Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հարց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային

Փետրվար 24,2014 11:19

 Հայաստանի տնտեսական աճին նպաստող ոլորտների աջակցությունը՝ երկրի հետ ԵՄ հարաբերությունների առանցքում:

«Մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի բարեփոխումները և արդարադատության ոլորտի բարեփոխումները կլինեն 2014-2020թթ ԵՄ-Հայաստան հարաբերությունների գերակա ուղղությունները, քանի որ ակնկալվում է, որ դրանք կնպաստեն երկրի տնետսական աճին»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնի հետ հարցազրույցում:

Այս հարցազրույցը տեղեկատվական կենտրոնի կողմից թողարկվող «Երեք հարց դեսպանին» շարքից է:

1. 2014-2020թթ նոր ծրագրային ժամանակահատվածի համար որո՞նք են Հայաստանի հետ համագործակցության երեք  գերակա ուղղությունները:

Հայաստանում 2014-2020թթ համար ներկայումս քննարկվող երեք գերակա ուղղություններն են հանդիսանում մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի բարեփոխումները և արդարադատության ոլորտի բարեփոխումները: Մենք ակնկալում ենք, որ դրանք են այն ուղղությունները, որոնք կնպաստեն երկրի տնտեսական աճին: Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մրցակցության խթանմանը, ՓՄՁ-ի հատվածի ուժեղացմանը` հատկապես գյուղական վայրերում, բիզնեսների իրավունքների պաշտպանությանը, Կառավարության գործունեության և ադմինիստրատիվ կարողությունների զարգացմանը ու անկախ և արդյունավետ արդարադատության ոլորտի զարգացմանը: Հորիզոնական շեշտ կդրվի այս բոլոր ոլորտների երկայնքով քաղաքացիական հասարակության աջակցման վրա:

2. Եվրոպական հարևանության գործիքը (ԵՀԳ) ֆինանսավորումը կդարձնի ավելի արագ և ճկուն` այսպիսով նախատեսելով խթաններ իրենց լավագույնս դրսևորողների համար: Ի՞նչ է դա նշանակում երկրի համար:

Ինչպես ԵՀՔ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում ԵՀԳ կնպաստի` զարգացնելու հարաբերությունները և բերելու շոշափելի արդյունքներ  ինչպես ԵՄ-ին, այնպես էլ  Հայաստանին, երկկողմանի և տարածաշրջանային ծրագրերին: Իսկապես, կիրռելով “ավելին ավելիի դիմաց” սկզբունքը` մենք ակնկալում ենք ցուցաբերել առավել շատ աջակցություն այն գործընկերներին, որոնք լիակատար իրականացնում են ընդգրկուն և ամբողջական ժողովրդավարական գործընթացներ: ԵՀԳ-ը նաև կուղղորդի դեպի ավելի պարզեցված և կարճ ծրագրային գործընթացների` այսպիսով թույլ տալով կենտրոնացնել մեր համագործակցությունը հիմնական նպատակների վրա: Այն էլ ավելի կխթանի միջ-սահմանային համագործակցությունը, ինչպես նաև ավելի սերտ կապեր կապահովի ԵՄ ներքին գործիքների և քաղաքականությանների հետ:

3. Եթե Դուք նշելու լինեիք հաջողված համագործակցության ընդամենը երեք կոնկրետ օրինակներ, որո՞նք կլինեին դրանք:

Եվրոպական Միությունը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտների բարեփոխումներին: Օրինակի համար, միջին մասնագիտական տեխնիկական կրթության ոլորտում ԵՄ-ն օգնել է հիմնել ռազմավարակամ կառույցներ` այս ոլորտում բարեփոխումների իրականացման համար, վերանորոգել է 12 քոլեջներ և արդիականացրել է դասացուցակները:  ԵՄ-ն նաև աջակցել է Հայաստանում էլ-կառավարման ոլորտի բարեփոխումներին` ներառյալ տնտեսական սուբյեկների արագ և պարզ գրանցման համակարգի մատչելիության ապահովմանը: Ճանապարհային ոստիկանության համար մոնիտորինգի համակարգը մեկ այլ օրինակ է, ինչպես նաև բնակչության ռեգիստրի արդիականացումը:

Եվս մեկ նախագիծ` ԵՄ խորհրդատվական խումբը, որն աջակցել է զարգացնելու ավելի արդյունավետ ռազմավարական և իրավական շրջանակ Հայաստանի տարբեր ինստիտուտների ներքո և օգնել է Հայաստանին նախապատրաստվելու ԵՄ հետ տեխնիկական և քաղաքական երկխոսությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728