դրանք թվերով ներկայացնելը սովորական մարքեթինգային քայլ է՝ նյութն ավելի պարզ դարձնելու համար: Նմանակելով այդ

Աշոտ Թավադյան. «ԵՏՄ-ին չինտեգրվելու դեպքում՝ գումարային կորուստը մոտը 3 միլիարդ դոլար կկազմի» (Տեսանյութ)

Աշոտ Թավադյանի խոսքերով՝ ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերություններին «Եվրասիական տնտեսական միություն մտնելով մենք ստացանք գազի գնի նվազում»,- այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Նա նշեց, որ այդ անդամակցությունը կարող է զարկ տալ ադամանդի արտադրությանը, դրա արդյունքում Հայաստանը ստանալու է 270 միլիոն դոլար

Տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանին նվիրված ցուցահանդեսի բացումը

Այսօր Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվեց Կարեն Դեմիրճյանին նվիրված ՝ «Ժառանգություն»  խորագրով ցուցահանդեսը: Ժողովուրդը Կարեն Դեմիրճյանին ժամանակին շնորհել է «Կարեն շինարար» պատվանունը, որը  համապատասխանում է իրականությանը. պարոն Դեմիրճյանի օրոք Երևանում  հասարակական նշանակության շատ   մոնումենտալ շենքեր ու հուշակոթողներ  կառուցվեցին: Այսօրվա  ցուցահանդեսում ներկայացված էին 1960-1990 թվականներին՝ դեռևս   Սովետական Հայաստանում  կառուցված շենքերը, նաև այն կառույցները, որոնք  ավարտուն տեսքի են բերվել 

Կենտրոնը «խեղդամահ է» լինում շենքերով

Երեւանի կենտրոնը խեղդվում է նորակառույցներով: Կառուցապատողները կենտրոնում հենց մի քանի մետր ազատ տարածք են տեսնում՝ «զավթում են»: Մայրաքաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի նոր կառուցվող շենքերի ենք հանդիպում, կամ՝ շինարարության համար նախատեսված հսկայական փոսերի՝ կատլավանների: Մարդիկ ասում են՝ այսպես եթե շարունակվի, շուտով ոչ զբոսնելու, ոչ էլ՝ «ասեղ գցելու» տեղ չի մնա: Ամիրյան-Կողբացի անկյունը երկար ժամանակ է՝ ինչ

Տիեզերական սարդոստայն

Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ. -Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չեմ շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա: Ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ մենք

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը կլուծի Հայաստանում հիմնարկների գերբեռնվածության խնդիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ներկա գտնվեցին 1200 դատապարտյալների համար նախատեսված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացման արարողությանը: Հայաստանում քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման համար 2007 թվականին սկսվել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքները, սակայն կասեցվել էին 2009-2010 թվականին՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Շինարարական աշխատանքները վերսկսվել էին 2011 թվականին: Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարարը,

Ուկրաինայում կարգելվի նշել Նոր տարին, քանի որ Ձմեռ պապը (Дед Мороз) ունի ռուսական ծագում

Ռուսական ԶԼՄ-ները նման ֆեյքերով՝ կեղծ տեղեկատվությամբ են կատարում հակաուկրաինական քարոզչությունը 2014-ի մարտի 2-ին մի խումբ ուկրաինացի երիտասարդ լրագրողներ որոշեցին ստեղծել Stopfake. org նախագիծը: Կայքի ստեղծման հիմական պատճառը ռուսական քարոզչամեքենայի մանիպուլյացիաները բացահայտելն էր: Stopfake. org կայքի խմբագիր Տատյանա Մատիչյակը «Առավոտի» հետ զրույցում հիշեց. «Stopfake. org նախագիծը որոշեցինք կյանքի կոչել հատկապես այն ժամանակ, երբ սրվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները:

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը որոշեց մտածել ժողովրդի մասին

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներն, ամեն դեպքում, դրական են գնահատում վարչապետի նախաձեռնությունը «Հատկապես վերջին տասը տարիներին հարկային մարմինները գործարարների նկատմամբ տեռոր են կազմակերպում յուրաքանչյուր Աստծո օր: Այդ ժամանակ պետություն չէի՞ն, գործարարների թիկունքին կանգնելու հարց չէ՞ր առաջանում իրենց մոտ: Ի՞նչ պատահեց, որ հիմա հիշեցին»,- «Առավոտի» հետ զրույցում հարցադրումներ հնչեցրեց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը`

Հարուցվել է քրեական գործ՝ 40 օրական երեխայի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի ցուցումով հարուցվել է քրեական գործ` մանկահասակ (40 օրական)  Ն.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ: 2014 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 06:10-ի սահմաններում, բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող

Այս տարի ընտանեկան բռնությամբ 11 կին է մահացել. ի՞նչ է նախատեսում ազգային ռազմավարությունը

Անցյալ տարի 5-ամյա Արմանն ու նրա եւս անչափահաս քույրն ականատես են եղել թե ինչպես է հայրը դանակի մի քանի հարվածներով սպանում նրանց մորը՝ Լուսինե Դավթյանին: Լուսինեի հարզատներն «Առավոտին» պատմել են, որ մինչ սպանությունն ամուսինը կնոջը պարբերարար բռնության է ենթարկել՝ թե հոգեբանական եւ թե ֆիզիկական: Սպանված կնոջ ծնողների խնամքին են մնացել անչափահաս երեխաները. սպանված կնոջ հոր

Երեխային պապի կամ տատի անունով կնքելիս նրանից պահանջում են նմանվել այդ մարդուն

17-ամյա Պերճուհի Հարությունյանը որոշել է չափահաս դառնալուն պես փոխել իր անունը: Պերճուհին ուզում է դառնա Մոնիկա, որը, նրա կարծիքով, եւ ժամանակակից է հնչում եւ կրճատ տարբերակներն էլ շատ են՝ Մոնա, Մոնո, Մոնի: «Իմ անունը հայրիկս է դրել՝ մահացած տատիկիս պատվին: Իմ անունն ինձ շատ է խանգարում: Եղել են դեպքեր, երբ բակի երեխաները հետեւիցս անվան հետ

Ձեռքերդ հեռո՛ւ Հայաստանից

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ մտնելուց մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 26-ին, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ: «Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ անցած տարիներին ՀՀ-ում

Գորիսի քաղաքապետը տեղյակ չէ, որ իրեն մեղադրանք են առաջադրել

Օրերս ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ   Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (յոթ դրվագ) և 310 հոդվածով:  Գորիսի քաղաքապետը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ տեղյակ չէ իրեն առաջադրված մեղադրանքից: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր

Կարեն Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով

Բարսելոնում մեկնարկած վեց գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարի առաջին տուրում հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը առաջին տուրում պարտության մատնեց իսպանացի Ալվար Ալոնսոյին: Այսօր հայ շախմատիստի մրցակիցը նույնպես իսպանացի Մարկ Նարցիսոն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbas.com-ի  

«Թովմաս Պողոսյանն աշուղական արվեստում արել է այն, ինչ Ալթունյանը՝ ժողովրդականում»

Գրեթե բոլոր ասպարեզներում, առավելապես՝ մշակույթի ոլորտում, բարձրակարգ մասնագետները սովորաբար լինում են նեղ գործունեությամբ զբաղվող անհատները։ Հազվագյուտ լինելու չափ քիչ են այն արվեստագետները, որոնք կարողանում են իրականացնել բազմաբնույթ գործունեություն՝ լինել գիտնականի չափ գիտակ, ասենք՝ կատարող-երգչի չափ շնորհալի, խիստ կազմակերպված ղեկավար, գրական հսկայածավալ գործունեության հեղինակ եւ մասնագիտական դպրության կազմակերպիչ։ Այդ հազվագյուտ անհատ-արվեստագետներից է ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա»

Չարն ու բարին

Տիեզերքն ու երկիրն ամբողջապես կազմված են չարի ու բարու համադրությունից: Շատերի մոտ միանգամից հարց կառաջանա, թե այդ ի՞նչ չար բան կարող է ունենալ տիեզերքը: Միանգամից էլ պատասխանեմ. երկրագնդի վրա կատարվող բազմաթիվ և բազմապիսի աղետալի երևույթներ պայմանավորված են տիեզերքի անմիջական և ոչ անմիջական ազդեցություններով: Այդպիսի ցայտուն օրինակներ կարող են համարվել. երկնաքերերի անկումը, նորմայից գերբարձր և գերցածր

Սերգեյ Մովսիսյանը Քաթարում երկրորդ հաղթանակը տարավ

Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open» ներկայացուցչական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից մեկ միավոր վաստակեց միայն Սերգեյ Մովսիսյանը, որը 3,5 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում: Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Էլինա Դանիելյանն ու Հովհաննես Գաբուզյանը պարտվեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մագիստրատուրան ժամանակի վատնո՞ւմ է, թե՞ մասնագիտացում

Մասնագիտություն ընտրելիս բոլորն են դժվարանում, հաճախ օգնության են հասնում ծնողները, ինչն ունի իր դրական եւ բացասական կողմերը, քանի որ եթե մարդ չսիրի մասնագիտությունը, երբեք չի կարող հասնել հաջողությունների: Բակալավրիատում կրթություն ստանալուց հետո ուսանողներից շատերը ցանկություն են ունենում կրթությունը շարունակել մագիստրատուրայում եւ այստեղ բախվում են մի շարք խնդիրների: Արդյոք մասնագիտությունը պե՞տք է փոխել մագիստրատուրայում, մագիստրատուրան կտա՞

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 12000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության

«Միայն քծիպ վանեցին կարող էր աշխարհի ամենաբարակ հացը պատրաստել»

Ահարոն Ադիբեկյանը՝ հայկական լավաշի մասին, որն այլեւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է Մեկ տարի առաջ՝ 2013 թվականին, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից հայտ էր պատրաստվել ու Հայաստանի կողմից ներկայացվել հայկական լավաշը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներգրավելու մասին: Հայաստանի հայտին, որն անցնելով փուլերով, ստուգվել է,

Պուտինի հարավկովկասյան նոր խաղաքարտը

Ի՞նչ է ծրագրում այս Պուտինը Դեռ նոր են կրքերը հանդարտվում ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի խոցումից հետո մեր տարածաշրջանի կայունության առնչությամբ, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ շահագրգիռ երկրների, կառույցների կողմից հայտարարությունները, երբ մի նոր իրադարձություն տեղի ունեցավ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան նոյեմբերի 24-ին Սոչիում ստորագրեցին դաշնության եւ

Արարատ Զուրաբյան. «Ապագայում կլինեն քաղաքական նոր միավորումներ». «Հրապարակ»

ՀՀՇ-ի քաղաքական գործունեության ներկա ու ապագա անելիքների մասին զրուցել ենք կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ: – Պարոն Զուրաբյան, ՀՀՇ-ի գործունեությունն արտահայտվում է միայն հայտարարությունների տեսքով, արդյոք այսպիսով Դուք չե՞ք դառնում նույն «գեղի կլուբը», ինչպես բնութագրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին… – Այսօր բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ ասպարեզում են, գործում են պառլամենտում ներկայացված անձանց միջոցով, նույն

Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է

Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  մասնագետների հետ: Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28 –ին արձանագրված  թունավորման հետևանքով  այս պահի դրությամբ հոսպիտալացվել է  3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը`  Երևանի  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս  7  երեխա ստանում է ամբուլատոր բուժում: Երեխաների առողջական

Ծմակուտն ու աշխարհը. «Հրապարակ»

Որքան էլ մեկուսացած եւ Ծմակուտի կյանքով ապրող մի ափաչափ երկիր լինենք, միեւնույն է՝ աշխարհում տեղի ունեցող գլոբալ պրոցեսները մեզ չեն շրջանցում: Նավթի գների անկում, ռուբլի-դոլար հարաբերակցություն, ուկրաինական պատերազմ, ԵՏՄ հիմնադիր անդամ երկրների տարաձայնություններ, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակ եւ այլն: Ոչինչ անհետեւանք չի անցնում, ու դրանց արձագանքները լսվում են նաեւ հայոց լեռներում: Ահա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի

Ռեւանշ կառավարությունում. «Ժամանակ»

Երեկ Հայաստանում վերջապես համալրվել է փոխվարչապետի պաշտոնը, և այն զբաղեցրել է նոր նախարար՝ միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Վաչե Գաբրիելյանը նախարար էր Տիգրան Սարգսյանի կաբինետում, իսկ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո նշանակվեց վարչապետի խորհրդական, որը, ինչ խոսք, մխիթարական պաշտոն էր: Եվ ահա, Գաբրիելյանը վերստին նախարար է և արդեն փոխվարչապետ, ինչը ստատուսի շոշափելի

Տրանսֆերտների հոսքը այլեւս դադարել է դրական լինել. «Հայոց աշխարհ»

Չնայած վերջին ամիսներին ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից փոխանցվող գումարների կրճատմանը, այնուհանդերձ այլ երկրներից մուտքերի ավելացման հաշվին մինչեւ սեպտեմբեր Հայաստան մտնող տրանսֆերտների հոսքը դեռեւս պահպանում էր դրական դինամիկան։ Տարեսկզբի ինը ամիսներին դրանք ավելացել էին ընդհանուր առմամբ 0,4 տոկոսով։ Սակայն արդեն տասը ամիսների ընթացքում նվազեցին մասնավոր ոչ առեւտրային փոխանցումները։ Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, տարեսկզբի տասը ամիսներին բանկային

Ռայներ Մորելի. «Ես միշտ կողմ եմ սահմանների բացմանը». «168 ժամ» 

«Ես վրացական քաղաքականության վերաբերյալ չեմ մեկնաբանում, թեպետ հարևան երկիր են: Ընդամենը կարող եմ չեզոք ընկալման տեսանկյունից ասել, որ որքան ավելի բաց են սահմանները, երկաթուղիները, այնքան ավելի լավ: Ես չեմ կարող ասել, թե մեկի սահմանի բացումն ինչպես կարող է մյուսին շրջափակել: Կներեք, բայց չեմ միջամտի վրացական քաղաքականությանը: Սակայն, բնականաբար, որքան բաց լինեն ուղիները, այնքան ավելի լավ:

Երեխաների թունավորման գործով 

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Եղվարդում վերջին տվյալներով հոսպիտալացվել է 54 երեխա՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ, որոնցից 19-ը արդեն դուրս են գրվել։ Բոլորն էլ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաներն են։ Կոտայքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ժամանակավորապես կասեցվել մանկապարտեզի գործունեությունը, փորձանմուշներ են վերցվել ինչպես օրվա ճաշատեսակից, այնպես էլ պահեստավորված սննդից, միջոցներ են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031