Օրվա լրահոսը
Հովիկ Աբրահամյանը`ՀԱԿ պատգամավորին. «Ժուչոկը ձեր ներդրած գործառույթն է, մենք դրանով չենք զբաղվում»
«Ի՞նչ նպատակով է այս տեսախցիկաֆիկացիան»,- քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահից հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` նկատելով, որ վերջին շաբաթվա ընթացքում պատգամավորների աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրվում: Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք թաքուն խոսելու ոչինչ չունեն, ինչ պետք է՝ ԱԺ ամբիոնից հայտարարում են, ինչո՞ւ են իրենց գաղտնալսում: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ազգային ժողովում ոչ ոքի չեն գաղնալսում:
Արմեն Ռուստամյան. «Չաթլախ`նշանակում է ճաք տված»
«Չաթլախ բառը տաճկերեն է, որը նշանակում է ճաք տված: Կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը»,- լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց իր օգտագործած բառի ծագումնաբանությունը`ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ քառօրյայի մեկնարկին, հակադարձելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, պատգամավորն ասել էր. «Ղալաթ ես անում, չաթլախ» : Aravot.am-ի դիտարկմանը, որ հայ
ՄՄ մտնելով մեր արտահանողները կազատվեն Վերին Լարսում քաշքշուկներից
«Մեր առջեւ բացվելու է 200 միլիոնանոց շուկա, եւ ապրանքների արտահանումը կդյուրինացվի: Եթե ներկայումս մեր արտահանողները Վերին Լարսում փաստաթղթայիրն խնդիրներ են ունենում շատ հաճախ, ապա Մաքսային միությանը միանալիս, այդ խնդիրները չեն լինի»,-այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ստեղծված Գյուղատնտեսության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գրիշա Բաղյանը: Ըստ նրա,
Կալանավորը` նոր հանցադրվագներով
2013 թ. սեպտեմբերի 6-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել Արագած գյուղի մի խանութից 600.000 դրամի ապրանքներ գողանալու մասին: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, ներկայումս ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, 1985 թ. ծնված Արման Մ.-ն,
Կառավարական հանձնաժողովի նիստ՝ Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գրիգոր Գուրզադյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները: Գրիգոր Գուրզադյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 24 , ժամը 1800-2000-ը, Երևանի Սուրբ
Երվանդ Բոզոյան. «Ռուսաստանը խոշոր աշխարհաքաղաքական պարտություն կրեց»
«Արևմուտքի և Ռուսաստանի միջև մրցակցության մեջ Ռուսաստանը խոշոր աշխարհաքաղաքական պարտություն կրեց»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում, խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Անդրադառնալով Յանուկովիչի քաղաքականությանը՝ պարոն Բոզոյանն ասաց. «Յանուկովիչը սխալ քայլեր կատարեց. փոխանակ ինքը երկիրը տաներ ավելի ժամանակակից երկրի ճանապարհով, դեպի եվրոպական արժեքներ, հավասարակշռված քաղաքականություն վարեր Ռուսաստանի և Եվրոպայի հետ, ներքին
Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման աշխատանքները շարունակվում են
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մասնակցությամբ բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովը հերթական հանդիպման ժամանակ հաստատեց իր աշխատակարգը, գործառույթների վերաբերյալ հանդես եկավ առաջարկություններով և դիտարկումներով, ինչպես նաև հստակեցրեց հանդիպումների ժամանակացույցը: Միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և արհմիությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմին է, որը տարբեր հարցերի,
Հարգե՞լ, թե՞ չհարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը Ազգային ժողովում
Այսօր ԱԺ նիստի սկզբում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյան առաջարկեց, որ պառլամենտում մեկ րոպե լռությամբ հարգեն Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով տասնյակ զոհերի հիշատակը: Նա նկատեց, որ մահաբեր զենքի կիրառումը ցուցարաների դեմ իշխանության կողմից շատ վատ բան է`ակնարկելով նաեւ 2008-ի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: ԱԺ նախագահը առաջարկեց հարգել ողբերգական իրադարձությունների բոլոր զոհերի
«Ղալաթ ես անում, չաթլախ». Արմեն Ռուստամյանը`Հրայր Թովմասյանին (տեսանյութ)
ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի այս քառօրյայի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ օրերս ոչ իշխանական չորս ուժերի հասցեին արած արտահայտությունն անթույլատրելի է: Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ հարցին Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել էր, որ ոչ իշխանական ուժերը «ղալաթ են անում»: ՀՅԴ-ական պատագամավորը նախարարի
Ռուբեն Մեհրաբյան. «Ուկրաինան չի մասնատվի»
«Ուկրաինայում վառվող անվադողերի մեջ վառվում էին Պուտինի կայսերապաշտական ցնդաբանությունները, որը կոչվում է Մաքսային միություն: Տեսնում ենք, թե պուտինյան քաղաքականությունը ինչպես կատաստրոֆայի ենթարկվեց Ուկրաինայում»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նշեց, որ խափանվում են «պուտինյան քարոզչության կատաստրոֆան, այն գեբելսյան քարոզչությունը, որը լցվում է բոլորիս տները, այդ
ԴԱՀԿ պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ միջազգային մրցաշարի նախապատրաստման սեմինար-խոհրդակցությանը
Վաղը՝ փետրվարի 25-ին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի “Երշովո” համալիրում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային մրցաշարի նախապատրաստման համար կազմակերպվելիք սեմինար-խորհրդակցությանը: Համաձայն ՀԱՊԿ և Համալիր մենամարտի միջազգային ֆեդերացիայի 2014 թ. հիմնական միջոցառումների պլան-օրացույցի՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների աշխատակիցների միջև “ՀԱՊԿ Հավաքական անվտանգության
«Միջազգային բակալավրիատի» ծրագիր. կվերապատրաստվեն նաև ուսուցիչները
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի ճանաչման մասին: Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև: Կազմակերպությունը կօժանդակի
Վարչապետի ցավակցական խոսքը ականավոր հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ
Կյանքից հեռացավ մեր ժամանակների մեծագույն հայերից մեկը։ Գիտնական, ում թողած մեծ ժառանգությունը հայ գիտական մտքի զարգացման գործում ահռելի է, և դեռ երկար ժամանակ ուսումնասիրության, վերլուծության և արժևորման մեծ ճանապարհ է հարթելու բազմաթիվ գիտնականների և ուսումնասիրողների համար։ Բազմակողմանի օժտված մեծ հայի թողած գրական, գեղարվեստական ժառանգությունն իր արժանի տեղն է գրավում մեր մշակույթում և մտագործունեության նոր հորիզոններ
Ինքնահրկիզման փորձ նախագահական նստավայրի դիմաց (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարեց մի քաղաքացի: Նա քրոջ՝ Սիլվա Վարդանյանի հետ մտել էր ՀՀ նախագահի քաղաքացիների ընդունելության բաժին՝ բողոք ներկայացնելու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի վարույթում գտնվող իրենց բնակարանի եւ իրենց իրավունքների խախտման հայցի վերաբերյալ: Սիլվա Վարդանյանը բավական զայրացած էր: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք զոհ են
Երկրները պայքարում են իրենց ծերացող ազգաբնակչության կենսաթոշակային կարիքները հոգալու համար
Նախանշվող կենսաթոշակային ճգնաժամը պահանջում է հրատապ բարեփոխումներ՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հետագա սերունդների սոցիալական ապահովությունը երաշխավորելու համար, նշվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում ԲՐՅՈՒՍԵԼ, 21փետրվարի, 2014թ. —Համաշխարհային բանկի նոր «Հակադարձվող բուրգը. կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական մարտահրավերները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում նշվում է, որ գերբեռնված պետական կենսաթոշակային համակարգերի վրա ծերացող ազգաբնակչության և նվազող աշխատուժի ծանրակշիռ ազդեցության
Սպարապետ Վազգեն Սարգսյանը չէր ների…
Սպարապետի մայր, տիկին Գրետա Սարգսյանին Հարգարժան տիկին Սարգսյան Փառք ու պատի՛վ Վազգեն Սարգսյանին ,մեր բոլոր նահատակներին,փառք ու պատի՛վ մեր իրական երկրապահին: Սիրելի Գրետա, ցավալի է սակայն ,որ Դուք շնորհավորում եք այն երկրապահին, ով քար լռություն պահպանեց, – երբ օրը ցերեկով սառնասրտորեն գնդակահարեցին Արցախյան գոյամարտի հերոս հրամանատար Հրաչ Մուրադյանին, – երբ Երևան քաղաքում դաժանորեն
Երեք հարց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային
Հայաստանի տնտեսական աճին նպաստող ոլորտների աջակցությունը՝ երկրի հետ ԵՄ հարաբերությունների առանցքում: «Մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի բարեփոխումները և արդարադատության ոլորտի բարեփոխումները կլինեն 2014-2020թթ ԵՄ-Հայաստան հարաբերությունների գերակա ուղղությունները, քանի որ ակնկալվում է, որ դրանք կնպաստեն երկրի տնետսական աճին»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնի հետ հարցազրույցում: Այս հարցազրույցը տեղեկատվական
Պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի կիրառման վերաբերյալ Օմբուդսմենը հրատապ գրություն է ներկայացրել ՍԴ
Փետրվարի 17-ին Հայաստանի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հրապարակային դիմում ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո Օմբուդսմենը հրատապ գրությամբ դիմեց Սահմանադրական դատարան: Ստորև ներկայացնում ենք Պաշտպանի գրությունն ամբողջությամբ: «Բարձր դատարան, Սահմանադրական դատարանի հունվարի 24-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ կայացրած աշխատակարգային որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների և գործողությունների տեղիք տվեց թե՛ գործատուների, թե՛ աշխատողների և թե՛ պետական մարմինների ղեկավարների
Ով մեզ հետ չէ, նա դավաճան է
Հայտնի թեզի աշխարհաքաղաքական դրսեւորումները Կիրակի օրը HTB-ով դիտեցի հատված մի ֆիլմից, որը նվիրված էր դավաճանության, այսպես ասած, անատոմիային: Հավակնում էր, համենայնդեպս, այդպիսին լինել: Խոսքը ամուսնական կամ անձնական դավաճանության մասին չէ, այլ երեւույթի քաղաքական, պետական մասշտաբով դրսեւորումների մասին: Ֆիլմում խոսք կար իրական դավաճանների մասին՝ Հայրենական պատերազմի ժամանակ հակառակորդի կողմն անցած գեներալ Անդրեյ Վլասովի, կամ, օրինակ, 1970-ականներին,
ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման անթույլատրելիության մասին. «Ամերիկայի Ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման անթույլատրելիության մասին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը նախագահի պաշտոնից ազատել է Վիկտոր Յանուկովիչին և նշանակել երկրի ժամանակավոր ղեկավարին: Նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսին, որը հանդես է եկել կիրակի օրը ԱՄՆ-ի «Էն-Բի-Սի» հեռուստաընկերության եթերում, ուղղվել է հարց Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մի քանի
Քարաթափում Ալավերդի քաղաքում
Փետրվարի 24-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ կմ-ին ժայռաբեկոր է ընկել (մոտ 1,7 խ.մ), ինչը խոչընդոտում է երթևեկությանը: Հրշեջ-փրկարարները հեռացրել են ժայռաբեկորն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: ԱԻՆ
Սիսիան – Գորիս – Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24–ին` ժամը 10:00–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, Սիսիան – Գորիս – Կապան ճանապարհահատվածում` տեղ-տեղ մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ուկրաինացիները հնարավորություն են ստացել մտնել Յանուկովիչի դղյակ (Ֆոտոշարք)
«Ուկրաինայի քաղաքացիներին առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել մտնել Վիկտոր Յանուկովիչի շքեղ նստավայր: Դղյակում շատ բան կա տեսնելու. թանկարժեք մեքենաների շքեղ հավաքածու, գոլֆի դաշտ եւ նույնիսկ սեփական կենդանաբանական այգի»,- գրում է euronews.com-ը: Ընդդիմության ներկայացուցիչները հսկում են տարածքը, իսկ անցորդները կարող են մտել նախագահի նստավայր եւ տեսնել շքեղ առարկաները, որոնք ոչ բոլորի գրպանին են հասու: Լրատվամիջոցը հրապարակել
Հայկական ժողովրդային շարժումը ցավակցում է
Խոր վիշտով տեղեկացանք հայ մեծանուն գիտնական, ականավոր աստղաֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային աստղագիտական միության անդամ, գրող, գեղանկարիչ, ՀՀ Գրողների միության անդամ, հանճարեղ մտավորական՝ Գրիգոր Գուրզադյանի մահվան մասին: Հայկական ժողովրդային շարժումը, ունեցել ենք բախտը մեր հարկի տակ հյուրասիրելու հայոց արդի ժամանակաշրջանի մեծ հանճար՝ Գրիգոր Գուրզադյանին, ինչն էլ ավելի է ցավեցնում մեր սիրտը,
Չեն ուզում դառնալ առաջին քայլի գերին. 1in.am
1in.am. Սերժ Սարգսյանի ձևավորած սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդդիմադիր քաղաքական ուժերից առայժմ չի ստացել որևէ առաջարկ, թեև գործում է արդեն ամիսներ: Առաջարկների այդ բացակայությունը հասկանալի է, և ըստ էության` դրա բացատրությունն, անշուշտ, ունի երկու երես: Առաջին հերթին` ի՞նչ առաջարկել սահմանադրական բարեփոխումների համար, եթե Հայաստանում իշխանության ձևավորումն ու գործունեությունը ինքնին հակասահմանադրական են: Այդ հակասահմանադրականության պայմաններում սահմանադրական
Եկուր քովս տղաս, պատմելիք մ’ունիմ
– Եկուր քովս տղաս, պատմելիք մ’ունիմ… Յանկարծ ձայնեց մեծ հայրս: Քովը շտապեցի եւ անհամբեր սպասեցի իր պատմուածքին, որ միշտ մանկութեան սիրտս կը թրթռեր: – Դուն կ’աղօթե՞ս տղաս – Ես զարմացած սթափեցայ այս անակնկալ հարցումէն: – Երբեմն կ’աղօթեմ, բայց յաճախ կը մոռնամ – պատասխանեցի ինքզինքս յանցաւոր զգալով: – Վնաս չունի – հապճեպ ըսաւ – Եթէ այդպէս
«Դեմ առ դեմ». Աղասի Ենոքյան եւ Արմեն Բադալյան
Փետրվարի 24-ին, ժամը 17.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք քաղաքագետ Աղասի Ենոքյանի եւ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ուկրաինայի վերջին դեպքերի ազդեցությունը նախկին խորհրդային տարածքում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում
ԱՄՆ-ի խոստացել է օժանդակություն տրամադրել Ուկրաինային. Amerikayidzayn.com
Amerikayidzayn.com. ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուի համաձայն, Վաշինգտոնը պատրաստ է աշխատելու Ռուսաստանի և այլ պետությունների հետ՝ Ուկրաինայում ժողովրդավարության և երկրի դժվարին ժամանակներ ապրող տնտեսության վերականգնման ուղղությամբ: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Անտոն Սիլուանովի հետ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող «20-ի խմբի» հանդիպման շրջանակներում, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից
Ուկրաինայի խորհրդարանը նախագահի պաշտոնակատար է նշանակել. Azatutyun.am
Azatutyun.am. Ուկրաինայի խորհրդարանի որոշմամբ Ռադայի խոսնակ Օլեկսանդր Տուրչինովը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները: Ռադան կիրակի օրը նման որոշում է կայացրել նախօրեին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելուց և նախագահական նոր ընտրություններ նշանակելուց հետո: Կիևում և այլուր ավելի քան երեք ամիս տևած ցույցերից, ինչպես նաև վերջին օրերի արյունալի բախումներից հետո Ուկրաինայի նախագահը շաբաթ օրը լքել էր մայրաքաղաքը: Այսօր
Մահացել է հայ անվանի աստղագետ Գրիգոր Գուրզադյանը
Փետրվարի 22-ին կյանքի 92-րդ տարում վախճանվեց հայ անվանի աստղագետ Գրիգոր Գուրզադյանը, որի համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունքի են արժանացել գիտնականների կողմից: Նա հայտնի է որպես տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկը: Լայն և բազմածավալ է Գուրզադյանի ստեղծագործությունը. աստղագիտությունից բացի նա հայտնի է որպես տաղանդավոր նկարիչ, ինչպես նաև բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ: Գրիգոր Արամի Գուրզադյանը