Օրվա լրահոսը

Արդեն իսկ դոլարի փոխարժեքի թանկացման արդյունքում որոշ ապրանքատեսակներ թանկացել են։ Եվ սա դեռ ԵՏՄ չմտած. «Ժողովուրդ»

Իսկ թե ինչ կլինի ԵՏՄ-ին անդամակցելուց եւ, ըստ Էության, ռուսական տնտեսության կցորդը դառնալուց հետո, արդեն ակտուալ դարձող ռուսական արտահայտությամբ ասած՝ ոզնուն էլ է հասկանալի։

Փոքրիկ Մերի Քոչարյանը կներկայացնի Հայաստանը Բուլղարիայում և Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցույթներին

Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան» ներկայացրեց «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի 2014թ.» առաջնությունը, որին մասնակցում էին երգի և պարի բնագավառը ներկայացնող 18 օտարերկրյա պետություններից ժամանած մասնակիցներ, իսկ հայաստանյան մասնակիցները ոչ միայն Երևանից էին, այլ նաև` Արցախից, Գյումրիից, Հրազդանից, Վանաձորից, Վեդիից, Արարատից, Արտաշատից, Մասիսից: Ժյուրիի կազմը ևս  տարբեր ազգերի ներկայացուցիչներից էր կազմվել` Բրազիլիա, Ուկրաինա, Մոլդովա,

Հակառակորդի «քթի տակից» մերոնց հաջողվեց լիովին կատարել դրված մարտական առաջադրանքը. «Հայոց աշխարհ»

Սպառելով բոլոր դիվանագիտական հնարավորությունները, հայկական կողմը, ի դեմս Արցախի զինուժի եւ հատուկ նշանակության ստորաբաժանման, իրականացրեց մանրակրկիտ մշակված մարտական գործողություն: Ի վերջո, հայկական կողմը նաեւ նույն միջազգային հանրությանը որոշակի «մեսիջ» հղեց. ադրբեջանական կողմի հետ շփումներում ամենաազդեցիկ դիվանագիտությունը կոպիտ ուժն է, եւ թող ոչ ոք չկասկածի, որ Հայաստանն ու Արցախը, ըստ անհրաժեշտության, լիովին ի վիճակի են այդ

ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց, թե՞ ոչ . «Հայկական ժամանակ»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին «Սիվիլնեթ» հեռուստաընկերության «Դիտակետ» հաղորդաշարի շրջանակներում հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու (իմպիչմենտ) հարցը։ Ավելի ուշ՝ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հույս էր հայտնել, որ նախագիծը կարժանանա նվազագույնը 44 պատգամավորի աջակցության՝ արտահերթ կարգով քննարկվելու համար։ Նա նաեւ հիշեցրել էր, որ ոչ իշխանական պատգամավորների թիվը

«Ինձ կյանք տվեք». պայքար պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում։ «Հաղարծին» երիտասարդական հասարակական կազմակերպությունն «Ինձ կյանք տվեք» ծրագրի միջոցով վերարտադրողական տարիքի ընտանիքների շրջանում աշխատում է հղիության արհեստական ընդհատման և հատկապես սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքների մասին գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ծրագրի ղեկավար Լուսինե Արիստակեսյանը նշում

Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայում պատմեց Հայաստանում ներդրումային հնարավորությունների մասին

Նոյեմբերի 24-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա։ Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի և Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները: Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության

ՀՀ մշակույթի նախարարությանը. մի ստորադասիր հայերենը. «Հրապարակ»  

Տպավորությունն այնպիսին էր, ասես մշակութային երկխոսությունն անցկացվում էր ոչ թե Հայաստանում, որտեղ պետական լեզուն հայերենն է, այլ Ռուսաստանի Դաշնությունում։

Արոնյան-Նակամուրա: Հաղթողը կորոշվի արագ շախմատով

Սենթ-Լուիսում ավարտվեց Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրա դասական շախմատի մրցաշարը: Չորրորդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի արդյունքով եւ հաշիվը մնաց 8:8: Մրցակարգի համաձայն գրոսմայստերներն այսօր կխաղան 16 պարտիա արագ շախմատ: Առաջինում սպիտակներով խաղում է Նակամուրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ    

Սինջար եզդիների ազգային միավորման համար անընդունելի է Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը

Ամիսներ առաջ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր մի նախագիծ, ըստ որի ԱԺ-ն հայտարարության տեսքով պետք է դատապարտեր Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների, հույների և այլ ազգային, կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը: Այս հայտարարության նախագիծն ըստ կարգի քննարկման էր դրվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Ի վերջո ԱԺ նշված հանձնաժողովը մերժել էր պատգամավորի առաջարկը և թույլ չէր

Լյովա Խաչատրյան. «Ժողովուրդը կարծես թե գնալով ավելի է գրգռվում». «Հրապարակ»

Եթե ոչխարի հոտի գլուխը թեքում ես, դիմացը հիվանդներն են ընկնում, եթե հիվանդներն ընկան, կփշրեն բոլորին, սա պետք է հասկանան բոլորը։

Սմբատ Մարգարյանը՝ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հայաստանցի 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երեկ նվաճեց այդ տարիքային խմբի Հին Աշխարհամասի փոխչեմպիոնի տիտղոսը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը 107 կիլոգրամով ցույց տվեց չորրորդ արդյունքը, իսկ հրում մրցաձեւում բարձրացնելով 145 կիլոգրամ կշռող ծանրաձողը՝ արժանացավ փոքր ոսկե մեդալին: Այդուհանդերձ, երկամարտում Սմբատ Մարգարյանը 252 կիլոգրամով բավարարվեց արծաթե

Ղարաբաղը ներդրողներ է փնտրում

Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում Ղրիմի և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք հանգեցրին աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների և պատժամիջոցների կիրառման տեսքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման, այսպես թե այնպես ԼՂՀ և  Ռուսաստանի հայկական հասարակական կազմակերպությունների  միջև կապերի հաստատման նոր ու ոչ սովորական միջոցների փնտրման խնդիր են դնում: Նոյեմբերի 20–ին Տագանկայում, «Ռումս» հյուրանոցի

Սեւեռուն «կրոնական» գաղափարները

«Աթեիստը մոլագար է, որը տարված է Աստծով այն աստիճանի, որ ամեն տեղ հայացքը գցելով՝ տեսնում է նրա բացակայությունը, չի կարողանում բերանը բացել՝ առանց նրա անունը տալու: Մի խոսքով՝ աթեիստը կրոնական համոզմունքներ ունեցող պարոն է»: Այդ միտքն է արտահայտել 20-րդ դարի ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրը իր «Խոսքեր» ինքնակենսագրական գրքում: Կարծում եմ՝ խոսքը տվյալ դեպքում ոչ

 ԱՍԵԿՈՍԵ

Ահավորն այն չէ, որ ծերանում ես. ահավորն այն է, որ հոգիդ է ջահել մնում: ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ – տեղ մերկասառույց է: Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում

Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ. «Արշակ Սահակյանի երազանքներից մեկն էր` մասնակցել զորավարժություններին Արցախում»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք  այսօր՝ նոյեմբերի 24-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի  ունեցավ ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգստի արարողությունը:   Լրագրողների հետ զրույցում Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ մայոր  Վաչագան Ստեփանյանը մի քանի բառով ներկայացրեց զոհվածներին. «Սահակյան Սերգեյին՝ ուղղաթիռի հրամանատարին,  ճանաչում եմ 21 տարի, հոյակապ անձնավորություն էր, բարձր ինտելեկտով օժտված, մեծ վարպետությամբ

ԵԽ հանձնակատարը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին. «Ազատություն»

Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես պետություն, որը 47 անդամ ունեցող Եվրոպայի խորհրդի նախագահության ժամանակահատվածում աննախադեպ հետապնդում է իրականացնում իրավապաշտպանների նկատմամբ, ամփոփելով հոկտեմբերին Ադրբեջան կատարած իր այցը՝ գնահատել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: «Իմ բոլոր գործընկերներն Ադրբեջանի բանտում են. Սրտամաշ իրադարձություն էր Բաքվում նախնական կալանքի տակ գտնվող Լեյլա Յունուսին այցելելը»,- ասել է Մուժնիեկսը

Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանին դատապարտելու ենք մեր ազգային դատարանում, տոնելու ենք»

Նոյեմբերի 24-ին ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ եւ հավելեց. Նրանք, ովքեր կողմ կքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին, նույնպես դավաճան են: ՀՀԿ-ական պատգամավորները հակադարձեցին Զարուհի Փոստանջյանին, կոռեկտության կոչ արեցին՝ հորդորելով «պորտից ներքեւ» չիջնել, մնալ չափի մեջ եւ այլն: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում

Էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման

Նոյեմբերի 24-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենիա» ՀԲԿ-ի  ծննդատան մասնաշենքում: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ի մանկական վերակենդանացման բաժանմունքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:   ԱԻՆ

«Մինսկի խմբի անդամ երեք երկրներին էլ պետք է շնորհակալ լինենք». Արամ Սարգսյան

Դա զոհվածների հիշատակը վառ պահելու, հիշատակին տեր կանգնելու լավագույն ձեւն էր, ինչը կատարեց մեր բանակը՝ արցախյան բանակը, ինչի համար փառք ու պատիվ իրենց»,- խոսելով երկու օր առաջ հայկական բանակի կատարած հատուկ գործողությամբ օպերացիայի մասին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա հետ լրագրողները խոսեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, եկել էր ադրբեջանական զինուժի կողմից

«Ի՞նչ ես ուզում դառնալ հարցին՝ դպրոցականներից մեկը պատասխանել է՝ քիլեր»

Aravot.am-ի հետ զրույցում լրագրող-հրապարակախոս  Համլետ Մոսինյանը, անդրադառնալով երկու օր շարունակ Գյումրու տարբեր թաղամասերում անպաշտպան կանանց վրա  դիմակավորված անձանց   կողմից  գիշերվա կեսին հարձակում գործելու, նրանց ալան-թալանի ենթարկելու փաստին ու նաև հանցագործների կիրառած մեթոդներին, ասաց. «Ես կարծում եմ, որ դիմակավորված անձիք   պրոֆեսիոնալ հանցագործներ չեն: Նրանք, երևի թե, բանկերին հազար ու մի պարտք ունեցող, վարկերի տակ ընկած մարդիկ

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սաները այս տարի էլ կշարունակեն մարզվել չջեռուցվող դահլիճում

Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սաները տարիներ շարունակ տարվա ցուրտ ամիսներին մարզվում են չջեռուցվող դահլիճում: Մարզադպրոցի ջեռուցման խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնվել, բայց մինչեւ օրս անհրաժեշտ գումարներ չի գտնվել ջեռուցման խնդիրը լուծելու համար, ուստի այս տարի էլ մարզիչներն իրենց սաների հետ կշարունակեն պարապմունքներն անցկացնել ցուրտ մարզադահլիճում: Մարզադպրոցի ջեռուցման խնդրի մասին մարզիչները բարձրաձայնել են նաեւ օգոստոս ամսին

Պարույր Հայրիկյանին վիրավորողը ներողություն է խնդրել

Կոմունիստական կուսակցության անդամ Նորիկ Պետրոսյանը ներողություն է խնդրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին վիրավորելու համար: «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում Նորիկ Պետրոսյանը Պարույր Հայրիկյանի մասին ասել էր, թե «Տասնութ տարի նստեց բանտերում, հետո Հայաստանի ֆաբրիկաների թալանով զբաղվեց… Անկախություն էր ուզում, բայց էս ինչ անկախություն է որ»: Վիրավորանքի եւ զրպարտության համար Պարույր Հայրիկյանը դիմել էր դատարան, բայց

Արմեն Աշոտյանը հանդիպեց Ռումինիայի կրթության նախարարի հետ

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանն  այսօր հանդիպեց Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեին: Հանդիպման մեկնարկին նախարար Պրիկոպիեն շնորհակալութուն հայտնեց Արմեն Աշոտյանին հրավերն ընդունելու և Բուխարեստ ժամանելու համար, ինչպես նաև իր գոհունակությունը հայտնեց կրթության ոլորտում երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացի  համար՝ առանձնակի կարևորելով հայ

Սերժ Սարգսյանը՝ զոհված օդաչուի մորը. «Կներես, որ չկարողացանք փրկել». yerkir.am

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ ղեկավարները, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան մի շարք զինվորականներ եւ քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին տղաներին: «Կներես, որ չկարողացանք փրկել»,-մոտենալով զոհված օդաչուներից մեկի մայրիկին՝ ասաց Սերժ Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Մանրամասները կարող եք կարդալ` yerkir.am-ի

«Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության պատասխանատու աշխատակիցը ձերբակալվել է` շուրջ 751մլն. դրամի հափշտակության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա, 2014թ. նոյեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Քննության տվյալներով`

Սերժ Սարգսյանը մասնակցել է օդաչուների հոգեհանգստի արարողությանը

Այսօր Երևանում` Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական Մի-24 ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությանը մասնակցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը`  վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտոնատար այլ անձանց հետ։ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ չշփվեց: Ինչպես տեղեկացրել ենք, եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողակարգ։ Հիշեցնենք, որ վաղը ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց

Միսակ Մարտիրոսյանի կալանավորումը մնաց անփոփոխ.դատարանը մերժեց այլ միջոց կիրառելու միջնորդությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանը հանդես եկավ միջնորդությամբ` նրա կալանավորումը փոխելու եւ գործի վարույթը կարճելու համար: Ըստ այս միջնորդության, ապա­ցույց­ներն օրենքի խախմամբ, իսկ առավել հստակ՝ հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել: Մասնավորապես, գործով վկա Լիլյա Պետրոսյանը հայտնել է, որ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգլը հրաժարական է ներկայացրել. «Ազատություն»

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգլը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ «Նյու Յորք Թայմզ»-ի՝ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Պենտագոնի ղեկավարի հրաժարականը:   «Ազատություն» ռ/կ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031