Օրվա լրահոսը
Կրկին շտեմարանների թեման
Ինչքա՞ն կարելի է ամեն տարի բարձրաձայնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջի մասին, որն ասում է, որ ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախատեսվող հարցաթերթիկները կազմվում են բացառապես կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և
«Չենք նվնվում, ասում ենք՝ էս գողության վերջը տալու ենք». ազատամարտիկ
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` վերլուծելով ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածները, ասաց. «Որ ասում եք նախագահ՝ իմ հեգնելը գալիս է: Նա ինչի՞ նախագահ է: Եթե Սերժ Սարգսյանը ընտրվել է նախագահ, ես ակադեմիկոս եմ, տիեզերագնաց: Ինչ վերաբերում է Վոլոդյա Ավետիսյանին կամ այն մարդկանց, ում մասին Սերժ Սարգսյանն ասաց` թոշակ են ուզում, նախ թոշակ ուզելու սադրանքը իրենցից
Մահվան ելքով պատահար Շիրակի մարզի Փանիկ գյուղում
Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Արմինե Հովհաննիսյան. «Որոշ մարդիկ հրճվում են իրենց ադամանդներով, ես` իմ բարի գործերով»
Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն անդրադարձավ «Օրրանի» խնդիրներին ու նվաճումներին: Նա նշեց, որ շուտով լրանալու է «Օրրանի» 14 տարին, պատմեց կազմակերպության ստեղծման ընթացքն ու ճակատագիրը. «Մենք` ես եւ Րաֆֆին սկսեցինք 16 փողոցում հայտնված երեխաներով… Այսօր Երեւանում ունենք 100 երեխա, 50 ծեր, որոնց
ԼՂՀ-ում ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով
ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի հայտարարություն Ի գիտություն հանրությանը՝ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իրազեկում է, որ շարունակվում են սոցիալական նշանակության ապրանքային շուկաների ուսումնասիրությունները: ԼՂՀ վարչապետի՝ 2014թ. փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը և հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձևավորում են աշխատանքային խումբ`
Համակարգի «խորամանկությունը»
Հայաստանում վարչապետն ու կառավարությունը հարմար թիրախ են Հայաստանում ընդդիմությունը սովորաբար խուսափում է, կասեի նույնիսկ՝ ծուլանում է լուրջ քաղաքական օրակարգ ձեւավորել: Ինչի համար է պետք գլուխ կոտրել, եթե կարելի է ասել՝ «անհապաղ հրաժարական (նախագահի, վարչապետի կամ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի), եւ վերջ»: Բոլորը գոհ են, կուսակցությունները բավարարված են, ժողովուրդը հիանում է նրանց խիզախությամբ եւ միանգամայն համամիտ
Երկու սպանություն Արմավիրի մարզում. ամուսինները սպանել են կանանց
Փետրվարի 15-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին` «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ` Արթուր Ս.-ի կինը` 1979 թ. ծնված
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր
Փորձագետ. «մեդիան մանկատան երեխաների շուրջ ստեղծում է ծուռ հայելիների իրականություն»՝ առավել խորացնելով կարծրատիպերը
Երբ 2010 թվականին ամուսնու և սկեսրոջ դաժան ծեծի հետևանքով մահացավ երկկողմանի ծնողազուրկ, մանկատան սան Զարուհի Պետրոսյանը՝ որբ թողնելով երկամյա դստերը, փորձագետներն ահազանգեցին մանկատան սաների նկատմամբ հասարակական վերաբերմունքի բացասական տեղաշարժի մասին։ Զարուհին ոչ միայն ընտանեկան բռնության զոհ էր, այլ նաև կարծրատիպերի: Սա, չնայած բացառիկ դեպք էր, սակայն մանկատան սաների նկատմամբ անվստահությունը, խտրական վերաբերմունքը հաճախ օրինաչափ է
Գյումրու վագոն-տնակներում կյանքն անտանելի է դառնում հատկապես ձմռանը. «Շիրակ կենտրոն»
Գյումրիում արդեն քառորդ դար թիթեղյա վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ապրելը վերածվում է մի իսկական գոյամարտի հատկապես Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռան ամիսներին: Առավել ևս, երբ համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է: Ներկայացվող տեսանյութը մի շարք անապահով ընտանիքների ապրելակերպի և նրանց «Շիրակ կենտրոնի» կողմից մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք
Հրդեհ Ոսկեհասկի տներից մեկում
Փետրվարի 17-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները իրականացրել են քանդման և հովացման աշխատանքներ: Այրվել են Մ. Ք.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը` 10 քմ:
Իսկ դուք բարի գործ արե՞լ եք
Փետրվարի 17-ը բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: Տոնին ընդառաջ փորձեց ինք պարզել, թե մեր քաղաքական գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ինչ բարի գործեր են կատարել իրենց կյանքում: Այս նպատակով զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ: «Եղել է, որ ուսանողներիցս մեկը առողջական խնդիրների պատճառով դժվարացել է գալ քննության կամ պատրաստ չի եղել, ես փորձել եմ այնպես անել,
Ի՞նչ է սպասվում մեր կենդանաբանական այգուն. «Ա1+» (տեսանյութ)
Մոտ օրերս 1 տարի առաջ Երևանի կենդանաբանական այգի ներկրված զեբրը կմայրանա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նրա խոսքերով` կենդանուն ներկրելուց հետո են միայն իմացել, որ հղի է: Բացի զեբրի ձագից, շուտով այգին այլ նոր բնակիչներ էլ կունենա: «Շուտով Թբիլիսիի կենդանաբանական այգուց նաև կժամանեն հարավամերիկյան ընձառյուծը և մի քանի
Քաղաքացու հետ շփվելիս ճանապարհային տեսուչը ծխում էր, հետը խոսում էր առանց մեքենայից իջնելու (Տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում:
Հայաստանը ArmFS-ի առաջատարն է տարածաշրջանում (ֆոտոշարք)
«Մաեստրո» ակումբում կայացավ պրոֆեսիոնալ ArmFS 12-րդ միջազգային մրցաշարը Հայաստանի եւ Իրանի մարտիկների մասնակցությամբ: Կայացած յոթ մենամարտերից վեցում հաղթեցին հայ ֆայթերները, մեկում՝ իրանցին: Բոլոր յոթ մենամարտերն էլ ավարտվեցին առաջին կամ երկրորդ ռաունդներում՝ կողմերից մեկի նոկաուտով կամ մարտը շարունակելուց հրաժարվելու պատճառով: Մեր տղաներից հաղթանակ տարան Վլադիմիր Սիմոնյանը, Ալբերտ Ղազարյանը, Նարեկ Ավագյանը, Վարդան Ասատրյանը, Վահե Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը
Եգիպտոսում ահաբեկչություն է տեղի ունեցել
Այսօր՝ կիրակի օրը, Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հարավային մասում՝ Իսրայելի հետ սահմանում տեղի է ունեցել ահաբեկչություն: Գրում է Rg.ru-ն: Ականի պայթյունից Իսրայելի սահմանին մահացել է 4 եւ վիրավորվել 14 Հարավային Կորեայի քաղաքացի, ովքեր ճանապարհորդում էին տուրիստիական ավտոբուսներով եւ հազիվ հասցրել էին լինել Սուրբ Եկատիրինայի վանքում: Ուսումնասիրվում են դեպքի հետ կապված մանրամասները: Եղածի մասին կան մի քանի
Փլուզվել էր տան սենյակներից մեկը
Meteo.am. Փետրվարի 16-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի սենյակներից մեկը փլուզվել է. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են Լ. Խ.-ին պատկանող տան 4 կառուցատարրեր (սյուներ) և մեկ հենասյուն. առկա է տան առաստաղի փլուզման վտանգ: Քաղաքացուն առաջարկվել է
Հայաստանը լծվում է տնտեսապես խորտակվող նավին. 1in.am
1in.am. Ռուսաստանում «Հասարակական կարծիք» կենտրոնի իրականացրած սոցհարցումների մասնակիցների 31 տոկոսը պատասխանել է, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, իսկ ևս 31 տոկոսն էլ պատասխանել է, որ երկիրը գնում է դեպի տնտեսական ճգնաժամ: Ռուսաստանում տնտեսության վիճակն իսկապես լավ չէ, ինչի մասին են վկայում ռուբլու կտրուկ անկումները: Կան տնտեսական ճգնաժամի այլ ցուցիչներ, որոնք վկայում են, որ այդ երկիրը
Գայլերի հարձակում Մարմաշենում
Tsayg.am. Մարմաշենցիներն ահաբակված են և անօգնական: Գյուղի վրա գայլերի հարձակումները պարբերական բնույթ են կրում: Նախկին տարիներին վնասում էին անասուններին, հիմա արդեն հերթն հասել է մարդկանց: Հերթական այց գայլերը գյուղ կատարել են կեսգիշերին: Դիտեք տեսանյութը.
«Դեմ առ դեմ». Էդգար Վարդանյան եւ Գեղամ Նազարյան
Փետրվարի 17-ին, ժամը 17.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք քաղաքագետներ Էդգար Վարդանյանի եւ Գեղամ Նազարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ ԵԿՄ եւ ԲՀԿ համագումարների քաղաքական հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Ցուցարարները հեռացել են Կիևի քաղաքապետարանից. Amerikayidzayn.com
Amerikayidzayn.com. Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հակակառավարական ցուցարարները հեռացել են քաղաքապետարանից՝ այսպիսով ընդունելով համաներում շնորհելու մասին կառավարության առաջարկը: Ցուցարարները զբաղեցնում էին Կիևի քաղաքապետարանը երկու ամսվա ընթացքում, սակայն հեռացել են այդ շենքից՝ երկրի կառավարության կողմից զիջումների գնալուց և բանտարկված ցուցարարներին ազատ արձակելուց հետո: Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներն այնուամենայնիվ հստակ նշել են, որ երկրի քաղաքների փողոցներում անցկացվող բողոքի զանգվածային ցույցերը
Գյումրու վագոն-տնակներում կյանքն անտանելի է դառնում հատկապես ձմռանը (Տեսանյութ)
Shirakcentre.org. Գյումրիում արդեն քառորդ դար թիթեղյա վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ապրելը վերածվում է մի իսկական գոյամարտի հատկապես Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռան ամիսներին: Առավել ևս, երբ համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է: Ներկայացվող տեսանյութը մի շարք անապահով ընտանիքների ապրելակերպի և նրանց «Շիրակ կենտրոնի» կողմից մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք
Անգելա Մերկելն առաջարկել է ստեղծել առանձին եվրոպական հաղորդակցության ցանց
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է ստեղծել առանձին եվրոպական հաղորդակցության ցանց՝ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացման համար: Գրում է Dni.ru-ն՝ վկայակոչելով BBC բրիտանական լրատվամիջոցը: Դա պետք է հնարավորություն տա խուսափել տեղեկատվական արտահոսքերից: Անգելա Մերկելը հաղորդել է, որ պատրաստ է քննարկել այս հարցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ իր՝ Ֆրանսիա այցելության ժամանակ: Նախագծի նպատակն է
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Մայրը տեսել է` մեքենայի հարվածից որդու ոտքերից մեկը կտրվել է
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի վարույթում է գտնվում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը, որի նախաքննությունն ավարտվելու փուլում է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը ծանոթանում է գործի նյութերին: Անցյալ տարվա հուլիսի 30-ին Հրազդան քաղաքում տեղի է ունեցել ողբերգական մի դեպք: Առավոտյան ժամը 11.30-ի սահմաններում Միկրոշրջան
Օլիմպիական խաղեր, սեքս, ալկոհոլ
Բոլոր օլիմպիական խաղերում կրքերը բորբոքվում են ոչ միայն անմիջականորեն մրցասպարեզներում: Ինչպես բոլոր մարդիկ, օլիմպիական մարզիկները նույնպես դեմ չեն լինում զվարճանալ, երբեմն էլ՝ մեծաքանակ ալկոհոլային խմիչքի օգտագործմամբ սեքս երեկույթներ կազմակերպել: Սիդնեյի օլիմպիական խաղերի ժամանակ նիզականետորդ Բրո Գրիրը ամեն օր զվարճանում էր երեք գեղեցկուհիների հետ, որոնցից երկուսը նույնպես Խաղերի մասնակից էին՝ ձողացատկորդուհի եւ արգելավազորդուհի, իսկ երրորդը՝ սովորական
Հրանտ Բագրատյան. Համաձայն եմ զբաղվել և վաճառել Հայռուսգազարդի 20%-ը
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեսբուքյան էջում գրել է. «Պարոն նախագահ։ Երեկ մոռացա մի 2 բան էլ նշել Ձեր ելույթից։ Նախ, համաձայն եմ զբաղվել և վաճառել «Հայռուսգազարդի» 20%-ը։ Խնդրում եմ ձեր ստորագրությամբ բլանկի վրա մի նամակ, որն ինձ լիազորում է վաճառելու «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20%-ը։ Երկրորդ, նշեցիք, որ հայկական բաժնետոմսերն այնքան լավն են, որ
Հանրապետության նախագահի ամբողջական հարցուպատասխանը ԵԿՄ վարչության նիստի ժամանակ
President.am. Մինչ հարցուպատասխանը, Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵԿՄ նորընտիր վարչության բոլոր անդամներին, այդ թվում՝ միության նախագահին և փոխնախագահներին՝ դարձյալ պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ նրանց համար դա, իրոք, մեծ պատասխանատվություն է: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ԵԿՄ վարչությանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել համագումարի մասնակիցների բոլոր հարցերին: Հարց – Սոնա Ռեչելյան – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի
Երիտասարդ ՀՀԿ-ականները նշեցին «Տյառնընդառաջն» և «Սբ Սարգիսը»
Փետրվարի 13-ին և փետրվարի 15- ին ՀՀԿ Արմավիրի շրջանային երիտասարդական կազմակերպությունը Հայ-Առաքելական Սբ. Եկեղեցու Արմավիրի թեմի հետ համատեղ նշեցին «Տյառնընդառաջ» և «Սբ Սարգիս» տոները: Երիտասարդ ՀՀԿ-ականների կողմից նախապես պատրաստվել էին տոնը խորհրդանշող աղաբլիթներ, ինչպես նաև ծաղիկներ, քաղցրավենիքներով կապոցներ ու մի շարգ փոքրիկ և հաճելի անակնկալներ: Արարողությունը սկսվեց միասնական աղոթքով, որից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր