Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու և 20.11.2014 թ. ժամը 09.00-ից

Զորավարի աճյունասափորը կամփոփվի Եռաբլուրում. «Ա1+»  (տեսանյութ)

20-րդ դարասկզբի ազգային ազատագրական պայքարի ու Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը վաղը կամփոփվի Եռաբլուրում։       Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Բաքուն Մինսկի խմբից պահանջում է փոխել գործելաոճը. «Ազատություն» ռադիոկայան

Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ եթե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործելաոճը չփոխվի, ապա իրենք կփորձեն հարցը լուծել սեփական ուժերով: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ խոցված ուղղաթիռի վերաբերյալ Արևմուտքից հնչող դատապարտող հայտարարություններին, նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Նրա պնդմամբ՝ Ղարաբաղում անցկացված զորավարժությունը սադրանք էր Ադրբեջանի նկատմամբ: «Մենք Արևմուտքից

Բուհերն ու գործատուները պետք է իրար հետ համագործակցեն՝ երիտասարդների արտագաղթը կանխելու համար

70 հազար 800 գործազուրկներից 47 հազար 200 երիտասարդ աշխատանք է փնտրում Հայաստանում

Ինքնասպանության փորձ

Նոյեմբերի 19-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք: ՀՀ ոստիկանություն  

«Հայրենադարձությունը խթանող օրենքը քնած է». «Ա1+»

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը ասում է, որ իրենց հիմնական թիրախը այն մարդիկ են, ովքեր հաջողության են հասել արտերկրում, և հիմա որոշում են կայացրել տեղափոխվել Հայաստան։ «Պետք է ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը սփյուռքում, և շատ կարևոր է, որպեսզի նրանք ռեալ պատկերացումներ ունենան Հայաստանի մասին»,-ասաց նա։ Կազմակերպության տնօրենը հատկապես կարևորում է հայաստանակենտրոն ինքնագիտակցության գաղափարի

Էդուարդ Շարմազանով. տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են

Նոյեմբերի 19¬ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը եւ Հունաստանում, համատեղության կարգով

Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում էր ժամանակ շահելու համար շարունակել

Վարդան Պետրոսյանի գործով՝ ընդմիջում կես ժամով

Արքայազն Չարլզը հայկական եկեղեցի կայցելի՝ սիրիացիների տառապանքների մասին լսելու. Western Daily Press

Ուելսի արքայազն Չարլզը նոյեմբերի 19-ին կայցելի հայկական եկեղեցի՝ իմանալու, թե ինչպես են Սիրիայում մարդիկ հալածվում իրենց հավատքի համար, հայտնում է «Ուեսթերն դեյլի փրես»-ը: Մեծ Բրիտանիայի թագաժառանգը Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում կհանդիպի կրոնական համայնքի անդամների հետ: Հանդիպման ժամանակ Իրաքի եպիսկոպոսը կխոսի սիրիահայերի խնդիրների մասին: Այս ամսվա սկզբին Չարլզը հոգևոր առաջնորդներին կոչ էր արել ապահովել, որ մարդիկ

«Վերականգնվել է սովետական ամենավատ ավանդույթը»

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ ուսանողության մի մասը ուսանողական նստարանից սկսում է կուսակցական կարիերա անել Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: Տոն, որի առիթով բազմաթիվ բարեմաղթանքներ հնչեցին բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ ԿԳ նախարարի կողմից, հայ ուսանողներին մաղթելով հաջողություններ: ԿԳ նախարարն իր շնորհավորական խոսքում նշել է, թե աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակցություն է ցուցաբերել ազատամարտիկ Սամվել Փափազյանի ընտանիքին

Արցախյան ազատամարտի վետերանը խորին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի ու ցուցաբերված աջակցության համար`նշելով, որ հոշոտված ոչխարները ձեռք էին բերվել վարկային միջոցներով և որ քաղաքապետի աջակցությունը չլինելու դեպքում ընտանիքը կկանգներ փաստի առաջ:

Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը տոնում է իր հիմնադրման 100 ամյակը

Մեկնարկեց նաեւ «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա գիտաժողովը

Ձերբակալված Դավիթ Հարությունյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Հայտնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի ՁՊՎ հանդիպել է ձերբակալված Դ. Ա. Հարությունյանին: Առանձնազրույցի ընթացքում պարզվեց, որ ձերբակալվածը ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու րոպեից 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Հացադուլ և ջրադուլ

«Օրագիր իմ եւ բոլորի համար». Արժանի՛ եք՝ ասացինք ամենքս

Մի առիթով Վազգեն Սարգսյանին հարցրին, թե՝ պետական պաշտոնյա ես, ինչու էիր թիկնապահների փոխարեն անձրեւանոցը դու պահել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխին («Հայլուրով» ցույց տվեցին)։ Ասաց. «Ես Լեւոնի գլուխը չէ, որ պաշտպանել եմ անձրեւից, այլ պետության։ Ես պետականամետ մարդ եմ, ոչ թե իշխանամետ»։ Նորանկախ Հայաստանի վաղ տարիներն էին, «պետականամետի» ու «իշխանամետի» տարբերությունն այնքան էլ պարզ չէր ինձ համար։

Հեղինե Բիշարյանն առաջարկում է հանել սահմանափակումը

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նպատակահարմար չի համարում որոշ սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ օրենքի կիրառման ժամկետային սահմանափակումը: Պատգամավորն իր անհամաձայնությունը բարձրացրեց խորհրդարանում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ: Կառավարության ներկայացրած նախագծով նախատեսվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը մասնակի փոխհատուցել շուրջ

Ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է մեր երկրում ջրամատակարարման բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և ֆրանսիական ընկերության միջև համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ջրամատակարարման բնագավառում նոր ծրագրեր իրականացնելու գործում կարևորել է փոխգործակցության զարգացումը: Ժերոմ Լե Կոնտը նշել է, որ Հայաստանի կառավարությունը «Սաուր» ընկերության համար կարևոր գործընկեր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հաղորդումը պատշաճ քննության չի ենթարկվել

Ս.թ. նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել բողոք «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ  քննության  չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չիրականացնելու և նշված հանգամանքների շուրջ դատախազի կողմից վերահսկողություն չիրականացնելու դեմ: Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 18-ին «Թրանսփարենսի

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանը խախտում է Ժնեւյան կոնվենցիան

«Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի պարզելու համար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`հավելելով. «Թե ինչպիսի՞ն կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից և իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից»: Ըստ ԱԺ փոխխոսնակի, Ադրբեջանն անմարդկային կեցվածք է

ԵԱՀԿ-ն ցույց տվեց, որ օպերատիվ չի կարող արձագանքել. փորձագետ

«Անցած շաբաթ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում հայկական ուղղաթիռի ուղղությամբ ադրբեջանցիների կրակահերթը ցույց տվեց նաեւ հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ –ի կարողությունների սահմանը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ նախագահ Անջեյ Կասպրչիկի այցելությանը կործանված ուղղաթիռի գտնվելու վայր ու նրա հայտարարությանը, թե Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ չի տվել ու նախապես ծրագրված մշտադիտարկումը ընթացել է ուղղաթիռի գտնվելու վայրից

Եռյակն արտահերթ նիստ կհրավիրի (Տեսանյութ)

Այսօր կայացած նիստում խորհրդարանական եռյակը որոշել է նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցի վերաբերյալ արտահերթ նիստ անցկացնել: «Դրա իմաստը հետևյալն է. եթե իշխանությունները հայտնում են իրենց բանակցելու պատրաստակամության մասին, ապա մենք այդ հնարավորությունը նրանց տալիս ենք և արտահերթով կստուգվի`իշխանությունները իրենց խոսքերին որևէ արժեք տալի՞ս են, թե՞ ոչ: Մեր նպատակն է կամ հասնել հաջողության այդ

Երկրում ապրելու իրավունքը որոնելիս

Հայտնի միտք է՝ ժողովրդավարությունն ապրում է միջին խավում… Չունենք մեկը, չենք ունենա եւ մյուսը: Իսկ ո՞վ պետք է առաջինն անհանգստանա այս խնդրով, եթե ոչ երկրի նախագահը, վարչապետը: Ուրեմն օրախնդիր պետք է լինի գոնե առաջին անհրաժեշտության իրերի ներկրման գործում օրենքով կամ կառավարության որոշմամբ բացառվի մենաշնորհ հասկացությունը: Հիշենք, թե քանի տարով մեր երկիրը հետ մնաց աշխարհից, երբ

Եռյակի պատասխանը`Հովիկ Աբրահամյանին (Տեսանյութ)

«Ես լիազորված եմ հայտարարել եռյակի անունից, որ համաժողովրդական շարժման եռյակը ընդդիմության պահանջների 12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցությունների որևէ իմաստ չի տեսնում: Այդ բանակցությունների առաջարկները մեր գնահատականով ոչ այլ ինչ են, քան ընդդիմությանը անպտուղ ու երկարատև քննարկումների մեջ ներքաշելու փորձ՝ ժամանակ շահելու և համաժողովրդական շարժման թափը կոտրելու նպատակով»,- եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» համատեղ նիստի ավարտից

Կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այս տարի 13600 մարդ լքել է Հայաստանը (Տեսանյութ)

ՀՀ բնակչությունը 3 մլն 13 հազար 900 է

Աշխարհից հետ չենք մնում

Երեւանում կանցկացվի Կատարողական արվեստների աշխարհի գավաթի առաջին առաջնությունը Հայաստանն առաջին անգամ 2000թ. մասնակցեց Հոլիվուդում անցկացվող Կատարողական արվեստների աշխարհի ամենամյա առաջնությանը: Առաջին հայ մասնակից մոդել Արտակ Բաղդասարյանն այդ առաջնությանը շահեց բոլոր մրցանակները՝ 2 ոսկի, 12 արծաթ եւ 1 բրոնզ, ուղի բացելով արվեստի այլ ոլորտներում ստեղծագործող հայաստանցի գործընկերների համար: Մեզանում վերջերս նույնպես հիմնվել է Կատարողական արվեստների աշխարհի

«Հայ ոստիկանները նմանվում են ԵՏՄ ակումբի ոստիկաններին»

Փաստաբան Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, նոյեմբերի 12-ին եւ նոյեմբերի 14-ին ֆինանսների նախարարության շենքի ու Սահմանադրական դատարանի շենքի դիմաց քաղաքացիական ակտիվիստները իրացրել են իրենց խաղաղ հավաքների իրավունքը, իսկ ոստիկանների գործողությունները եղել են անօրինական: «Սրանք ազատություններ են եւ սահմանափակման ենթակա չեն այլ կերպ՝ քան նախատեսված  օրենքով: Այսինքն, սահմանափակումները բացի օրենքով սահմանված լինելուց, պետք է լինեն պիտանի ու անհրաժեշտ

Որակյալ կրթության փնտրտուքով

Արտասահմանյան կրթական ծրագրերը բավականին գրավիչ են, ուստի շատ երիտասարդներ տեղեկանալով արտասահմանում գործող համակարգերին՝ մեծ ցանկություն են ունենում մասնակցելու դրանց: Ոմանք արտերկրում կրթություն ստանում են զուտ այնտեղ լինելու համար կամ ելնելով այն հանգամանքից, որ արտերկրյա կրթությունը համարվում է նորաձեւ, միեւնույն ժամանակ կան նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, ձեռք բերել կայուն հմտություններ եւ

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի  ելույթը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ 

«Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ջերմ հրավերով պաշտոնական այցով գտնվել բարեկամ Հայաստանում եւ ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Վստահ եմ, որ այս այցի շրջանակներում քաղաքական ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներն իրենց ուրույն դերակատարությունը կունենան առկա գերազանց հարաբերությունների էլ

Հատուկ ֆոտոսեսիա՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իրականացրել է հատուկ ֆոտոսեսիա՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին, որը կմեկնարկի նոյեմբերի 25-ին: Ֆոտոսեսիային մասնակցել են ինչպես կոալիցիայի անդամ կազմակերպությունների անդամները, այնպես էլ գենդերային բռնության դեմ հանդես եկող քաղաքացիները, որոնցից յուրաքանչյուրը ինքն է հեղինակել այն հաղորդագրությունը, որը փակցված է շրջանակի վրա: 16-օրյա միջոցառումների վերաբերյալ լրագրողները կտեղեկացվեն հավելյալ, իսկ մինչ

Նոյեմբերի 20-ին երթևեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին մեկ օրով երթևեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը: Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի, ինչպես նաև Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշիսյան փողոց- Շիրակի փողոց ուղղությունները: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար:   Երևանի քաղաքապետարան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031