Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ միջազգային մրցաշարի նախապատրաստման սեմինար-խոհրդակցությանը

Փետրվար 24,2014 12:20

Վաղը՝ փետրվարի 25-ին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի “Երշովո” համալիրում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային մրցաշարի նախապատրաստման համար կազմակերպվելիք սեմինար-խորհրդակցությանը:

Համաձայն ՀԱՊԿ և Համալիր մենամարտի միջազգային ֆեդերացիայի 2014 թ. հիմնական միջոցառումների պլան-օրացույցի՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների աշխատակիցների միջև “ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գավաթ” համալիր մենամարտի 12-րդ միջազգային մրցաշարը կկայանա 2014թ. սեպտեմբերի 14-19-ը Մոսկվայում:

Սեմինար-խորհրդակցությանը կմասնակցեն  Ռուսաստանի, Հայաստանի, Ավստրիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լեհաստանի, Տաջիկստանի, Հարավային Օսեթիայի համանուն ծառայությունների ներկայացուցիչներ:

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մամուլի քարտուղար

Ռիմա Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728