Օրվա լրահոսը

«Շատ կուզենայի Լեոնիդ Ազգալդյանի զինվորը լինել․․․»

Ծնունդդ շնորհավո՛ր, հրամանատար .․․Ամեն անգամ, երբ Ամիրյան փողոցից թեքվում եմ դեպի Մաշտոցի պողոտա, մի տեսակ զգաստանում եմ, հիշում Արցախը, ընկերներիս, պատերազմը․․․ Որովհետև գիտեմ հաստատ, որ, հասնելով Մաշտոցի և Մովսես Խորենացու (նախկինում՝ Մարքսի) փողոցի անկյունին, ծաղիկներ եմ գնելու «Պասիֆլորա»-ից, ուր երիտասարդ կին-աշխատակցուհին՝ ծագումով ղարաբաղցի, կհարցնի․ «Կոմանդիրի համա՞ր»․․․Այո՛, իր՝ Անկախության բանակի, այնուհետև՝ Ազատագրական բանակի հիմնադիր հրամանատար Լեոնիդ

«Հուրիեթ»-ի լրագրողը պատմել է, թե ինչ է նշանակում հայ լինել Ստամբուլում

«Հուրիեթ» թերթի լրագրող Բելգին Ալքաթանը երեք հայի հետ է խոսել՝ հետաքրքրվելու, թե այսօր Ստամբուլում բնակվող հայերն ինքնության հետ կապված ինչ խնդիրներ ունեն, ի՞նչ ճնշումներ ու վախեր են զգում և արդյոք ժամանակի ընթացքում իրենց անունները փոխելու անհրաժեշտություն լինո՞ւմ է: Այս թեման լրագրողին սկսել է անհանգստացնել հատկապես այն բանից հետո, երբ «քաղաքական գործիչներից մեկը «հայ» բառն օգտագործել

«Գյումրին մասսայաբար լքում են». բարձրաձայնում է ճանաչված հայագետը (Տեսանյութ)

Aravot.am-ը  ՀՀ վաստակավոր գիտնական,  Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական  ֆակուլտետի դեկան Սերգո Հայրապետյանից բուհի 80-ամյակի տոնակատարության ժամանակ  հետաքրքրվեց, թե ի՞նչ  խնդիրներ  ունի Գյումրու մանկավարժականը: Նշենք,   որ Սերգո Հայրապետյանը   Շիրակի մարզի հայագիտական կենտրոնի հիմնադիրն է: Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր  բավական հզոր մարտահրավերներ կան.   հարկավոր է ինտեգրվել եվրոպական կրթական համակարգին: Մեր այն հարցին, թե ո՞ր համակարգն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց և Դիլիջանի լեռնանցքների, Կոտայքի, Ջաջուռի և Գորիսի ավտոճանապարհների մերկասառույցը մշակված է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական

Հայ սամբիստները երկրորդ մեդալն են նվաճել աշխարհի առաջնությունում

Ճապոնիայի Նարիտա քաղաքում այսօր ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային Աշոտ Դանիելյանը բրոնզե մեդալ է նվաճել: Աշոտ Դանիելյանը, որն անցած տարվա աշխարհի չեմպիոնն էր, ինչպես օրերս աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը, ներկայացնում են սամբոյի եւ ձյուդոյի ՄՊՄԴ-ի Ստեփանակերտի մասնաճյուղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարում՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Աշոտ Դանիելյանը (երկրորդ շարք,

Հովհաննես Շիրազի, Յուրի Վարդանյանի ու այլ նշանավոր մարդկանց բուհը դարձավ  80-տարեկան (ֆոտոշարք, տեսանյութ)

Շիրակի մարզի  ամենամեծ բուհը՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, երեկ մեծ հանդիսավորությամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի, մյուս բուհերի  ռեկտորների մասնակցությամբ   նշեց իր հիմնադրման 80-ամյակը:  Նշենք, որ այս բուհում, բացի Շիրակի մարզի ուսանողներից, կրթվում է նաև  Ջավախքի գրեթե ողջ  երիտասարդությունը: Այն հիմնադրվել է 1934

«Դիակների փրկությունը հայերի համար սրբություն է»

Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դին ու մասունքները վերադարձնելու մասին Գագիկ Գինոսյանի կարծիքը «Դիակների փրկությունը  բոլոր ժամանակներում հայերի համար եղել է  սրբություն, գոնե ինձ համար, մեր ջոկատում չգրված կանոն կար՝ չէր կարելի մարտի դաշտում թողնել որևէ մեկ տղայի, ընկերոջ դիակ, որովհետեւ թուրքը մարդ չէ: Իրենք իրենց ջոկատները գորշ գայլեր էին կոչում, եւ դիակները պղծում էին, մենք

Լեւոն Արոնյանը հաջորդ օրն իսկ պարտքը վերադարձրեց

Ամերիկայի Սենթ-Լուիս քաղաքում մեկնարկած Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրա մրցամարտի երկրորդ տուրում Հայաստանցի գրոսմայստերը հաղթանակ է տարել եւ հավասարեցրել հաշիվը՝ 4:4: Մրցամարտի կանոններով դասական շախմատում այստեղ գրանցվում է 4, իսկ արագ շախմատում՝ 1 միավոր: Այսօր՝ 3-րդ տուրում սպիտակներով խաղում է ամերիկացին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ youtube.com-ի  

Սգո միտինգ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/: Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:

Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ ատելության խոսքի տարածման առաջատար

«Իմ կարծիքով՝ ընկերներիս արձագանքը՝ կատարվածը կապել հայ գործընկերների հետ, մակերեսային էր»,-նոյեմբերի 23-24-ը Բաթումիում ընթացող «Ատելության խոսք և տեղեկատվական պատերազմներ. որակյալ լրագրության մարտահրավերներ» խորագրով  համաժողովի բացմանը, մինչ կատարված ուսումնասիրություններին անդրադառնալը՝ այսպիսի կարծիք հայտնեց Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միավորման նախագահ Արիֆ Ալիեւը՝ անդրադառնալով Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումում ադրբեջանցի պատվիրակի մասնակցությամբ սկանդալին:  Համաժողովը կազմակերպվել է «Դոյչե վելլե

 Լուսահովտում՝ առանց մրցակցության, Սարիգյուղում թեժ պայքար է սպասվում

Լուսահովտում միակ թեկնածուն գործող գյուղապետն է Դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան   Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում: Լուսահովտում ցուցակային ընտրողների թիվը 284  է, Ադրբեջանի հետ սահմանամերձ Սարիգյուղում՝ 983:   Լուսահովիտ   համայնքի ղեկավարի թեկնածու էին  առաջադրվել գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Արայիկ Սարհատյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական, 1980թ. ծնված Մարսել Մովսեսյանը: Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները

Ծաղկակաղամբով գրատեն

Այս ուտեստը կարող եք մատուցել ե՛ւ որպես խավարտ՝ որեւէ մսեղենի հետ, ե՛ւ որպես ինքնուրույն ճաշատեսակ՝ աղցանի հետ: Շատ համեղ է, սննդարար եւ օգտակար: Անհրաժեշտ մթերքները Ծաղկակաղամբ- 1-2 կգ Ձու- 3-4 հատ Կաթ կամ կաթնասեր- 1 բաժակ (կամ կես բաժակ կաթ, կես՝ կաթնասեր) Կարագ-100 գրամ Ալյուր-1 ճաշի գդալ Համեմունքներ- սեւ եւ կարմիր պղպեղ, շաֆրան, համեմի սերմ,

Տեղի է ունեցել խոշոր ավտովթար. տուժածներն են՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցները. Shamshyan.com

Shamshyan.com. Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ KIA Cerato մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Կոմիտասի 45ա շենքի բնակիչ,

Բուդապեշտում Եղեռնի ճանաչմանն ուղղված ակցիային 60 երիտասարդ մասնակցեց աշխարհի ավելի քան 25 երկրից

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագրի շրջանակում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) ներկայացուցիչները Բուդապեշտում կազմակերպեցին ֆլեշմոբ, որին մասնակցեց 60 երիտասարդ աշխարհի ավելի քան 25 երկրից: Երիտասարդները Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի բակում ձեռք-ձեռքի տված կազմեցին անմոռուկը` 100-ամյակի խորհրդանիշը: Նրանք բոլորը կրում էին «Ճանաչեք և դատապարտեք Հայոց Ցեղասպանությունը» մակագրությամբ շապիկներ, որոնք թողարկվել են

Ավտոճանապարհներին առաջացած մերկասառույցը մաքրվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Սարավանի տարածաշրջանում տեղում է ձյուն, Նոյեմբերյանում, Եղեգնաձորում և Վայքում՝ անձրև: Վարդենյաց , Դիլիջանի և Ջաջուռի (Քեթի) լեռնանցքների, Կոտայքի, Գորիսի ավտոճանապարհներին առաջացած մերկասառույցը ճանապարհաշինարարների կողմից մաքրվել և մշակվել է: Հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով,

Օպերացիայի ընթացքում սև արկղը և՞ս տարհանվել է. Armlur.am 

Պաշտպանության նախարարությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց ադրբեջանական մամուլի տարածած այն տեղեկությունը, թե հայկական զինուժի կողմից տարհանված ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասերի թվում կարող է լինել նաև ուղղաթիռի սև արկղը: Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարհանվել են հատուկ նշանակության մասեր, բայց թե որոնք, նա թվարկել չկարողացավ: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ծառայողական քննությունը կպարզի

Սոնա. «Չէք պատկերացնում, թե իմ երեւանյան համերգը ինչպիսի գժություն է լինելու»

Երգչուհի Սոնան Yans Club Music Hall-ում ամերիկյան «Bad Boys Blue» խմբի մենակատար, լեգենդար Քեւին Մաքքոյնի հետ համատեղ համերգում կատարողական վարպետությամբ եւ էներգիայով նվաճեց հանդիսականի սրտերը եւ մեծ ցանկություն հայտնեց մի օր Մոսկվայի իր խմբով համերգով հանդես գալ Երեւանում: «Չգիտեմ՝ երբ, բայց անպայման անելու եմ: Չեք պատկերացնում, թե դա ինչ գժություն է լինելու», – խոստացավ սիրված

Զարինա Սանակոեվա. «Հարավային Օսեթիայում Մաքսային միության հետ մեծ հույսեր են կապում»

Զարինա Սանակոեվայի խոսքերով՝ Հարավային Օսեթիայում հույս ունեն, որ Մաքսային միության անդամ երկրները կճանաչեն իրենց հանրապետության անկախությունը «Արդեն երկար ժամանակ է, ինչ Վրաստանը եւ Աբխազիան պարզ հայտարարում են  իրենց արտաքին քաղաքական կողմնորոշման մասին. եթե Վրաստանի համար դա Եվրամիությունն է, Հարավային Օսեթիայի համար դա Ռուսաստանն է եւ Մաքսային միությունը»,- այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Եվրաինտեգրման դրական եւ բացասական կողմերը

«Հայկական գործով» անցնող ադրբեջանցի լրագրող Միրկադիրովի կալանքն ապօրինի երկարաձգել են․Contact

Բաքվի Նասիմյան շրջանի դատարանը ապօրինի երկարաձգել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքը, հայտնում է  «Կոնտակտ»-ը։ Հինգ ամսով կալանքը երկարացնելու որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 20-ին, երբ արդեն մի քանի օր անցել էր կալանքի ժամկետից։ «Սա դատական ընթացակարգի կոպիտ խախտում է, քանի որ հնարավոր չէ երկարաձգել այն, ինչ գոյություն չունի», – «Թուրան»

Ահմեդ Դավութօղլու. «Հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ ուղղաթիռի դեպքից հետո լարվածությունը կնվազի». Azatutyun.am

«Ազատություն». APA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության ղեկավար  Ահմեդ Դավութօղլուն հիշեցրել է, որ 90-ականներին Կովկասն ու Բալկանները համարվում էին անկայուն տարածաշրջաններ: «Տրանսանատոլիական գազամուղի շնորհիվ /TANAP/ այս տարածաշրջանները ընկալվում են որպես խաղաղ տարածաշրջաններ: Ոչ ոք չէր հավատում Բաքու-Ջեյհան նախագծին, սակայն այն իրագործվեց: Իսկ Հայաստանը դուրս մնաց նախագծից: Ինչո՞ւ, քանի որ շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները, –

Օլգա Ջոնուա. «Վրաստանը ՆԱՏՕ-ին դիտարկում է որպես գործիք, որի օգնությամբ կարող է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»

«Քանի որ հասկանում է խաղաղ բանակցությունների միջոցով դա հնարավոր չէ» «Արդեն երկար ժամանակ է, ինչ Վրաստանը Եվրամիության հետ սերտ հարաբերությունների մեջ է եւ ցանկանում է դառնալ ԵՄ անդամ»,- այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Եվրաինտեգրման դրական եւ բացասական կողմերը Սուխումի եւ Ցխինվալի համար» քաղաքացիական լսումների ընթացքում հայտարարեց Աբխազական պետական հեռուստառադիոընկերության լրագրող Օլգա Ջոնուան: Նա նշեց, որ Աբխազիայում վտանգավոր

Լուսավորության խնդիրը Կապանում դեռ չի լուծվի, գումար չկա

Կապանում բնակիչները մշտապես բարձրաձայնել են գիշերվա ժամերին քաղաքի լուսավորության խնդրի մասին: Լուսավորության խնդիրը դժգոհություններ են հարուցում հատկապես կեսգիշերից հետո հերթական հերթափոխից  տուն վերադարձող  Կապանի կոմբինատում աշխատող բնակիչների համար: «Կեսգիշերից հետո քաղաքում լույսերն անջատած են լինում, մութ փողոցներով ենք տուն գալիս, հետներս ֆանարիկ ենք վերցնում, որ գոնե աչքներիս դեմը տեսնենք, կարողանանք տուն գանք…»,- ասաց Կապանի կոմբինատում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը

ԼՂՀ ՊՆ-ի պաշտոնական կայքը գրել է. «Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկականուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը: Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական

Երիտասարդներն սկսել են «նեղել» մեծերին

Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարի ավարտին Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գնահատեց մրցաշարը: «Այս մրցաշարը ցույց տվեց, որ պատանի ու երիտասարդ բռնցքամարտիկներն աճում են, իսկ նրանցից քիչ ավելի տարիք ունեցողների մեջ ոմանք, ցավոք, մնում են նախկին մակարդակին: Նոր սերնդի հետ աշխատանքները, կարծում եմ, ճիշտ են կատարվում: Նրանք՝ փոխարինողները, գալիս են: Ինքներդ տեսաք, որ երկու

Ուղղաթիռի անկման վայրի և զոհված անձնակազմի տարհանման հետքերի լուսանկարները. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է ԼՂՀ ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված նկարահանումները, որոնցում հստակ արձանագրված է ուղղաթիռի անկման վայրը և զոհված անձնակազմի տարհանման փաստն ու հետքերը: Հատուկ գործողություններից առաջ Հատուկ գործողություններից հետո

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրչիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող

«Փաստորեն Ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել»

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է այս կորուստների համար են ազատել պաշտոնից թե ուղղաթիռը խփելու»:

Չտեսնող մարդիկ մնում են փողոցի մեջտեղում

Ամիրյան փողոցի՝ արտգործնախարարության հարեւանությամբ գործող լուսացույցը, որը ձայնային է եւ հարմարեցված նաեւ հաշմանդամություն ունեցող, մասնավորապես՝ չտեսնող մարդկանց, կանաչ լույսն ընդամենը 20-22 վայրկյան է պահում, որի ընթացքում նույնիսկ տեսնող մարդիկ վազեվազ են փողոցն անցնում, որպեսզի մեքենայի տակ չընկնեն: Լուսակիրն այնքան արագ է փոխվում, որ փայտի կամ կողմնակի անձանց օգնությամբ տեղաշարժվող մարդը մնում է փողոցի մեջտեղում՝ հայտնվելով

«Կործանման» այս մի «ապացույցը» չգործեց

Հայաստանում, ինչպես հայտնի է, ընդունված է ապրել մոտակա ապոկալիպսիսի սպասումով, եւ քաղաքական գործիչները, շատ լավ իմանալով մեր հասարակության այդ առանձնահատկությունը, հենց դրա համար էլ անընդհատ խոսում են «երկրի կործանումից», շոշափում են մարդկանց հոգու «զգայուն լարերը»: Որպես «կործանման» ապացույց՝ բերվում են տարբեր փաստարկներ: Վերջերս, օրինակ, իմ ընդդիմադիր բարեկամներից մեկը ներկայացրեց հետեւյալ հիմնավորումը. «Իհարկե, կործանվում է, քանի

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը փոխել է խաղի կանոնները. ԱՄՆ փոխնախագահ

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, որը Կասպից ծովից էներգակիրների տարհանման «դարի նախագիծն է» համարվում, արդեն իրականություն է դարձել, թեև ոչ ոք չէր հավատում դրան, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: «Այն դարձել է մի իրադարձություն, որը փոխել է խաղի կանոնները: Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ մենք միջերկրածովյան տարածաշրջանը էներգետիկայի առումով ավելի ապահով կդարձնենք»,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031