Օրվա լրահոսը

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ

Նոյեմբերի 19-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձեն ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին: Անդրադարձ կատարվեց իրավապահ ոլորտում երկու երկրների միջև ակտիվ համագործակցության կարևորությանը: Ընդգծվեց միջազգային մարտահրավերների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը: Դեսպան Վարդանյանը և նախարար Ճիկաիձեն քննարկեցին երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հեռանկարներն ու առկա ներուժի առավել ակտիվ օգտագործման հնարավորությունները:   ՀՀ ԱԳՆ

Խոցված ուղղաթիռի օդաչուների մարտական ընկեր. «Սա այն հակամարտությունն է, որն ավարտվելու է մեր հաղթանակով». (Տեսանյութ)

Այսօր Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17.00-20.00-ն տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված  ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի զոհված երեք օդաչուներ՝ ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանի եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի հոգեհանգստի արարողակարգը եւ քաղաքացիական եւ զինվորական հրաժեշտի արարողությունը: Լրագրողների հետ հանդիպեց ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը, որը ճանաչել էր երեք

Հայաստանում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքը և հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել հայ-վրացական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը, ընդգծելով,

2013- 2014թթ. զորակոչերի ընթացքում զինակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց (Տեսանյութ)

«Մեդիա կենտրոն», նոյեմբեր 24, 2014թ.: 2013 թվականի ձմեռային և 2014 թվականի ամառային զորակոչերի ժամանակ արձանագրված խախտումները թույլ են տալիս փորձագետներին պնդել, որ զինակոչիկները չունեն իրավական հնարավորություններ իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար: «ՀՀ պաշտպանության նախարարության 410 հրամանը պետք է դառնա ՀՀ Զինապարտության մասին օրենքի բաղկացուցիչ մասը, որ գոնե որևիցե մեկը համարձակվի բողոքարկել այդ իրավական փաստաթուղթը դատական

Աշխարհի կրկնակի չեմպիոնը՝ վագոն-տնակից

Մարզպետն ընդունել է չեմպիոնին եւ նրա մարզչին

ԱՊՀ և Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ղեկավարների այցը Մայր Աթոռ

Նոյեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայաստանում կայանալիք ԱՊՀ-ի պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նիստի և Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի խորհրդաժողովի մասնակիցները` ուղեկցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի: Հյուրերին ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը ողջունեց հյուրերի այցը համայն

Նույն ձեռագրով 7-րդ ավազակային հարձակումը Շիրակի մարզում. հարուցվել է քրեական գործ

Շիրակի մարզի դատախազի տեղեկացմամբ, ձեռագիրը գրեթե նույնն է, հանցագործությունները տեղի են ունենում գիշերվա նույն ժամին և հիմնականում թիրախ ընտրում են միայնակ ապրող մարդկանց:

Գորիսի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար

Սյունիքի մարզի դատախազությունն արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին («Ասեկոսե.am» կայքի «Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ», «Առավոտ.am» կայքի «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» և «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է»), հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:

«Էնքան են նվիրվել, որ մի խնդիր դնեն ՌԴ-ին դեմ, կոչնչացնի Հայաստանը» (Տեսանյութ)

Տնտեսագետները 2015 թվականի բյուջեի եւ ԵՏՄ անդամակցության մասին

Էդուարդ Բագրատունի. «Լուսանկարչությունն արտաքին տեսքը չէ, այլ զգացողությունը»

Նոյեմբերի 24-30-ը արվեստասերները հնարավորություն ունեն Նարեկացի արվեստի միությունում վայելելու Էդուարդ Բագրատունու բացառիկ ցուցահանդեսը: «Յավուրյան» ստուդիայի եւ Նարեկացի Արվեստի միության այս նախաձեռնությունը նվիրված է լուսանկարչի ծննդյան 60-ամյակին: Ցուցահանդեսը ներառում է Էդուարդ Բագրատունու ստեղծագործական շարքերից նմուշներ՝ դիմանկարներ, կոմպոզիցիաներ, գեղարվեստական ու վավերագրական աշխատանքներ ՝ ժապավենային տպագրությունից մինչ թվային լուսանկարչություն: Aravot.am-ի հետ զրույցում Էդուարդ Բագրատունին մեկնաբանելով ցուցահանդեսի՝ «Հատվածը որպես

Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման միտում ունի. Սերգեյ Մարկով. АПА

«Հետխորհրդային տարածքի հակամարտություններում պետք չէ գտնել ընդհանուր կամ նույնանման ալգորիթմներ, դրանք բոլորն արմատապես տարբեր են ու ամեն մեկն ունի իր առանձնահատկությունները», -այսպես է կարծում ՌԴ Հանրային պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:  «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Մարկովը նշել է, որ Ղարաբաղի խնդիրը կարգավորվելու միտում ունի. «Ադրբեջանն այժմ ուզում է իրացնել ուժերի նոր

Դեսպան. «Մենք տնտեսական շահեր ունենք Ադրբեջանում եւ մենք էլ ենք շահագրգռված, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»

Մեծ Բրիտանիայի դեսպանը հուսով է, որ հաջորդ տարվանից Հայաստանը իր համագործակցության տարածքը ավելի կհստակեցնի

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 25-ին, 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Նոյեմբերի 25-ին, 27-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ

435 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 31,190,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 435 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 435 դրամ: NASDAQ OMX Armenia

Հայտարարություն. Հայաստանի տարածքում առկա բոլոր մզկիթները պետք է վերանորոգել

Վերջերս քանդել են Երևանում գտնվող 19-րդ դարի սկզբին կառուցված Աբաս-Միրզա մզկիթի վերջին կտորը` մույթը: «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը խուսափում է որակումներ տալ այս արարքին: Մի քանի դիտարկումներ, սակայն, չափազանց կարևոր են: Ի թիվս բազում այլ իսլամական կառույցների` Աբաս-Միրզայի մզկիթը, ներառված էր ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների ցանկում և գտնվում էր նրա ուղղիղ հոգածության ներքո: Բացի դա`

ՕԵԿ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես` քաղաքական խորհուրդի որոշմամբ ՕԵԿ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը: Քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Պողոս Շահինյանը: Քաղաքական խորհուրդը

Հայ դիվանագետները բացասական իմիջ են ստեղծում Հայաստանի մասին (Տեսանյութ)

Միջազգային կառույցների վերաբերմունքն, ըստ ազգագրագետի, թուրքական քաղաքականություն է

Կորյուն Գրիգորյանը միացավ համաժողովրդական շարժմանը

Այսօր ևս մեկ հասարակական կազմակերպություն միացավ համաժողովրդական շարժմանը: Արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանի երիտասարդության համախմբման կոչին՝ մեզ միացավ նաև «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանը: Մեզ համար կարևոր է և՛ անհատների, և՛ կազմակերպությունների մասնակցությունն այս ազգանվեր գործին: Հարգելի՛ հայրենակիցներ, հիշենք, որ միասնությունն ուժ է ծնում, իսկ ուժը՝ հաղթանակ:

Դատական դեպարտամենտի գործով անկապ վկաներ են գալիս դատարան

  Դատական դեպարտամենտի գործով այսօր դատարան էին հրավիրվել 13-ից ավելի վկաներ, որոնցից յուրաքանչյուրի ցուցմունքը զավեշտի էր վերածվել։ Վկա Արթուր Նազարյանը հայտնեց, որ 2011 թ. նոյեմբերի կեսերին դիմել է «դատական կարգադրիչների վարչություն», սակայն փաստաթղթեր չի ներկայացրել, աշխատավարձ է ստացել, հետո նրան փետրվարին կանչել են եւ աշխատանքից ազատել։ Ցուցմունք տալու ժամանակ պարզվեց, որ նա ճանաչել է ոչ

Ավազակային հարձակում Գյումրիում

Նոյեմբերի 24-ին, ժամը 05.00-ին,  ոստիկանության Կումայրիի բաժնում  մի քաղաքացուհուց  հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, թակել են իրենց տնակի դուռը` ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ, որից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, ներս են մտել, պլաստմասե շշով բենզինը լցրել իր դեմքին՝ դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար և ոսկի, իսկ երբ ինքն օգնություն

Վարդան Այվազյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Եկեք հարգենք Վլադիմիր Պուտինին»

Այսօր ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ պատասխանելով Զարուհի Փոստանջյանի քննադատությանը  ՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ինքն էլ ընդդիմադիր գործունեության մեծ փորձ ունի եւ գտնում է, որ ընդդիմությունը պետք է քննադատի սեփական երկրի իշխանությանը, ոչ թե այլ երկրի: Նման ձեւակերպումները բորբոքում են իրավիճակը եւ անգիտակցաբար վնասում հարաբերությունները. «Չեմ կարծում, որ դա նպաստում է այն նպատակին,

Ավարտվել է անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահաս Ռ.Մանուկյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մեղադրյալ Ա.Ղարաջյանը ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել Ստեփանավան քաղաքի բնակչուհի Մելինեի հետ, ով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ա.Կռոյանի հետ։ Վերջիններս 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին

Ռուսաստանը մոտ 40 միլիարդ դոլար է կորցնում պատժամիջոցների պատճառով. ՌԴ ֆիննախ. Интерфакс

Ռուսաստանը տարին մոտ 40 միլիարդ դոլարի կորուստ է ունենում Արևմուտքի պատժամիջոցների պատճառով և 90-100 միլիարդ դոլար՝ նավթի գների անկումից, հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «Եթե խոսենք աշխարհաքաղաքականությունից, ապա երկրում տեղի է ունեցել կապիտալի ներհոսքի նվազեցում… Ինչքա՞ն է այն կազմում: Տարին 40 միլիարդ դոլար», – ասել է Սիլուանովը՝ ավելացնելով, որ կապիտալի

Երիտասարդները՝ Կողբի զորամասում

Նոյեմբերի 23-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն այցելեցին Տավուշի մարզի Կողբ համայնքում գտնվող զորամաս: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նման ծրագրերը շարունակական են։ Դրանց նպատակը հայրենիքի սահմաններն անխախտ պահող զինվորներին բարոյական աջակցություն ցուցաբերելը, քաջալերելն ու զորակցելն է: Դրանք միտված են երիտասարդների շրջանում բարձրացնել մեր երկրի, պետության և բանակի դերն ու

Աղբը մարդաբոյից անցել էր՝ «սպառնալով» ՀՀԿ-ի գրասենյակի բարձրությանը

Եթե ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակի հարեւանությամբ կուտակված այս աղբը մի քիչ էլ ավելանար, ՀՀԿ-ի շենքը կփակեր: Երեկ կեսօրին այդտեղ թափված աղբն այնքան էր բարձրացել, որ մարդկանց բոյից անցել էր: Նույնիսկ տարածքի 2-3 աղբամանները աղբի մեջ թաղվել էին եւ չէին երեւում: Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 22.11.2014

Հետևողական վերահսկողություն մանկապարտեզների սննդի որակի նկատմամբ

Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կշարունակվեն անակնկալ ստուգայցերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել և խստորեն հետևել հատկապես երեխաների սննդի կազմակերպմանը: «Այս հարցում մեր մշտական հետևողականությունն առանձնակի է կարևորված, ըստ այդմ՝ ակնկալում

Արա Պապյան. «ԵՏՄ-ում Հայաստանի տնտեսական վիճակը կբարդանա»

Արա Պապյանի կանխատեսմամբ` եթե Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարի ցյուրիխյան արձանագրությունները, հնարավոր է, որ հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխվեն մեկ այլ քաղաքական հարթություն:

Կասեցվել է հայտնաբերված ապօրինաշինության 4 դեպք

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված ապօրինաշինության 4 դեպք, նախկինում հայտնաբերված 3 դեպքերով էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաև մայրաքաղաքում շինարարական

Հերթական դատական նիստը ընդդեմ «Իրավունք» թերթի

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ (Թբիլիսյան խճուղի) տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը: Նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ներկայացրեց նախապես ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխումը, որի

Տարոն Մարգարյան. «Հարազատ քաղաքի բարեկարգ ու ներկայանալի տեսքի պահպանման գործում ոչ պակաս դերակատարում ունեն նաև մեր բնակիչները»

Վերջին շրջանում մայրաքաղաքում հաճախակի են դարձել ձևավոր նստարանների ու աղբամանների կոտրելու դեպքերը: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այդ մասին զեկուցել է Երևանի գլխավոր դիզայները: Հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ մշտական հսկողություն իրականացնել քաղաքային գույքի պահպանման ուղղությամբ և բացառել նման դեպքերը: «Հարազատ քաղաքի բարեկարգ ու ներկայանալի տեսքի պահպանման գործում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031