Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ ֆերմերին. «Հլը մի քիչ մոտիկ արի, ասեմ». (Տեսանյութ) «Ա1+»

Մարտ 06,2014 19:54

Գյուղատնտեսական հարցերով խորհրդարանական լսումներն այսօր վերածվեցին փոխադարձ կշտամբանքների: Լսումներին ներկա էին նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերի ֆերմերները, որոնք դժգոհ էին նախորդ տարիներին Գյուղատնտեսության նախարարության բաժանած էլիտար ցորենի սերմնացուից.

Լսումներին ներկա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանումներ պահանջեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից.

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ ցանքի ժամկետներն են խախտված, իհարկե դրան նպաստել են նաեւ բնակլիմայական պայմանները. «Այսինքն` չենք կարող ասել, որ միայն սերմից է: Նույն իր հարեւանը լավ բերք է ստացել»:

Նախարարի այս հայտարարությունը հունից հանեց ֆերմերներին։ Արարատի մարզի Նորակերտ համայնքի ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը ասաց. «Պարոն նախարարն այստեղ սուտ է խոսում»:

Հովիկ Աբրահամյանն ընդհատեց՝ «Քեզ կոռեկտ պահի»:

Ֆերմեր. «Սերմերի մասին օրենքը խախտել է պարոն նախարարը»:

Հովիկ Աբրահամյան. «Խախտելն ուրիշ բան է, սուտ ասելն` ուրիշ է: Չափդ մի անցիր։ Հլը մի քիչ մոտիկ արի, ասեմ, լավ, ինչի ես գոռում: Այ տղա, լսի, դու գիտես չէ, որ քո կենսագրությունը քեզնից լավ գիտեմ: Բա ինչի մասին է, մի հատ քեզ հանգիստ պահի, էդ մեկ»։

Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31